04Մրտ
2017
0
saltdogh

Աղի խմորի բաղադրատոմս

Աղի խմորները հաճախ են օգտագործվում երեխաների հետ ստեղծագործական աշխատանքում:Դրանք բնական են,հեշտ պատրաստվող և դրանցով կարելի է բազմաթիվ գեղեցիկ զարդանախշեր պատրաստել: Երեխաների հետ խմորի պատրաստման և ձևավորման համատեղ աշխատանքները թե՛ Ձեզ, թե՛ երեխաներին մեծ բավականություն կպատճառեն:

Այստեղ կներկայացնեմ աղի խմորի բաղադրատոմսը, իսկ մեր հետագա հոդվածներում աղի խմորով աշխատանքների և խաղերի տարբերակների մասին կխոսենք:

Եվ այսպես, աղի խմոր պատրաստելու համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • ալյուր-4 բաժակ
  • աղ -2 բաժակ
  • ջուր -1 1/2 բաժակ
  • գրտնակ
  • պերգամենտ
  • խմորի դանակներ

Պատրաստման եղանակը.

  • ալյուրը խառնեք աղի հետ
  • ավելացրեք ջուրը /եթե խմորը չի ձևավորվում , մի փոքր ջուր ավելացրեք/
  • սեղանի վրա փռեք պերգամենտը, ալյուր ցողեք և խմորը գրտնակեք
  • խմորի համար նախատեսված դանակների օգնությամբ կտրեք խմորը ցանկալի ձևերով
  • չմոռանաք անցք բացել խմորի վրա ՝հետագայում այն կախելու համար:Դա կարող եք անել խմելու ձողիկների օգնությամբ:
  • նախապես տաքացրեք ջեռոցը 250 C
  • թխեք խմորը 2-3 ժամ մինչև լիարժեք չորանալը:Թխվելու ընթացքում կարող եք մեկ անգամ շրջել խմորը:
  • խմորը ջեռոցից հանելուց հետո թողեք ,որ սառչի
  • այնուհետև կարող եք զարդարել ստացված խմորային զարդանախշերը ներկերով 
  • կարող եք նաև թել անցկացնել խմորների անցքից՝ դրանք կախելու համար:

Բարի պատրաստում