21Փտր
2017
0
arttherapy

Արի ստեղծագործենք

«Արի ստեղծագործենք » /նկարենք, հեքիաթ կարդանք, պլաստիլիոնվ աշխատենք/ մեր առաջարկին երեխայի պատասխանը կարող է տարբեր լինել:Երբեմն երեխաները սիրով համաձայնում են նման առաջարկին կամ նույնիսկ իրենք են նախաձեռնում: Բայց լինում է այնպես, որ երեխան առանձնապես սեր չի ունենում նկարչության, ծեփի, հեքիաթների,երաժշտության հանդեպ:

Այստեղ խոսելու ենք նման երեխաների մասին, որոնց ծնողները ցանկանում են ստեղծագործական գործընթացի մեջ ներգրավել: Ամենահեշտ տարբերակը այս պարագայում միջավայրը և առօրյան ստեղծագործականությամբ լի պահելն է  կյանքի առաջին օրերից և նույնիսկ հղիությունից: Բայց եթե Ձեր երեխան ավելի մեծ է, ապա կարելի է փորձել հետևյալը.

  • Սկսեք ինքներդ ձեզանից: Փորձեք ազատ ժամանակ հատկացնել Ձեր իսկ ստեղծագործելու համար: Դա կարող է լինել ամեն օր , շաբաթը մեկ: Դա էական չէ: Կարևորը՝ կյանքը ստեղծագոծականությամբ լցնելն է: Անգլերեն մի խոսք կա, “fake it ‘til you make it”, որը կարելի է թարգմանել որպես կձախողես, մինչև ինքդ չանես: Այսնինք եթե ցանկանում եք երեխայի մեջ զարգացնել ստեղծագործականությունը, ապա սկզբում ինքներդ պետք է փորձեք դա անել:
  • Հիշեք ,որ ստեղծագործականությունը, ստեղծարարությունը մարդու ամենակարևոր առանձնահատկություններից է : Այսնինքն բոլորս օժտված ենք այդ բարիքով: Իսկ երեխաների մեջ այն մաքուր,ինքնաբուխ կերպով է արտահայտված: Այնպես որ,մի կողմ դրեք «ես չեմ կարող նկարել, պարել,,ստեղծագործել» արտահայտությունը և ողջունեք Ձեր ներքին ստեղծարար էությանը: 
  • Օրինակ ծառայեք երխայի համար: Երեխան առաջին հերթին սովորում է իր ծնողից:
  • Ապահովեք հանգիստ և ընդունող միջավայր երեխայի համար: Երեխան չպետք է վախենա, որ կսխալվի, կամ սիրուն չի նկարի: Երեխային ասացեք, որ ձեր ստեղծարանը կախարդական միջավայր է,որում ամեն բան հնարավոր է և չկա ճիշտ, սխալ, գեղեցիկ կամ տգեղ ստեղծագործություն:
  • Լինում է այնպես ,որ երեխան ասում է «ես չեմ կարող նկարել կամ անել այսինչ գործը»:Խրախուսեք երեխային ՝ ասելով ,որ այստեղ չկա ճիշտ և սխալ:Եվ նորից օրինակ ծառայեք, փորձեք ինքներդ սկսել ստեղծագործել:Հավատացնում եմ՝ երեխան անպայման կներգրավվի գործըթնացին:
  • Ստեղծագործական գործընթացը դարձրեք զվարճալի, հաճելի և փորձարարական: Կարևորեք ոչ թե արդյունքը, այլ հենց ստեղծագործելու գործընթացը:
  • Ուշադիր եղեք ,թե ինչպես եք խոսում երեխայի հետ իր ստեղծածի մասին: Կռահելու փոխարեն խնդրեք երեխային պատմել իր նկարի /կոլաժի, քանդակի…/ մասին: Մի՛ գնահատեք երեխայի ստեղծագործությունը որպես գեղեցիկ , լավ կամ վատ: Մեկնաբանեք միայն այն ,ինչ տեսնում եք՝ գույները, ձևերը..:
  • Արտ խաղերը և նյութերը պետք է համապատասխան լինեն երեխայի տարիքին: Հակառակ դեպքում նա հաճույք չի ստանա գործընթացից և կարող է հիասթափվել:

Բարի ստեղծարարություն