17Սպտ
2017
0
autism

Արտառոց նկարչական ունակություններով երեխաներ. Նադիայի դեպքը

Երեխաների հետ արտ թերապևտիկ հանդիպումների  ընթացքում շատուշատ նկարներ ես տեսնում:Որոշները հստակ համընկնում են երեխաների տարիքային զարգացման փուլի հետ, մյուսները վկայում են զարգացման հապաղման մասին:Եվ կան նկարներ,որոնք զարմացնում, ապշեցնում են իրենց կատարմամբ, հստակությամբ,  ճշգրտությամբ: Նույինիսկ մի պահ կարող է թվալ, որ նկարի փոքրիկ հեղինակը յուրահատուկ ունակություններ ունի նկարչության մեջ: Սակայն հիմնականում նման նկարները վկայում են երեխայի նմանակելու մեծ կարողության և լավ հիշողության մասին:

 Իսկ նկարչության ոլորտում  իրապես օժտված երեխաները համեմատաբար քիչ են , իսկ նկարչական արտառոց ունակություններով երեխաների   գրանցված դեպքերն ընդամենը մի քանիսն են:

Այդ դեպքերից թերևս ամենահայտնին Նադիայի դեպքն է,ում մոտ ախտորոշվել էր աուտիզմ և ով վաղ հասակից աչքի ընկավ նկարչական արտառոց ունակություններով:nadya

 Նադյա Չյոմինը ծնվել է Նոթինգհեմում:Իր ծնողները ծնունդով Ուկրաինայից էին : Նադիայի մայրը ՝Անելիան իր հարցազրույցներում նշում էր,որ Նադիան բավականին պասիվ երեխա էր, ուշ է քայլել, աչքի է ընկել զարգացման հապաղումով: Նադիան սկսել է նկարել երեք տարեկանից և իր նկարները միանգամից աչքի են ընկել իրատեսական պատկերներով: Նադյան , ինչպես «սովորական » երեխաները չի անցել նկարչական ունակությունների զարգացման փուլերով՝ խզբզոց, շրջանների նկարներ: Նրա առաջին նկարները ձիերն էին , ձիերով կառուսելները և հեծյալները, թեև նրա փորձը խիստ սահմանափակ էր այդ առումով: Նրան հավանաբար ոգեշնչում էին մանկական գրքերի նկարազարդումները:

Նադիայի նկարչական ամենաարյունավետ փուլը 3-7 տարեկանն էր, և այդ փուլում  նա շատ պասիվ էր, չեր հաղորդակցվում, չէր կարողանում ինքնուրույն հագնվել և սնվել:

Ինչևէ, Նադիային դպրոցական և հետագա տարիներին ինտենսիվ օգնություն ցուցաբերվեց, ինչի շնորհիվ  նրա հաղորդակցման հմտությունները բարելավվեցին: Նա սկսեց կարճ նախասադություններ ասել, բայց միևնույն ժամանակ նրա նկարչական ունակությունները հետզհետե թուլացան՝ ընդհուպ  մինչև այն պահը , երբ նա հասուն տարքիում սկսեց նկարել փոքրիկ երեխայի պես: Նադիան ի վերջո կորցրեց իր արտառոց նկարչական ունակությունը:5

Նադիայի ունակությունները բազմիցս ուսումնասիրվել են տարբեր մասնագետների կողմից: Հետագայում սկսեցին բացահայտվել այլ աուտիկ նկարիչներ, սակայն բացառիկ նկարչական հմտություններով  Նադիայի դեպքը , ում նկարչական ունակությունները շատ  վաղ տարիքում ի հայտ եկան /3տարեկան/, մնում է եզակի: Ինչպես նշում է հոգեբան Ուտա Ֆրիտը ՝«Նադիայի դեպքը եզակի է թե՛ աուտիզմի ,թե՛ աուտսայդեռների արվեստի պատմության մեջ»:

 Արտ թերապիայի և առհասարակ հոգեբանական գիտության տեսանկյունից Նադիայի դեպքը ևս եզակի է և առաջացնում է բազում հարցեր ՝ օժտվածության , երեխաների ստեղծագործականության զարգացման, արտիստիկ տաղանդի և ինտելեկտի կապի վերաբերյալ,որոնց պատասխանները դեռևս չկան:

Նադիայի դեպքի բացատրությամբ հանդես է եկել Դ.Հենլին:Ամերիկյան արտ թերապևտիկ ասոցիացիայի պարբերականի իր հոդվածում (Nadia revisited: A study into the nature of regression in the autistic savant syndrome. Art Therapy: journal of the American Art Therapy Association) նա տեսակետ է առաջ բերում,որ Նադիայի հետաքրքրությունը նկարչությամբ, ժամանակ առ ժամանակ նկարելու սուր պահանջմունքը , իր նկարչական տաղանդի փոփոխությունները կարող են կապված լինել մորից բաժանվելու ճգնաժամի և մոր կորստի հետ: Այսպիսով, հեղինակը վարկած առաջ քաշեց,որ Նադիայի և առհասարակ երեխաների նկարները կարող են կապված լինել հուզական տրավմայի հետ: Իսկ նկարչությունը ճգնաժամի, հուզական խնդիրների հաղթահարման ուղի է դառնում:

Դ.Հենլիի այս տեսակետը ընդամենը վարկած է,բայց այն, այնուամենայնիվ ,մտածելու համար շատ հարցեր է առաջ բերում: Եվ առաջին հերթին երեխաների նկարների և հուզականության կապի մասին հարցն է  դառնում առաջնային:

Իսկ Նադիայի նկարները այժմ պահվում են Լոնդոնի թանարանում և Բեթլեմի արքայական հիվանդանոցի արխիվում :