21Մրտ
2018
0
mask2

Արտաքին և ներքին դիմակներ

Բոլորս կրում ենք դիմակներ..շատուշատ դիմակներ: Աշխատավայրում, տանը, ընկերների հետ, ամենուր:

Սա բնական է և անհրաժեշտ մարդու համար: Սակայն Դիմակի գերին չդառնալու համար մենք պետք է լավ գիտակցենք ,թե ամեն անգամ ինչ դիմակ ենք կրում և կարողանանք ձերբազատվել դրանից ,երբ այն այլևս հարկավոր չէ:

Արտ թերապևտիկ այս վարժությունը կօգնի ավելի լավ գիտակցել Դիմակները, դրանց դրական և բացասական կողմերը ,կօգնի հասկանալ,երբ է պետք կրել այս կամ այն դիմակը,կօգնի հաշտեցնել և ներդաշնակեցնել մեր ներքին և արտաքին կողմերը :

Անհրաժեշտ նյութերը

  • Թուղթ
  • Գունավեր մատիտներ
  • Մարկերներ
  • Եթե գտնեք սպիտակ դիմակներ, ապա կարող եք աշխատել հենց դրանցով

 

Ընթացքը

  • Մտածեք Ձեր դիմակների մասին: Ի՞նչ դիմակներ եք կրում, ի՞նչ դեր ունեն դրանք Ձեր կյանքում:
  • Նկարեք դեմքի ուրվագիծ՝ ընդհանուր նշելով աչքերը, քիթը, բերանը: Ուրվագիծը պատկերեք թղթի ողջ չափսով: Թղթին գրեք Արտաքին: Սա այն դիմակն է,որով Դուք ներկայանում եք ուրիշներին, արտաքին աշխարհին:
  • Մտածեք  Ձեր արտաքին դիմակի մասին:Ինչպես եք ներկայանում արտաքին աշխարհում, ինչպես է արտաքին աշխարհը ընկալում Ձեզ: Այդ ամենը պատկերեք Դիմակի վրա:
  • Արտաքին դիմակը նկարելուց հետո անցնում ենք Ներքին դիմակը պատկերելուն: Կրկին պատկերեք դեմքի ուրվագիծ՝ նշելով աչքերը, քիթը, բերանը: Մտածեք ,թե իրականում ինչ է կատարվում Ձեր ներսում, ինչ եք զգում..:Պատկերեք այդ ամենը դիմակի վրա: Չմոռանաք թղթին նշել՝ Ներքին:
  • Մտածեք ստացված երկու Դիմակների մասին :Ինչո՞վ են դրանք տարբեր, ինչո՞վ՝ նման:Ինչով են Ձեզ օգնում և խանգարում: Կարող եք նշումներ անել ՝ գրելով ,թե ինչ նշանակություն ունեն պատկերները Ձեզ համար: Մտածեք գույների մասին.ի՞նչ են դրանք խորհրդանշում Ձեզ համար:

Բարի ընթացք