24Փտր
2017
0
art

Արտ թերապիայի հիմունքները

Արտ թերապիայի  հիմունքները ուսումնական դասընթաց է,որը բաղկացած է երկու փուլերից: Այս դասընթացը բոլոր  նրանց համար է, ովքեր հետաքրքված են արտ թերապիայով:

Առաջին փուլը բաղկացած է  տեսական և գործնական հանդիպումներից: Մասնակիցները կծանոթանան

  • արտ թերապիայի պատմական հիմքերին
  • արտ թերապիայի տեսակներին
  • արտթերապևտիկ գործընթացի առանձնահատկություններին
  • նկարչաթերապիայի և հեքիաթաթերապիայի առանձնահատկություններին
  • մի շարք արտթերապևտիկ տեխնիկաների իրականացման առանձնահատկություններին

Առաջին փուլի տևողությունը  2 ամիս է/32 ժամ/: Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 2 ժամ:

Երկրորդ փուլը  նվիրված է արտ թերապիայի գործնական հիմունքներին և խորքային տեխնիկաներին:Երկրորդ փուլի տևողությունը 2 ամիս է / 36 ժամ/: Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը ՝2 ժամ:

Մանրամասներին տեղեկանալու համար զանգահարել 091 355 005 հեռախոսահամարով: