Արտ թերապիայի պատմությունը իր արմատներով գնում է դեպի հնագույն ժամանակները: Դեռևս անտիկ հասարակություններում վիզուալ արվեստը , երաժշտությունը, պարը,թատրոնը զանազան ծեսերի անբաժան մասին էին և հաճախ օգտագործվում էին հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև մարդկանց վրա ներազդելու նպատակով:
Արվեստի և հոգեբանության կապը սկսվեց 19րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում: Սկզբնական շրջանում մարդու ստեղծագորածականության հանդեպ հետաքրքրությունը մեծ էր հոգեբուժական համակարգում: Հոգեբույժներին հետաքրքրում էր հիվանդների ինքնաբուխ ստեղծագործականությունը, որի միջոցով նրանք կարծես պայքարում էին իրենց խնդիրների հետ:
Հոգեբուժարաններում գործում էին ստուդիաներ, ուր հիվանդները հնարավորություն ունեին ինքնաարտահայտվելու և տիրում էր ազատ մթնոլորտ: Գործերը հիմնականում չէին մեկնաբանվում ու կարևորվում էր բուն ինքնաարտահայտումը :
Արտ թերապիայի ծնունդը անմիջականորեն կապված է անգիտակցականի գաղափարի հետ:Եվ իր ձևավորման նախնական փուլերում արտ թերապիան գտնվում էր հոգեդինամիկ ուղղության ազդեցության տակ: Հիմնական գաղափարը , որը ներմուծեծ հոգեվերլուծությունը, այն էր, որ ստեղծագործական գործընթացը պայմանավորված է անգիտակցականի ազդեցությամբ և որ արվստի գործի ստեղծման, ինչպես նաև դրա ներգործության գործընթացներն անգիտակցական բնույթ ունեն: Այցելուի յուրաքանչյուր ստեղծագործական գործունեություն մեկնաբանվում էր որպես ներքին , չգիտակցվող գործընթացների դրսևորում: Զ.Ֆրոյդը համարում էր ,որ այն բերում է ներքին կոնֆլիկտների լուծմանը և պահանջմունքների բավարարմանը: Հոգեդինամիկ ուղղության տարբեր ներկայացուցիչներ / Զ. Ֆրոյդ, Ա. Ֆրոյդ, Մ. Քլայն, Դ. Վիննիկոտ/ ստեղծագործական գործունեության հիմքերը տեսնում էին մանկության մեջ, ավելի ճիշտ մանկական խաղում:
Եթե դասական հոգեվերլուծության համար ստեղծագործական գործընթացը դիտվում է որպես հեղինակի հոգեբանական խնդիրների արտահայտում, ապա Կ.Գ. Յունգի Անալիտիկ հոգեբանության տեսանկյունից ստեղծագործականությունը հոգեկանի ինքնաբժշկման ունակության կարևորագույն միջոցներից է, դա ներքին պահանջմունք է , որն իր բնույթով շատ մոտ է բնազդին : Մյուս տարբերությունը այն է, որ Յունգը արվեստը կապում էր ոչ թե անձնային անգիտակցականի, այլ կոլեկտիվ անգիտակացկանի հետ: Յունգի համար արտ թերապիան անգիտակցականը ուսումնասիրելու միջոց է , իսկ ստեղծագործության սիմվոլիկ դաշտը բանալի է կոլեկտիվ անգիտակցականի հետազոտման համար: Յունգը թերապիայի ընթացքում կիրառում էր ակտիվ երևակայությոն մեթոդը շարժման, դրամայի, վիզուալ ֆորմաների միջոցով:Ըստ Յունգի խնդիրների հետ կարելի է աշխատել ոչ միայն բանական մակարդակում, այլև տալով դրանց վիզուալ տեսք:
Արտ թերապիայի որպես ինքնուրույն հոգեթերապևտիկ ուղղության կայացման մեջ մեծ դեր ունեն Մարգարեթ Նաումբորգը և Էդիթ Կրամերը: Այս երկու հրաշալի կանայք գործում էին հոգեդինամիկ ուղղության մեջ, երկուսն էլ հետաքրրքված էին արվեստով, կրթությամբ և տարիքային զարգացման առանձնահատկություններով:
Սակայն որքան էլ նման լինեին իրենց հետաքրքրությունները, այնուամենայնիվ ,նրանք տարբեր մոտեցումներ ունեին արտ թերապիայի վերաբերյալ:
Մարգարեթ Նաումբուրգը ամերիկյան արտ թերապևտիկ դպրոցի ներկայացուցիչ է: Նա հիմնել է դինամիկ կողմնորոշման արտ թերապիայի ուղղությունը: Նաումբորգը արվեստը նմանեցնում էր երազատեսություններին և դիտարկում էր այն որպես անգիտակցականից եկող սիմվոլիկ լեզու: Աշխատանքում շեշտը դրվում էր ազատ ասոցիացիաների և ստեղծագործողի մեկնաբանման վրա: Նա առաջարկում էր կիրառել սպոնտան նկար տեխնիկան: Նաումբուրգը հիմնվում էր Ֆրոյդի այն տեսակետի վրա, որ ենթագիտակցության մեջ առաջացող առաջնային մտքերն ու ապրումները դրսևորվում են պատկերների և սիմվոլների տեսքով: Հետևաբար ստեղծագործական գործունեության արդյուքնում ստեղծվող պատկերները արտացոլում են ենթագիտակցկան պրոցեսների բոլոր ձևերը / վախեր, հուշեր, կոնֆլիկտներ/ :
20րդ դարի հիսունական թվականներին ամերիկյան արտ թերապևտիկ դպրոցի մեկ այլ ներկայացուցիչ Էդիթ Կրամերը նոր մոտեցում և մեկնաբանություն առաջարկեց արտ գործընթացի համար: Աշխատելով երեխաների հետ՝ նա նշեց, որ ստեղծագործական գործընթացն ինքնին առողջարար է և կարիք չունի խոսքային մեկնաբանությունների և մեջբերումների: Այդ բուժիչ ազդեցությունը կայանում է նրանում, որ այցելուն հնարավորություն է ստանում սուբլիմացնելու ագրեսիվ, կործանարար տենդենցները ստեղծագործական գործընթացի և բուն ստեղծոգործության մեջ ` կանխարգելելով դրանց դրսևորումը վարքում: Նրա կարծիքով թերապևտի խնդիրը այցելուին ստեղծագործական գործունեությանը մասնակից, հաղորդակից դարձնելն է և հուզական աջակցություն ցուցաբերլն է: Այս մոտեցման մեջ թերապևտն ավելի ուսուցչի դեր է ստանձնում: Էդիթ Կրամերն իր մոտեցումը անվանում էր արվեստը որպես թերապիա:
Էլինոր Ուլմանը ամերիկյան արտ թերապևտիկ դպրոցի ևս մեկ նշանավոր ներկայացուցիչ:
Հոգեդինամիկ կողմնորոշման արտ թերապիայի վառ ներկայացուցիչներ են Մարգարեթ Լովենֆելդը, ով ավազաթերապիայի շրջանակներում մշակել է աշխարհի տեխնիկան,իսկ հետագայում Դորա Կալֆը ստեղծել է ավազախաղը:
Արտ թերապիան զուգահեռաբար սկսում է զարգանալ Մեծ Բրիտանիայում : Եվ այստեղ արտ թերապիայի առաջամարտիկներից է նկարիչ Ադրիան Հիլլը, ով կիրառել է արտ թերապիա հասկացությունը 1942թվականին « Արվեստն ընդդեմ հիվանդության » գրքում:Հիլլը ծանր հիվանդության ժամանակ հոսպիտալում սկսեց նկարել և զգաց ,թե ինչ դրական ազդեցություն է ունենում ստեղծագործական գործընթացն իր առողջության վրա: Նա, սեփական փորձի վրա հիմնվելով ,նշում էր , որ արվեստը կարող է բուժել և այն պետք է մտնի առողջապահական համակարգի մեջ: Մեծ Բրիտանիայում արտ թերապիայի վառ ներկայացուցիչ է նաև Իռեն Չեմպերնոնը:
Թեև արտ թերապիան իր ձևավորման սկզբնական շրջանում զարգանում էր հոգեդինամիկ ուղղության մեջ, որտեղ շեշտը դրվում է անգիտակցականի, կոնֆլիկտի, մանկության վերլուծության վրա, այնուամենայնիվ, հոգեբանական այլ դպրոցներ ևս մեծ ազդեցություն են ունեցել արտ թերապիայի կայացման հարցում , ինչպես նաև մեծ դեր ունեն դրա ներկայիս զարգացման մեջ:
Հումանիստական դպրոցը կարևորում է մարդու ինքնազարգացումը և ինքնաիրակաանցումը և այս համատեքստում մեծ տեղ է տալիս մարդու ստեղծագործական բնածին ներուժին:
Այցելուակենտրոն թերապիայի հիմնադիր Կարլ Ոոջերսի դուստրը ՝ Նատալի Ռոջերսը իր աշխատանքում կիրառելով պարը, թատրոնը. երաժշտությունը ,հիմնել է այցելուակենտրոն էքսպրեսիվ թերապիա ուղղությունը:
Արտ թերապիայի այլ ներկայացուցիչներ են՝ Ջենի Rhyne/ գեշտալտ արտ թերապիա/,Բրյուս Մունը/էքզիստենցիալ արտ թերապիա/,Rawley Silver /կոգնիտիվ-վարքաբանական արտ թերապիա և այլք: