Արտ թերապիայի տեսակները մի քանի դասակարգումներ ունեն: Արտ թերապիան կարող է լինել պասիվ, ակտիվ և խառը.

  • Պասիվ — երբ օգտագործվում են արդեն ստեղծված  տեղծագործությունները
  • Ակտիվ – երբ մարդն ինքն է ստեղծում / նկար, քանդակ, պատմություն, երաժշտական կոմպոզիցիաներ, սպոնտան պար և այլն/
  • Խառը- երբ ստեղծագործությունները օգտագործվում են նորի ստեղծման համար

Իհարկե,արտ թերապիայի տեսակները  ամենալայն իմաստով դասակարգվում են ըստ արվեստի  բազմազան ճյուղերի: Այստեղ  տարբերում ենք արտ թերապիայի հետևյալ տեսակները `

  • Նկարչաթերապիա` թերապիա կերպարվեստի միջոցով, մասնավորապես նկարչության:
  • Բիբլիոթերապիա ` հատուկ ընտրված գեղարվեստական գրականության և պոեզիայի կիրառումն է թերապևտիկ նպատակով:
  • Հեքիաթաթերապիա ` հեքիաթի կիրառումն է թերապիայի մեջ անձի ինտեգրացիայի, ստեղծագործականության զարգացման, գիտակցության ընդլայնման նպատակով, ինչպես նաև վարքային, հուզական խնդիրների լուծման համար:

  • Երաժշտաթերապիա— երաժշտության, ձայնի կիրառումն է թերապիայի մեջ :Սա ենթադրում է մարդկային ձայնի և երաժշտական գործիքների միջոցով երաժշտական վերարտադրություն և իմպրովիզացիա անհատական կամ խմբային ձևով, ինչպես նաև հատուկ ընտրված երաժշտական ստեղծագործությունների ունկնդրում և քննարկում: Կիրառվում է զարգացման հապաղման, հուզական անկայունության, վարքային խանգարումների, սոմատիկ հիվանդությունների, պսիխոզների, աուտիզմի դեպքում:
  • Պարային թերապիա-պարի և շարժման կիրառումն է թերապիայում: Կիրառվում է մարմնի գիտակցման բարձրացման, մարմնի դրական պատկերի ստեղծման, շփման հմտությունների,հույզերի արտահայտման և հետազոտման նպատակով:
  • Խաղաթերապիա— խաղի կիրառումն է թերապիայում անձի զարգացման, հոգեշտկման, նևրոզների հաղթահարման, շփման հմտությունների ձևավորման, լարվածության թուլացման, սոցիալական դերերի յուրացման նպատակով: Կիրառվում է ինչպես երեխաների, դեռահասների , այնպես էլ մեծահասկների հետ:
  • Ավազաթերապիա— սա հոգեշտկողական,զարգացնող մեթոդ է , որի ժամանակ այցելուն սիմովլիկ կերպով արտահայտում է ներքին լարվածությունը:
  • Հոգեդրամա— հիմնվում է սպոնտան խաղի և իմպրովիզացիայի վրա: Գործողությունների սցենարը կառուցվում է հենց գործողության ժամանակ: Խաղարկվում է հենց մասնակիցների կյանքից բերված դրվագը , խնդրային ասպեկտը: Հիմնադիրը ` Յակոբ Մորենոն է :
  • Կինոթերապիա— սա ենթադրում է նախապես ընտրված / այցելուի կամ խմբի խնդիրներին համապատասխան/  կինոդիտում և դրան հաջորդող քննարկում և ընդհանրացում թերապևտի կողմից: Կինոթերապիայի հիմնադիրներից է Անտոնիո Մենեգետտին :
  • Ֆոտոթերապիա-սա պատրաստի ֆոտոների կամ սլայդերի կիրառումն է կամ ֆոտոների և սլայդերի ստեղծումն է թերապիայում, որը հաճախ զուգակցվում է քննարկման կամ կերպարվեստի, շարժման, պարի հետ: Կիրառվում է անհատական և խմբայի տարբերակներով:
  • Ինտեգրատիվ մոտեցում – սա արվեստի տարբեր ձևերի զուգահեռ կիրառումն է թերապիայի ժամանակ : Սրա մեջ մտնում է կերպարվեստի համադրումը բանաստեղծության, երաժշտության, պարի, թատերախաղի , ուղղորդված վիզուալիզացիայի հետ: