Արտ թերապիա  բառացիորեն  նշանակում է բուժում  արվեստով / art-արվեստ,therapy- բժշկում/ :Այն ծագել է  արվեստի և գիտության միավորման արդյունքում:

Արտ թերապիայում  արվեստը և ստեղծագործական գործընթացը կիրառվում են զանազան հոգեբանական խնդիրների լուծման համար.

  • հուզական խնդիրներ
  • հաղորդակցման խնդիրներ
  • ինքնազարգացում
  • սթրեսի հաղթահարում
  • հոգեմարմնական խանգարումներ
  • քրոնիկ հիվանդություններ
  • դեպրեսիա
  • կախվածություններ
  • կորուստ
  • հոգեբուժական հիվանդություններ և այլն

Հոգեթերապևտիկ այս ուղղությունը կիրառվում է ինչպես երեխաների, դեռահասների հետ,այնպես էլ մեծահասակների, ծերերի, զույգերի , ընտանիքների հետ հոգեբանական աշխատանքում:

Արտ թերապիա եզրույթը առաջին անգամ կիրառել է Ադրիան Հիլլը  իր « Արվեստն ընդդեմ հիվանդության » գրքում:

Հիլլը նկարիչ էր,ով ծանր հիվանդության ժամանակ հոսպիտալում սկսեց նկարել և զգաց ,թե ինչ դրական ազդեցություն է ունենում ստեղծագործական գործընթացն իր առողջության վրա: Նա,սեփական փորձի վրա հիմնվելով, նշում  էր, որ արվեստը կարող է բուժել և այն պետք է մտնի առողջապահական համակարգի մեջ:

 

Կարդացեք նաև արտ թերապիայի տեսակների , պատմության , ինչպես նաև արտ թերապիայի վերաբերյալ առասպելների և ճշմարտությունների մասին :