26Փտր
2018
0

Դրական ծնողավարման 10 քայլեր

Ի՞նչ է դրական ծնողավարությունը:  Սա ծնողավարման առավել արդյունավետ միջոցն է,երբ ծնողը դաստիարակում է իր երեխային առանց նրա անհատականությունը ճնշելու: parentsԾնողավարման այս տարբերակը հիմնվում է ծնողի և երեխայի ամուր , կայուն, հարգանքի և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների վրա:

Այստեղ կներկայացնեմ դրական ծնողավարման մի քանի սկզբունքներ.

Օրվա ընթացքում ժամանակ հատկացրեք երեխայի համար

Եթե ցանկանում եք շտկել և կարգավորել երեխայի վարքը, ամենալավ բանը ,որ կարող եք անել նրա հետ օրվա ընթացքում ժամանակ անց կացնելն է՝տրամադրելով նրան դրական ուշադրություն: Երեխաները միշտ մեր ուշադրության կարիքն ունեն : Եթե նրանք չեն ստանում այն մեր կողմից, ապա այդ ուշադրությունը սկսում են փնտրել բացասական ճանապարհներով:Քանի որ այդ եղանակով նրանք հաստատ կգրավեն ծնողի ուշադրությունը: Փորձեք յուրաքանչյուր երեխայի համար օրվա ընթացքում ժամանակ հատկացնել:

 

Ուշադրություն դարձրեք քնի ռեժիմին

Երեխայի լավ հանգիստը և լիարժեք քունը անմիջականորեն ազդում են նրա վարքի վրա:Լավ հանգստացած երեխան ցուցաբերում է լավ վարք օրվա ընթացքում, ներառյալ դպրոցը: Եթե երեխան քնի խնդիրներ ունի,ապա փորձեք 10-15 րոպե շուտ պառկեցնել երեխային:

 

Կենտրոնացեք օրակարգի վրա

Երեխաներին հարկավոր է հստակ օրակարգ ավելի ապահով զգալու համար և ավելի կազմակերպված օր ունենալու համար:Հստակ սահմանեք օրակարգը ՝առավոտվա, սնվելու, հանգստի, գիշերվա համար: Թույլ տվեք ,որ երեխան ևս որոշումներ կայացնի , թե ինչպես կազմակերպել օրակարգը:

 

Բոլորը պետք է ունենան ներդրում

Ավելի լավ վարք ունենալու համար, երեխան պետք է հասկանա ,որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք  է ունենա իր ներդրումը առօրյա գործերի մեջ: Յուրաքանչյուր երեխա, իր տարիքին համապատասխան, պետք  է ունենա իր պարտականությունը տան գործերում /ծաղիկները խնամել, փոշին մաքրել…/: Սա ավելի մտերմացնում է ընտանիքի անդամներին, և երեխաներին սովորեցնում է կյանքի հմտություններ:

 

Խրախուսեք երեխային լինել խնդիրներ լուծող

Երբ երեխաների միջև վեճ է ծագում, մի՛ դատեք կամ քննադատեք ,թե ով էր սխալ կամ ճիշտ:Դա միայն մրցակցություն կմտցնի երեխաների միջև: Օգնեք ,որ երեխաները իրենք գան հարցի լուծմանը: Դուք կարող եք ներգրավված լինել/պահպահելով չեզոք դիրք/ ՝տալով հարցեր, որոնք կուղղորդեն նրանց ,կխրախուսեն քննարկումը և ի վերջո կօգնեն մշակել այնպիսի լուծման տարբերակ,որը բոլորին կգոհացնի:

 

Պարզեցրեք կանոնները և եղեք հստակ

Հստակ սահմանեք Ձեր ընտանիքի համար կանոններ և հետևողական եղեք դրանց պահպանման համար:

 

Պատժելիս հստակ բացատրեք ինչն է երեխան սխալ արել և ինչ կարող էր անել դրա փոխարեն

Երեխաներին մենք  հաճախ պատժում ենք ուղարկելով սենյակ, որ հանգստանա կամ ոմանք երեխային կանգնեցնում են անկյուն: Բայց նման պատժի ձևերը արդյունավետ չեն, եթե երեխային հստակ չի ասվում պատժի պատճառը և չի ասվում ,թե Դուք ինչ էինք նրանից սպասում:

 

Ասեք ոչ  ՝«ոչ» ասելուն

Եթե հաշվենք ,թե որքան ենք մենք օրվա ընթացքում ասում երեխային ոչ, կարող է հաշիվը կորցնենք: Փնտրեք տարբերակներ երեխային այո ասելու համար: Իհարկե, լինում են իրավիճակներ ,երբ մենք պետք է ասենք ոչ, բայց դա կարելի  է անել ավելի մեղմ  և հանգիստ ձևով,օրինակ առաջարկելով այլ տարբերակ կամ հետաձգելով երեխայի ցանկությունը առավել հարմար ժամանակի համար/Օրինակ, եթե երեխան  ցանկանում է գնալ այգի զբոսանքի,իսկ Դուք շտապում եք աշխատանքի, ապա նրան կարելի է ասել «այո, մենք անպայման կգնանք այնտեղ, դա հրաշալի միտք է , բայց կգնանք վաղը»/:

 

Don’t worry, be happy

Եղեք այն օրինակը,որը կուզեք,որ Ձեր երեխան տեսնի: Երեխաները ավելի շատ սովորում են մեր վարքից, քան խոսքերից: Մտածեք,թե ինչպես է երեխան Ձեզ տեսնում ՝ ուրախ, բարեհամբույր, թե ջղայն ու նյարդային: Փորձեք դառնալ Ձեր պատկերացրած լավ օրինակը երեխայի համար:Եվ նա կվերցնի այն լավը ,որ Դուք նրան ցույց եք տալիս:

 

Մի անտեսեք սխալ վարքգծի աղբյուրը

Երեխաների չարաճճիությունները, սխալ վարքագիծը միշտ ունենում են պատճառներ:Եթե մենք ուշադիր ենք և տեսնում ենք նման վարքի աղբյուրը,ապա կարող եք նաև ճիշտ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար: Երեխայի կամակորությունների ժամանակ փորձեք պահպանել հանդարտությունը և հարցրեք ինքներդ Ձեզ ՝ ինչու է երեխան նման կերպ վարվում, որն  է դրա պատճառը: Վստահ եմ՝ Դուք կգտնեք պատճառը:

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև ՝

http://www.arttherapy.am/%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

http://www.arttherapy.am/10-%D5%B0%D5%AB%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2/