18Փտր
2017
0
drawing

Զրույց երեխայի ստեղծագործության մասին

Սա կարևոր թեմա է, քանի որ այն, թե ինչպես ենք մեկ զրուցում երեխայի հետ իր իսկ ստեղծածի մասին, որոշում է երեխայի վերաբերմունքը ստեղծագործելու, իր ստեղծագործելու ունակության և առհասարակ հետագայում ստեղծագործելու ցանկության հանդեպ:

Միգուցե հարցնեք՝իսկ ի՞նչու խոսենք որ: Դե իրականում խոսելն ունի առավելություններ, քանի որ թույլ է տալիս երեխային իմաստավորել և ավելի կոնկրետացնել այն , ինչ ստեղծել է: Մյուս կողմից հետստեղծագործական զրույցները կարող են օգնել ծնողին կամ այլ մեծահասակին հասկանալ երեխային, իմանալ այն, ինչ նրան հուզում, անհանգստացնում, հետաքրքրում է: Ստեղծագործությունների մասին զրույցները օգնում են ճանաչել երեխային այնպես, ինչպես այլ եղանակով դժվար թե ճանաչեիք :

Եվ այսպես , երեխաների ստեղծագործոթյունների մասին արժե զրուցել: Հարց է , թե ինչպե՞ս: Ահա մի քանի խորհուրդներ և դիտարկումներ , որոնք արել եմ երեխաների հետ աշխատելու ժամանակ:

  • Արտ թերապիայում կա մի կանոն,որը պետք կգա նաև ծնողներին: Երեխայի ստեղծագործությանը առաջին անգամ հանդիպելիս ուշադիր եղեք Ձեր առաջին տպավորությանը, այն զգացողությանը , որ ստեղծագործությունը առաջացնում է Ձեր մեջ: Փորձեք մեկ բառի մեջ ամփոփել այն:Պետք չէ այն միանգամից բարձրաձայնել կամ դրա վրա հիմնվելով մեկնաբանություններ անել: Պարզապես հիշեք այն, քանի որ ինտուիտիվ այդ զգացումը կարող է օգնել Ձեզ և երեխային ստեղծագործությունը հասկանալու գործում:
  • Երբ երեխան ավարտել է իր աշխատանքը , միանգամից մի հարցաքննեք երեխային կամ մի փորձեք կռահել ,թե ինչ է նկարել կամ պատրաստել երեխան/ Դուք կարող եք զավեշտալի իրավիճակում հայտնվել՝ ասելով «վայ ,ինչ սիրուն շունիկ է», իսկ երեխան  զարմացած նայի Ձեզ վրա ու փոքր ինչ վիրավորված ասի ՝ «չե՞ս տեսնում՝ սա այլմոլորակայինների մեքենայա»/: Կռահումները և «ի՞նչ ես նկարել» տիպի արտահայտությունները դժվար թե օգնեն Ձեզ հասկանալ երեխայի նկարը :Բացի դա, դրանք երեխային կարող են դուր չգալ և նա ուղղակի չուզենա Ձեզ հետ խոսել իր նկարի մասին: Եվ այսպես, ի՞նչ անել: Պատասխանը շատ պարզ է : Խնդրեք երեխային պատմել իր նկարի /կոլաժի, քանդակի…/ մասին:
  • Մենք ՝ ծնողներս շատ սիրում ենք գովել մեր երեխաներին ու դա նաև վերաբերում է նկարներին: Մենք հաճախ ենք ասում՝ «ինչ գեղեցիկ է» կամ «ինչ լավն է»: Կարծում եմ՝ նման արտահայտություններն էլ առանձնապես օգուտ չեն բերում, դրանք արտահայտում են գնահատական և երեխան նման արտահայտություններից սովորում է միայն այն, որ պետք է այնպես նկարել ,որ գեղեցիկ լինի : Իսկ ի՞նչ է գեղեցիկը: Համաձայնեք՝ բարդ հարց է: Գնահատական արտահայտող բառերի փոխարեն ավելի նպատակահարմար է մեկնաբանել նկարը, նկարի դետալները: Օրինակ՝« տեսնում եմ այստեղ կապույտ ես արել, իսկ այստեղ հետաքրքիր գույն է ստացվել, ինձ դուր է գալիս»: Նման արտահայտություները ևս կնպաստեն, որ զրույցը շարունակվի  և թույլ կտան երեխային ավելի մանրամասն պատմել իր նկարի մասին:
  • Ուշադիր եղեք , թե ինչպես է երեխան ստեղծագործում: Այսինքն հետևեք նրա մարմնի լեզվին: Հուզված է, թե հանգիստ, միգուցե որոշ պահերի լարված է:Կամ ինչ որ բաներ կիսատ է թողնում: Դրանց մասին ևս արժե խոսել վերջում ՝ ասելով օրինակ,«ես տեսա , թե որքան ջանասիրաբար էիր աշխատում….»:
  • Հիշեք,որ զրույցը երեխայի հետ ինքնանպատակ չէ:Դա երեխայի հետ մտերմիկ, վստահելի մթնոլորտի ստեղծումն է, որը միանշանակ կնպաստի երեխայի հետ դրական հարաբերությունների ստեղծմանը: