05Մյս
2017
0
ADAMSON

Էդվարդ Ադամսոն.առաջին արտ թերապևտը

Արվեստը որպես թերապիա սկսեց կիրառվել 20-րդ դարի սկզբին հոգեբուժարաններում և հոսպիտալներում: Այն մեծ տարածում էր ստանում Մեծ Բրիտանիայում: 20-րդ դարի սկիզբը նշանավորվեց նաև նրանով,որ Էդվարդ Ադամսոնը դարձավ առաջին նկարիչը,ով ըդունվեց աշխատանքի որպես արտ թերապևտ Նեֆերն հոսպիտալում / Netherne Hospital/ ,որը գտնվում էր Անգլիայի հարավում տեղակայված Սարրեյ դքսությունում :

Էդվարդ Ադամսոնը բրիտանացի նկարիչ էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համագործակցում է Ադրիան Հիլլի հետ  /Ադրիան Հիլլը առաջինն էր,ով կիրառեց արտ թերապիա հարացույցը/: Ադրիան Հիլլը Կարմիր Խաչի հետ հոգեբուժական հաստատություններում իրականացնում էր ծրագիր,որի շրջանակներում հիվանդանոցներում ցուցադրվում էին հայտնի նկարիչների ստեղծագործությունների ռեպրոդուկցիաները, նաև անց էին կացվում արվեստի մասին դասախոսություններ՝ հիվանդների ապաքինմանը նպաստելու նպատակով: Եվ 1946 թվականին Էդվարդ Ադամսոնը միանում է այս ծրագրին՝աշխատանքի անցնելով Նեֆերն հոգեբուժարանում: Հետագայում նա դարձավ Բրիտանական արտ թերապիայի  և Ադամսոնի հավաքածուի հիմնադիրը:

 Այն  ժամանակ,երբ Ադամսոնը որպես արտ թերապևտ մուտք գործեց հոգեբուժարան, հիվանդները ստանում էին զուտ դեղորայքային բուժում, իսկ նոր ձևավորվող հոգեթերապևտիկ ուղղությունները,այդ թվում և արտ թերապիան, նորամուծություն էին համարվում և աստիճանաբար ընդգրկվում էին հիվանդների բուժման մեջ : Ադամսոնն առաջիններից էր,ով նշում էր,որ հոգին, միտքը նույնքան բժշկման կարիք ունեն,որքան և մարմինը: Հիվանդներին Ադամսոնի արտ ստուդիայում տրվում էր բացարձակ ազատություն,ինչը բավականին տարբերվող մոտեցում էր հոգեբուժարանում  այն ժամանակների համար,երբ հիվանդները գրեթե իրավունքներ չունեին, ապրում էին շատ խիստ պայմաններում՝ արտաքին աշխարհից լիովին կտրված: Սակայն Ադամսոնի արտ ստուդիայում լիովին այլ մթնոլորտ էր տիրում :Ադամսոնը իրապես մեծ ազդեցություն ունեցավ հոգեբուժական հիվանդների հետ արտ թերապիայի զարգացման գործում: Հիվանդների աշխատանքները կիրառվում էին ախտորոշման և թերապիայի նպատակով: Այս խմբերը նաև փորձարարական լայն դաշտ էին ստեղծում նոր-նոր ձևավորվող արտ թերապիայի համար՝ տալով հնարավորություն գտնել նույն ախտորոշումը ունեցող հիվանդների ստեղծագործությունների մեջ ընդհանրություններ,ինչն էլ հետագայում կարող էր օգնել այլ հիվանդի ախտորոշման հարցում: Ադամսոնը խրախուսում էր հիվանդներին արտահայտվել ստեղծագործելու միջոցով:

Նա աշխատեց հոգեբուժարանում մինչև թոշակի անցնելը՝ 1981 թվականը: Իր աշխատանքի արդյունքում նա ստեղծեց Ադամսոնի հավաքածուն, adamson1որը ներառում է հիվանդների մոտ 6000 աշխատանքեր ՝ նկարներ, կտավներ, քանդակներ, կերամիկական աշխատանքներ: Ադամսոնը վստահ էր,որ իր հավաքածուն օգնում է ավելի լավ հասկանալ հիվանդներին և նպաստում է նրանց ինտեգրացիային սոցիումի մեջ:adamson

Ադամսոնը բացում է  իր ցուցասրահը Միրիամ Ռոտշիլդի Էշտոն Ուոլդ կալվածքում 1983 թվականին,որտեղ ներկայացվում է Ադամսոնի հավաքածուն՝ հազարավոր հիվանդների ստեղծագործությունները:Ցուցադրությունը պահպանվեց մինչև 1997 թվականը:images

1984 թվականին Ադամսոնը իր գործընկերոջ՝ գրող և մանկավարժ Ջոն Թիմլինի հետ տպագրում են «Արվեստը որպես բուժում»  /”Art as Healing”/ գիրքը,ուր ներկայացվում էն 116 ստեղծագործություններ իրենց հեղինակների պատմություններով : Այս գիրքը 1985 թվականին Մեծ Բրիտանիայում դառնում է  տարվա գիրքը :

Ադամսոնի տեսակետը արվեստի և բժշկման վերաբերյալ

Ադամսոնի համար կարևոր և առաջնային էր արվեստը,արվեստի ապաքինող ազդեցությունը : Լինելով նկարիչ և ոչ հոգեթերապևտ՝նա չէր դիտարկում արվեստը որպես հոգեթերապիայի գործիք, նա հիվանդների ստեղծագործությունները համարում էր աուտսայդերների արվեստ,ինչը վիճելի տերմին է մեր օրերում:

Ադամսոնը խրախուսում էր ազատ ինքնաարտահայտումը:Նա չէր մեկնաբանում կամ քննադատում աշխատանքները և նվազագույնի էր հասցնում տեխնիկական ուսուցումը իր հանդիպումների ընթացքում: Նա չէր ընդունում հոգեբանական մեկնաբանությունը՝համարելով այն թերապևտի անձնական պրոյեկվցիան: Ադամսոնը պնդում էր,որ միայն ստեղծողը կարող է բացատրել իր ստեղծագործությունը:

«Բուն թերապիան պատահական է:Ամենակարևորը արվեստն է:Արդեն իսկ առողջարար է,երբ հիվանդը գալիս է ստուդիա:Եթե նա մասնակցում է այլ հիվանդների հետ, դա նույնպես առողջարար է:Բայց ամենակարևորը այն արվեստն է ,որ նրանք ստեղծում են. դա նրանց դարձնում ավելի լավը…»

Ադամսոնն իրեն համարում էր նկարիչ:  Նրա կարծիքով միայն արվեստագետները պետք է աշխատեն որպես արտ թերապևտ: Նա քննադատորեն են արձագանքում այն միտումին,որ որտ թերապիայով զբաղվում են առավելապես հոգեբանական կրթություն ունեցողները և ոչ արվեստագետները:  

Ադամսոնի տեսակետները արտ թերապիայի վերաբերյալ ներկայումս արժանանում են քննադատության: Սակայն անհերքելի էայն փաստը,որ նրա ամենամեծ ներդրումը արտ թերապիայում իր  հավաքածուն է, որը կոչված է հիշեցնելու մարդկանց, մեզ բոլորիս  հոգեբուժական ախտորոշում ունեցող մարդկանց ստեղծարարության մեծ ուժի մասին:  adamson2