28Հնս
2017
0
girl

Ի՞նչու երեխան չի լսում իր ծնողներին

Ի՞նչու երեխան չի լսում իր ծնողներին: Այս հարցը որոշ ծնողներ հաճախ են իրենք իրենց տալիս՝փորձելով գտնլ պատասխաններ և բացատրություններ, մյուսները երեխայի մեջ են տեսնում ամբողջ խնդիրը :Նման դեպքերում ծնողները հաճախ հակված են երեխային մեղադրելու, և մտածելու ,որ նա հատուկ է  դա անում կամ այդ ամենը «վատ» գեներից է: 

Այնուամենայնիվ,լինում են դեպքեր, երբ երեխաների վրա իսկապես ոչինչ չի ազդում՝ո՛չ բացատրություն, ո՛չ պատիժ: Նրանք շարունակում են չլսել և անցանկալի վարք դրսևորել՝ ավելի ու ավելի զայրացնելով ծնողներին:

Եվ այսպես, ի՞նչն է երեխայի նման վարքի և հակադրության պատճառը: Թեև հեշտ է միանգամից երեխայի վրա բարդել ողջ պատասխանատվությունը և մեղավորությունը ,սակայն իրականությունն այլ է.նման երեխաները շատ ավելի զգայուն են և կյանքի տարբեր դժվարությունների հաղթահարման խնդիր են ունենում: Եվ այսպես կոչված «բարդ» երեխաները միմիայն օգնության կարիք ունեն և ոչ քննադատական վերաբերմունքի:

Երեխայի չլսելու պատճառը շատ ավելի խորը հիմքեր ունի, քան մեզ թվում է. այն հուզական խնդիր է, որի պատճառները կարող են բազմազան լինել:

Ռուս հայտնի մանկական հոգեբան Յուլիա Գիպպենրեյտերը առանձնացնում է երեխայի չլսելու հետևյալ հիմնական պատճառները.

  • Ուշադրության պակաս-եթե երեխան չի ստանում իր զարգացման համար անհրաժեշտ ուշադրությունը, ապա նա սկսում է ցուցաբերել ծնողի համար անցանկալի վարք՝ դրանով իսկ ստանալով նրա ուշադրությունը: Այս պարագայում ծնողը պետք փորձի ցույց տալ իր դրական ուշադրությունը երեխայի հանդեպ: Դա կարելի է անել համատեղ ժամանց կազմակերպելով ՝ գնալով զբոսանքի, խաղալով , միասին նկարելով և ստեղծագործելով: Իսկ բուն վատ վարքը պետք  է անուշադրության մատնել:Որոշ ժամանակ անց երեխան  կհասակա ,որ վատ վարք դրսևորելով ՝ չի ստանում այլևս ուշադրություն, փոխարենը այն ստանում դրական եղանակով :
  • Ինքնահաստատման ձգտումսա լինում է եթե երեխայի հանդեպ կա ուժեղ վերահսկողություն և գերխնամք:Այս պարագայում երեխային պետք է տալ որոշումներ կայացնելու ազատություն և ինքնուրույնություն:Երեխայի բնականոն զարգացման համար հարկավոր է սեփական որոշումների և նույնիսկ անհաջողությունների փորձառությունը: Երեխային կարելի է  թույլ տալ ինքուրույն կայացնել որոշումներ, իսկ դրա իրականացման քայլերը միասին քննարկել:
  • Վիրավորանք-երեխաները հաճախ վիրավորվում են ծնողներից: Պատճառները կարող են տարբեր լինել՝ երեխան զգում է ,որ իրեն ավելի քիչ են սիրում ,քան փոքր եղբորը կամ քրոջը, ծնողների միջև հաճախակի խնդիրները, ամուսնալուծութունը և այլն: Երեխայի մոտ երբեմն նման իրավիճակներում ձևավորվում է հետևյալ միտքը՝ «դուք ինձ վատություն եք արել, թող ձեզ էլ վատ լինի»: Այս պարագայում կարևոր է երեխայի հետ անկեղծ խոսել և բացատրել իրավիճակը՝ շեշտելով ,որ նրա մեղավորությունը չկա ստեղծված իրավիճակում ,որ Դուք սիրում եք իրեն :
  • Հաջողության հասնելու հավատի կորուստ-այս պարագայում ծնողը պետք է մի կողմ դնի իր սպասելիքները և երեխայի համար սահմանի այնպիսի խնդիրներ,որոնք նա հաստատ կկարողանա իրականացնել: Սա կլինի սկզբնական քայլը,որը թույլ կտա երեխային առաջ շարժվել:

Ամփոփելով ՝ նշենք, որ դիսցիպլինա սահմանելը բարդ խնդիր է և հաջողության մի օրում հնարավոր չէ հասնել: Սա ամենօրյա աշխատանք է,որը պահանջում է համբերատարություն,սեփական բացասական հույզերի փոփոխում, կառուցողական գործողությունների ձեռնարկում,նաև դաստիարակման վերաբերյալ սեփական պատկերացումների, սկզբունքների և երեխայից ունեցած սպասելիքների վերանայում:Սա է ճանապարհը ,որ տանում է  դեպի դրական և ներդաշնակ հարաբերություններ երեխայի հետ :