04Դկտ
2019
0
Thank you

Ինչպես դաստիարակել շնորհակալության զգացումը երեխաների մոտ. 7 վարժություն

Երջանկությունը արդյունք չէ: Երջանկությունը ինչ որ բան ստանալու արդյունքը չէ: Երջանկությունը մեր ունեցածի արժեքի ընդունումն է:

Երեխաները,իրենց տարիքով պայմանավորված, չեն կարողանում գնահատել ծնողների ջանքերը:Նրանք չեն կարող հասկանալ,թե ինչ ջանքեր են ընկած մանկության հարմարավետության ու բարեկեցության ետևում: Բայց մեծահասակները կարող են սկսել նկատել և գնահատել այն,ինչ իրենց շրջապատում է :Եվ արդյուքնում երեխան կսկսի գնահատել ծնողի ջանքերը:

Ժամանակակից նյութական աշխարհը երջանկություն բառը հասկանում է որպես նյութական բարիքներին տիրանալը: Այսօր կեղծ պրեստիժը ծաղկում է և մեր երեխաները սնուցվում են դրանով վաղ մանկությունից:  Այդ պատճառով մենք հաճախ տեսնում ենք եսակենտրոն , միշտ դժգոհ երեխաների,չնայած նրանք ամեն բան կարծես ունեն՝ խաղալիքներ, հագուստ, առանձին սենյակ, ժամանց, տարաբնույթ ուտելիք և քաղցրավենիքներ:

Եվ այսպես, ինչն է տարբերում երջանիկ մարդուն դժբախտ մարդուց: Երևի թե շնորհակալության զգացումը: Երբ մարդը կարողանում է գնահատել այն,ինչ ունի : Կարողանում է զգալ իր ունեցածի արժեքը:

Ինչպե՞ս երեխաներին սովորեցնել շնորհակալ լինել: Առաջին հերթին մենք չպետք է անդադար ասենք,որ նրանք պարտավոր են շնորհակալ լինել: Մենք պետք է դաստիարակենք այդ զգացումը նրանց մեջ: «Շնորհակալություն» և «խնդրեմ» բառերը լավ օգնականներ են,բայց դրանք բավարար չեն: Շնորհակալության զգացումը պետք է աստիճանաբար սերմանել երեխաների մեջ , դարձնել սովորույթ, պարբերաբար և գիտակցաբար կրկնելով վարժությունները: Եվ իհարկե մենք ինքներս պետք է լինենք շնորհակալ լինելու հոգեվիճակի մեջ: Սա առաջին հերթին, քանի որ երեխաները արտացոլում են մեզ:

Եվ այսպես , դիտարկենք վարժությունները.

1.Օրվա նվերները

Այս վարժությունը ցանկալի է անել ամեն օր: Օրինակ,օրվա վերջում, քնելուց առաջ: Կարևոր է նստել երեխայի կողքին և սկսել թվարկել անցած օրվա պարգևները: Այստեղ կարող են լինել հանդիպումներ, տպավորություններ, մարդիկ, իրավիճակներ, պահեր, հյուրասիրություններ, ձեռքբերումներ, հաջողություններ և այլ բաներ,որոնց համար դուք շնորհակալ եք: Նախադպրոցականները շատ տպավորվող են և դեռևս ռեֆլեքսիայի ունակ չեն: Նրանք կարող են հեշտորեն մոռանալ առավոտվա պատահածը,հատկապես եթե օրը հագեցած էր: Թվարկելով բոլոր լավ պահերը, մենք սովորեցնում ենք երեխային տեսնել կատարվողի մեջ պարգև:Դրանով իսկ սովորեցնում ենք տեսնել և «հաշվել» դրական բաները:

 

2.«Դու հիշում ես…»

Հիշողության մեջ հաճելի պահերը ամրապնդելու համար երեխայի հետ պետք է դրանց մասին խոսել ՝ «Հիշում ես՝որքան հավանեցիր խաղահրապարակում խաղալը», «Հիշում ես՝որքան ուրախացար,երբ ընկերդ եկավ մեր տուն», «Հիշում ես՝ որքան ուրախացար,երբ կարողացար ինքնաթիռ պատրաստել կոնստրուկտորից» և այլն:  Եթե բացասական իրավիճակներ են պատահում, ապա կարելի է դրանցում ևս դրական բաներ գտնել: Օրինակ,եթե չկարողացաք երեխային մեքենայով վերցնել պարտեզից/դպրոցից, քանի որ այն փչացել էր, իսկ դրսում անձրև էր, նշեք,որ դրա շնորհիվ ավելի շատ ժամանակ կարողացաք միասին անցկացնել, միասի զբոսնեցիք և  վերջապես հնարավոր եղավ ջրափոսերի մեջ մտնել:

 

3.«Ինչ հավես է»

Դրական պահերը նշելով և շնորհակալություն հայտնելով, մենք փոխում ենք մեր մտածողությունը, մենք հեշտորեն արժեքավոր բաներ ենք գտնում մեր շուրջը  և սովորեցնում ենք նույն կերպ վարվել երեխաներին: Օրինակ՝ «Ինչ հավես է,որ այսօր ամբողջ ընտանիքով ենք ընթրում», «Ինչ հավես է,որ ես աշխատանքի չեմ ու մենք միասին մուլտֆիլմ ենք նայում», «Ինչ հավես է,որ մենք կարող ենք այսօր նկարել» և այլն:

 

4.Ստեղծելու բարիքը

Դուք եք որոշում որքան ժամանակ հատկացնել այս ոլորտին: Ամիսը մեկ, շաբաթը մեկ անգամ կամ ամեն օր երեխայի հետ միասին որևէ օգտակար բան արեք այլ մարդկանց համար: Օրինակ՝ բարեգործություն/ կարիքավորների համար անհրաժեշտ պարագաների հավաքագրում/ , հասարակական տարածքի մաքրում / բակ, խաղահրապարակ/, կենդանիներին կերակրել, ծերերին օգնություն և այլն:  Այս ավանդույթը սովորեցնում է երեխային հասականալ և զգալ ,որ հաճելի է ոչ միայն վերցնելը, այլ նաև տալը: Սա շնորհակալության կարևորագույն բաղադրիչն է:

 

5.Դու իմ օգնականն ես

Երբ երեխային շնորհակալություն ենք հայտնում օգնության համար, նա իրեն կարևոր է զգում: Այդպիսով,առօրյա գործերը՝ խաղալիքներ հավաքելը, աման լվալը… դառնում են հաճելի գործեր: Շնորհակալությունը բերում է նրան,որ երեխայի ՝ օգնելու ցանկությունը մեծանում է և նա ուզում է ջանալ: Թույլ տվեք,որ երեխան օգնի ձեզ: Թող որևէ բան ինքնուրույն անի և դա հրաշալի առիթ կլինի,որ նա ինքն իրենից գոհ լինի և զգա ձեր շնորհակալությունը:

 

6.Կիսվեք

Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ փոքրիկ երեխաները իրենց ավելի երջանիկ են զգում, երբ ուրիշների հետ կիսվելու կամ հյուրասիրելու հնարավորություն ունեն:Նրանք առավել շատ ուրախանում են սեփական ձեռքերով նվեր պատրաստելիս:

 Նաև կարևոր է երեխային բացատրել,որ նվիրել կարելի է ոչ միայն իրեր,այլև բարի խոսքեր, ժպիտ, գրկախառնություն: Կարելի է կիսվել խաղալքիներով ու քաղցրավենիքով: Ծնողներն էլ պետք է հետևեն,որ սա գիտակցաբար տեղի ունենա օրական առնվազմ մեկ անգամ:

 

7.Մեր բախտը շատ բերել է

Ամեն օր նշեք,թե որքան ձեր բախտը բերել է ,որ ժամանակին հասաք ավտոբուսին, որ կինոթատրոնում լավ տեղեր ուենք, որ տուն ունեք, որ լավ հարևաններ ունեք, որ ճոճանակն ազատ է և այլն:

 

Հեղինակ՝ Օլգա Լևկո

Սկզբնաղբյուրը՝ https://www.b17.ru/article/kakvospitatblagodarnostvdetyah/