26Մյս
2017
0
ինքնաճանաչում

Ինքնաճանաչում և ինքնախնամք արտ թերապիայի միջոցով. մի քանի արտ վարժությունների նկարագրություն

Ինքնաճանաչում և ինքնախնամք …լավ է հնչում: Բայց հաճախ այնպես է ստացվում,որ մենք այդ «լավությունը» չենք անում ինքներս մեզ: Լարված աշխատանքային և կենցաղային առօրյայում հաճախ մենք ձգտում ենք անել ամեն բան,որպեսզի հասցնենք, ավարտենք մեր գործերը, ճիշտ և հետևողական լինենք աշխատանքում, մի խոսքով անենք ամեն բան,ինչ մեզնից ակնկալում է  արտաքին աշխարհը:Սակայն հաճախ դրա հետ միասին մենք մոռանում ենք ժամանակ հատկացնել ինքներս մեզ՝ մեր ներքին հանգստին , մեր ինքնաճանաչմանը և ինքնազարգացմանը:

Արտ թերապիան այդ գործում լավ օգնական կարող է լինել:Նույնիսկ եթե ժամանակ չունեք մասնագետի օգնությամբ մուտք գործել արտ թերապիայի բազամազան աշխարհ, կան որոշ վարժություններ և տեխնիկաներ,որոնք կարող եք ինքնուրույն իրականացնել ՝ նույնիսկ ներգրավելով  սիրելի մարդկանց: Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրելիների հետ ստեղծագործելը և զրուցելը ստեղծագործության, կյանքի, ինքներս մեր մասին:

Այստեղ մենք կներկայացնենք մի քանի տեխնիկաներ, որոնք ուղղված են ինքնաճանաչմանը, ինքնազարգացմանը և հանգստին:

Եվ այսպես.

Կոլաժ ՝ «Ինքնախնամք»

Այս կոլաժի նպատակը ֆիզիկական և հուզական բարեկեցության, առողջ ապրելակերպի մասին պատկերացումների հստակեցումն է:

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Ստվարաթուղթ
  • Մարկերներ
  • Մկրատ
  • Սոսինձ
  • Ամսագրեր

Ընթացքը՝

Ամսագրերի միջից ընտրեք այն նկարները ,որոնցում մարդիկ հոգ են տանում իրենց մասին: Օրինակ՝ մարդկանց նկարներ,որոնք մարզվում են, առողջ սնունդ են օգտագործում, հեծանիվ են քշում,բնության գրկում են և այլն:

Այնուհետև սոսնձեք դրանք ստվարաթղթի վրա ինչպես կկամենաք:

Աշխատանքը ավարտելուց հետո մտածեք,թե Ձեր ընտրած նկարները ինչ կապ ունեն Ձեզ հետ,Ձեր կյանքի, ինքնախնամքի Ձեր տարբերակի հետ: Արդյոք Դուք էլ նման կերպ եք հոգ տանում ինքներդ ձեր մասին, թե կան տարբերություններ:Կա՞ արդյոք ինքնախնամքի որևէ  տարբերակ,որի պակասը ունեք և որը կուզեիք իրականացնել Ձեր կյանքում:

Այս բորոլր հարցերը Ձեզ կօգնեն պարզել ,թե որքանով եք Դուք հոգ տանում ինքներդ Ձեր մասին և ինչը կարելի է շտկել կամ ավելացնել ավելի լավ ինքնազգացողության համար:

Ինքնաարտահայտում երաժշտության ուղեկցությամբ

Երաժշտական նկարների մասին մենք մեկ այլ տեղ արդեն խոսել ենք՝ http://www.arttherapy.am/երաժշտական-նկարներ/ :

Իսկ այստեղ կներկայացնենք փոքր ինչ այլ տարբերակ,որը կարող եք իրականացնել ինչպես ինքներդ, այնպես էլ ներգրավելով երեխաներին: Այս վարժության նպատակը ստեղծագործական ինքնաարտահայտումն է, նաև սա լավ տարբերակ է հանգստանալու համար:

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Թուղթ
  • Յուղամատիտներ
  • Մարկերներ
  • Կարելի է նաև օգտագործել գուաշ
  • Երաժշտական հավաքածու

Ընթացքը՝

Նախապես կազմեք ձեր սիրած երաժշտական գործերի ցանկը:Եթե մենակով չեք ստեղծագործելու, կազմեք նաև մյուս մասնակիցների համար համապատասխան երաժշտական ցանկ: Այնուհետև կազմեք ձայնասկավառակ ՝ընտրված երեգերից կամ  նույնը կարելի է անել համակարգչի օգնությամբ:

Երբ ամեն բան պատրաստ լինի, կարող եք անցնել ստեղծագերծելուն: Միացրեք ձայնասկավառակը/ համակարգիչը և երաժշտության ուղեկցությամբ նկարեք: Ուշադիր եղեք այն ապրումներին և մտքերին ,որոնք առաջացնում է յուրաքանչյուր երաժշտական գործը:

Հետևեք, թե ինչպես է երաժշտությունը կապվում հույզերի ,մտքերի, ինքնազգացողության  հետ:

 

Հայտնի արտիստները

Նկարչության այս տարբերակը կօգնի վերհիշել , նաև բացահայտել հայտնիների ստեղծագործությունները, յուրաքնաչյուր նկարչի և Ձեր անհատական ոճը: Նորից լավ տարբերակ է սիրելի մարդկանց հետ ժամանցը կազմակերպելու համար:

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Հայտնի արտիստների գրքեր
  • Թուղթ
  • Յուղամատիտներ
  • Չոր պաստելներ
  • Մարկերներ

Ընթացքը՝

Վերանայեք նկարիչների գրքերը: Այնուհետև ընտրեք Ձեր ամենասիրելի նկարչին և փորձեք որևէ նկար անել՝ օգտագոծելով այդ նկարչի ոճը, բայց նաև ավելացնելով Ձեր անհատական մոտեցումը:

Այս նկարչությունը արվեստի մասին գիտելիքները թարմացնելու լավ տարբերակ է , նաև այն թույլ է տալիս ուսումնասիրել և բացահայտել Ձեր սեփական նախընտրությունները նկարչության , և առհասարակ ստեղծագործելու մեջ:

 

Բարի ընթացք