28Փտր
2017
0
dots

Կետիկներով նկարչություն

Կետիկներով նկարչության այս տարբերակը երեխաների ուշադրության կենտրոնացումը և մոտորիկան զարգացնելու հիանալի և ուրախ տարբերակ է:

Կետիկներով նկարչության համար Ձեզ հարկավոր կլինի.

  • թուղթ /ցանկալի է ջրաներկի համար նախատեսվախ թուղթը, բայց եթե ձեռքի տակ չունեք, կարելի է օգտագործել ցանկացած ֆորմատի թուղթ/
  • գուաշ
  • վրձիններ

Նկարչության ընթացքը.

  • երեխային առաջարկեք տարբեր գույներով կետիկներ նկարել թղթին: Կարելի է անել մինչև 20 կետիկ:
  • այնուհետև երեխան պետք է ողջ թուղթը ներկով պատի՝չխառնելով գույները:Այսինքն՝ կամիր կետիկը միայն կարմիր մեկ այլ կետիկի կարող է կպչել, դեղինը՝ դեղինի և այդպես շարունակ:Տարբեր գույների կետիկները կարող են իրար շատ մոտ լինել, բայց այս խաղ-նկարչության պայմանն այն է,որ դրանք իրար չպետք է կպչեն: 

Երեխայի հետ այս նկարչական խաղը իրականացնելուց առաջ ցանկալի է ,որ մեծահասակը իր թղթի վրա մեկ անգամ ցույց տա,թե ինչ պետք է արվի, որպեսզի երեխային լիովին հասկանալի լինի իր անելիքը:

Կետիկներով նկարչությունը մեծ զավարճանք կպատճռի երեխային: Այն կարելի է իրականացնել 4+ երեխաների հետ:

Բարի նկարչություն