22Մրտ
2020
0
immune

Հոգեբանական իմունիտետ

Սթրեսի ազդեցությամբ մեր իմունիտետը թուլանում է: Իսկ մեր իմունիտետը, թե ֆիզիկական , թե առավելապես հոգեբանական, հիմա շատ կարևոր է:  Վերջին տարիները մեզ ցույց տվեցին, որ մենք կարող ենք շատ ավելի քիչ վերահսկել, քան թվում է և քան ուզում ենք:  Մենք սովորում ենք հարմարվել: Եվ սովորում ենք ստեղծել անվտանգության և կայունության կղզիներ մեր ներսում և մեր շուրջ:

Կարևոր է հիշել.

-Երեխաները ավելի շատ արձագանքում են մեր ոչ վերբալ ազդակներին: Ավելի ճիշտ է ցանկացած տարիքի երեխային,ով ուշադիր դիտում է մեզ ու զգում մեր տագնապի, զայրույթի, լարվածության ֆոնը, ասել. «Ես տագնապային լուրեր կարդացի: Մենք անվտանգության մեջ ենք: Հիմա ես մտածում եմ,թե ինչպես հոգ տանեմ իմ ու քո մասին»

 

-Որքան շատ ինֆորմացիա, այնքան քիչ տագնապ: Որքան շատ է տագնապը, այնքան կարևոր է դառնում գոնե որևէ բանի վրա վերահսկողություն ունենալու զգացում ունենալը: Իհարկե, մենք տալիս ենք երեխային իր տարիքի համար ադապտացված ինֆորմացիա, որը ստանում ենք միայն պաշտոնական լրահոսից:

 

-Ընթացիք ինֆորմացիան հիմնականում կապված է հիգիենայի հետ: Երեխայի հետ միասին կարելի է վառ պլակատներ նկարել / լոգարանի հայելու համար գրառումներ անել/- «լվա ձեռքերդ, հաշվի մինչև քսանը» : կարելի է խաղալ «ափչի» խաղը,որպեսզի երեխայի մոտ հազալիս և փռշտալիս բերանը արմունկով փակելու սորովորություն ձևավորվի:  Վարողն ասում է «ափչի», իսկ մյուսները արագ պետք է փակեն իրենց քիթն ու բերանը արմունկով: Ով առաջինը փակեց, նա էլ դանում է վարող: Ողջույնի նոր ուրախ ձևեր ենք մտածում: Բարևում ենք արմունկով, ուսով, ոտքերով իրար կպնելով:

 

Ահա մի քանի խաղեր,որոնք հարմար են տարբեր տարիքի երեխաների համար:

-Թելով կամ շարֆով երեխայի շուրջ գետնին ստեղծում ենք շրջան: Երեխան կանգնում է կենտրոնում: Շրջանն այնպիսին պիտի լինի,որ երեխան կարողանա մեկնած ձեռքով հասնել շրջանի սահմաններին:  Պատկերացնում ենք,որ շրջանը երեխայի իմունիտետն է՝  հոգեբանական և ֆիզիական: Երեխայի վրա քցում ենք բարձեր բարի ու ոչ այնքան բարի խոսքերով և վիրուսներով: Այս խաղում «ուտելի և ոչ ուտելի» խաղի սկզբունքն է: Երեխան ձեռքերով ու ոտքերով ետ է մղում այն, ինչ չի ուզում որ լինի շրջանում/ իր ներքին տարածքում/:  Եվ վերցնում , ընդունում է այն, ինչ իրեն հաճելի է: Այս խաղը կարելիէ  կիրառել վերբալ ագրեսիային հետ աշխատանքի ժամանակ: Նաև հաճախ հիվանդացող երեխաների հետ: Եթե հանկարծ անցանկալի բարձը շրջանի ներսում հայտնվի, կարելիէ  արագ հեռացնել:
— Վերցնում ենք աման լվանալու սպունգ: Մի փոքր ներկում ենք ջրաներկով կամ փոշոտ տեղ ենք քսում: Երեխայի ուշադրությունը կենտրոնացնում ենք նրա վրա, որ սպունգը կեղտոտ է: Լոգարանում երեխային տալիս ենք կեղտոտ սպունգը և խնդրում, որ նա լվանա այն հոսող ջրի տակ՝ բցատարելով ,որ այսպես նաև մեր մարմինն է մաքրվում:

 

-Հարցնում ենք երեխային՝ որն է իր կարծիքով կատարյալ առողջության գույնը: Թղթին նկարում ենք մարդուկի ուրվագիծ: Խնդրում ենք երեխային ,որ նա ներկի մարդուկին «առողջության» գույնով:

 

-Երբ երեխան ուտում է, պատկերացնում ենք ,որ յուրաքնչյուր մթերք սովորական մթերք չէ, այլ կախարդական ուտելիք: Եվ այդ ուտեստում ամեն մի բաղադրիչ մեզ է տալիս մի որևէ կարևոր հատկություն, որը սկսվում է նույն տառով,ինչ ուտեստը: Օրինակ՝ կարտոֆիրլ- կրեատիվություն, գազար- գեղեցկություն, խնձոր-խիզախություն: Կարելի է նաև երեխայի հետ միասին պատրաստել և շշուկով կախարդական որակներ շշնջալ ամեն անգամ, երբ նոր բաղադրիչ ենք ավելացնում: Եվ այդպես խոհարարությունը դառնում է տնական հրաշագործություն:

 

-Պատկերցնում ենք,որ մեր պորտի շրջանում ցեփ կա և «զզզզզզզ» ասելով իբրև քաշում ենք այն վերև՝ ձեռքը բարձրացնելով վերև և մեջքն ուղղելով:

 

-Պատկերացնում ենք մեր իմունիտետի բջիջները քաջ և զգոն զինվորենրի տեսքով, որոնք ունեն այն զենքերը և գործիքները ,որոնք օգնում են: Կարելի է նկարել այդ զիվորների կռիվը վիրուսների հետ:

 

-Պատկերացնում ենք, որ մեր ներսում փոքրիկ մարդուկ կա ՝ «ես ինքս»: Այդ մարդուկը մեր մարմնով գնում է ճամփորդության որևէ տրանսպորտային միջոցով,որը հորինում է երեխան: Եվ այն գործիքներով,որոնք իրեն պետք կգան: Երեխաները հաճախ պատկերացնում են փոշեկուլ,որը տարբեր օրգաններից հավաքում է ամբողջ փոշին ու կեղտը: Մարդուկը ճամփորդում է մարմնով այնքան , որքան երեխայի համար կարևոր է:

 

-Երեխաները սիրում են զանազան շնչառական վարժություններ,որոնցում նրանք միանգամից արևից ներշնչում են առողջության հրաշագործությունը և իրենց մարմինը դառնում է մաքուր և փայլուն: Իսկ արտաշնչում են Հողի մեջ այն ,ինչ կեղտոտ է և այն, ինչ Հողը կարող է կլանել իր մեջ  և այն, ինչը կդառնա պարարտանյութ:

 

 

Սվետլան Ռոյզ