21Մրտ
2017
0
book

Ձեռագործ նկարչական ալբոմներ

Նկարչական ալբոմները նման են արտ օրագրերին և այն ,ինչ այստեղ կներկայացնենք, կարելի է կիրառել նաև արտ օրագրերի համար: Երեխաների ձեռագործ ալբոմում կարող են տեղ գտնել նկարները, ֆոտոնկարնեը, կոլաժները, զանազան ստեղծագործական փորձարկումները և գրառումները:

Ձեռագործ նկարչական ալբոմներ ստեղծելու համար Ձեզ հարկավոր կլինի.

  • Ջրաներկի համար նախատեսված թուղթ կազմի համար
  • A4  ֆորմատի թղթեր միջուկի համար
  • Պարան՝ էջերը կապելու համար

Պատրաստման քայլերը.

  • Սկզբում պատրաստում ենք կազմը,այսինքն ալբոմի առջևի և վերջին կողմերը , կարելի է սկսել մեծ թղթից՝ նկարելով վրան , այնուհետև կտրել մինչև այն չափսը ,որը կցանկանաք,որ ալբոմը լինի:
  • Այնուհետև տեղադրում ենք ալբոմի ներսի էջերը, դրանք պետք է հավասարեցնենք մեր կազմի չափսերն, այնուհետև վերցնենք թղթերը, և հորիզոնական տեղադրենք կազմի վրա ՝ ծալելով դրանք այնպես, որ գրքի տեսք ստանանք:
  • Վերջում կապում ենք պարանը .վերցնում ենք այն և տեղադրում ենք մեջտեղում ՝կապելով դրսի կողմից

Ձեռագործ ալբոմները կարելի  է բազմազան ձևերով օգտագործել: Կարելի է ստեղծել ինչպես անհատական ալբոմներ, այնպես էլ ընտանեկան, կամ ալբոմներ հատուկ իրադարձությունների համար, օրինակ Ամանորի,մայրիկների տոնի կապակցությամբ:

Բարի ընթացք