16Դկտ
2017
0
christmas

Ձմեռային ստեղծարան

Մեր ձմեռային ստեղծարանը Ձեզ և երեխաներին առաջարկում  է մի քանի ստեղծագործական խաղեր, որոնք կլրացնեն Ձեր ձմեռային առօրյան: Ինչպես նաև երեխաների ստեղծագործությունները կարող են հաճելի ձեռագործ նվերներ դառնալ հարազատների համար Ամանորյա օրերին:

Եվ այսպես, այստեղ կներկայացնենք մի քանի ձմեռային-ամանորյա-տոնական ստեղծագործական խաղեր 🙂

1.Ձմեռային բացիկներ

Անհրաժեշտ նյութերը

  • Սոսինձ
  • Փայլիկներ, աչուկներ /կարող եք գտնել թելերի, կոճակների խանութներում/
  • Ջրաներկի կամ բացիկի համար նախատեսված թուղթ
  • Ջրաներկ
  • ԱղՁմեռային բացիկներ Անհրաժեշտ նյութերը • Սոսինձ • Փայլիկներ, աչուկներ /կարող եք գտնել թելերի, կոճակների խանութներում/ • Ջրաներկի կամ բացիկի համար նախատեսված թուղթ • Ջրաներկ • Աղ Պատրաստման ընթացքը Ջրիկ սոսինձով վրձինի օգնությամբ նկարեք թղթի վրա այն ինչ ցանկանում եք՝ ձնեմարդ, փաթիլ, տոնածառ... Փայլիներով, աչուկներով զարդարեք նկարը Ջրաներկով նկարեք ձեր պատկերի շուրջը և վրան :Կարող եք նաև թուղթը նախ վրձնի գնությամբ թրջել ջրով, այնուհետև ավելացնել ջրաներկը: Այդպես ներկը գեղեցիկ կտարածվի թղթի վրա: Ցանկության դեպքում նկարի վրա աղ արեք: Աղը ձյան տպավորություն կստեղծի: Թողեք ,որ չորանա: Եթե աղ եք արել ուղղահայաց պահեք բացիկ-նկարը այնպես, որ ավելորդ աղը թափվի: Աստղազարդ երկինք Անհրաժեշտ նյութեր Ջրաներկի թուղթ՝ կտրատված բացիկի չափսով Ջրաներկ Աղ Աստղիկ-տիպեր Գրիչ կամ մարկեր Պատրաստման ընթացքը Ամրացրեք տիպերը թղթին Ներկեք ջրաներկով Դեռևս թաց թղթին ավելացրեք աղ Թողեք չորանա Հեռացրեք ավելորդ աղը և տիպերը Այնուհետև կարող եք նկարը ամրացնել աելի մեծ սպիտակ թղթին և գրառումներ անել: Ամանորյա պսակ Անհրաժեշտ նյութերը Գունավոր ներկեր Թուղթ Կլոր խոզանակ Ընթացքը Խոզանակը թաթախեք կանաչ ներկի մեջ Տպեք թղթին այնպես,որ ստացվի ծաղկեպսկաի նման ֆորմա Այնուհետև կարող եք ստացված Ամանորյա պսակին ավելացնել նախշեր Տոնածառ կպչուն ժապավենով Անհրաժեշտ նյութերը Կպչուն ժապավեն Ջրաներկի համար նախատեսված թուղթ Ջրաներկ Պատրաստման ընթացքը Կպչուն ժապավենի օգնությամբ թղթին պատրաստեք տոնածառ Այնուհետև ամբողջ թուղթը ջրաներկով պատեք, Վերջում զգուշորեն հանեք ժապավենը: Ինչպես նկարել ձյունը Եթե ցանկանում եք,որ նկարից այնպիսի տպավորություն ստացվի կարծես ձյուն է գալիս, ապա դեռևս թաց թղթին պետք է ավելացնել աղ; Աղով նկարչության մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել հղումով՝ Քարե ձնեմարդուկ Անհրաժեշտ նյութերը Հարթ քարեր Սպիտակ ներկ /գուաշը հարմար կլինի/ Մարկերներ Պատրաստման ընթացքը Ընտրեք երեք հարմար քար Քարերը ներկեք սպիտակ ներկով Թողեք ,որ դրանք լավ չորանան Այնուհետև ընտրեք երկու կամ երեք քար գլխի և մարմնի համար: Որոշեք ,թե որն է լինելու գլխի մասը, որը մեջտեղի և որն է դրվելու ամենաներքևում Մարկերներով կամ գուաշով նկարեք աչուկները, քիթը, գլխարկը, կոճակները և ձնեմարդուկի մնացած մասերը: Գունագեղ սառցե արձաններ Ձեզ հարկավոր կլինեն Զանազան չափսի ամաններ, բաժակներ, թխվածքալիթների համար ֆորմաներ Ջուր Սննադյին ներկեր Ջուրը լցրեք ցանկալի ամանի մեջ Գունավորեք սննդային ներկի օգնությամբ Դրեք սառցարանը ,որ սառչի, Այնուհետև մի փոքր տաք ջուր ցողեք սառած ջրի վրա,որպեսզի այն դուրս գալ ամաննների միջից : Եվ իհարկե երեխաների հետ շտապեք դուրս որևէ հետաքրքիր կոմպոզիացիա պատրաստելու համար:

 Ընթացքը

  • Ջրիկ սոսինձով վրձինի օգնությամբ նկարեք թղթի վրա այն ինչ ցանկանում եք՝ ձնեմարդ, փաթիլ, տոնածառ…
  • Փայլիկներով, աչուկներով զարդարեք նկարը
  • Ջրաներկով նկարեք ձեր պատկերի շուրջը և վրան :Կարող եք  նաև թուղթը նախ վրձնի օգնությամբ  թրջել  ջրով, այնուհետև ավելացնել ջրաներկը: Այդպես ներկը գեղեցիկ կտարածվի թղթի վրա:
  • Ցանկության դեպքում  նկարի վրա աղ արեք: Աղը ձյան տպավորություն կստեղծի:
  • Թողեք ,որ չորանա: Եթե աղ եք արել ուղղահայաց պահեք բացիկ-նկարը այնպես, որ ավելորդ աղը թափվի:

 

2.Աստղազարդ երկինք

Անհրաժեշտ նյութեր

  • Ջրաներկի թուղթ՝ կտրատված բացիկի չափսով
  • Ջրաներկ
  • Աղ
  • Աստղիկ-տիպեր
  • Գրիչ կամ մարկերStarryNightFinished

Ընթացքը

  • Ամրացրեք տիպերը թղթին
  • Ներկեք ջրաներկով թղթի վրա
  • Դեռևս թաց թղթին ավելացրեք աղ
  • Թողեք չորանա
  • Հեռացրեք ավելորդ աղը և տիպերը
  • Այնուհետև կարող եք նկարը ամրացնել ավելի մեծ սպիտակ թղթին և գրառումներ անել: Գեղեցիկ տարբերակ է Ամանորյա մաղթանքների համար:

3.Ամանորյա պսակ

Անհրաժեշտ նյութերըfun-dish-brush-christmas-wreath-craft-for-kids

  • Գունավոր ներկեր
  • Թուղթ
  • Կլոր խոզանակ

Ընթացքը

Խոզանակը թաթախեք կանաչ ներկի մեջ

Տպեք թղթին  այնպես,որ ստացվի ծաղկեպսկաի նման ֆորմա

Այնուհետև կարող եք ստացված Ամանորյա պսակին ավելացնել  նախշեր

 

4.Տոնածառ կպչուն ժապավենով

Անհրաժեշտ նյութերը

  • Կպչուն ժապավեն
  • Ջրաներկի համար նախատեսված թուղթ
  • Ջրաներկtree

Ընթացքը

  • Կպչուն ժապավենի օգնությամբ թղթին պատրաստեք տոնածառ
  •  Այնուհետև ամբողջ թուղթը ջրաներկով պատեք,
  • Վերջում զգուշորեն հանեք ժապավենը:

 

5.Ինչպես նկարել ձյունը

Եթե ցանկանում եք,որ նկարից այնպիսի տպավորություն ստացվի  կարծես ձյուն է գալիս, ապա  դեռևս թաց թղթին պետք է ավելացնել աղ:How-to-Paint-Snow-with-kids Աղով նկարչության մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել հղումով:

6.Քարե ձնեմարդուկ

Անհրաժեշտ նյութերը

  • Հարթ քարեր
  • Սպիտակ ներկ /գուաշը հարմար կլինի/
  • Մարկերներsnowman

Ընթացքը

  • Ընտրեք երեք հարմար քար
  • Քարերը ներկեք սպիտակ ներկով
  • Թողեք ,որ դրանք լավ չորանան
  • Այնուհետև ընտրեք երկու կամ երեք քար գլխի և մարմնի համար
  • Որոշեք ,թե որն է լինելու գլխի մասը, որը մեջտեղի և որն է դրվելու ամենաներքևում
  • Մարկերներով կամ գուաշով նկարեք աչուկները, քիթը, գլխարկը, կոճակները  և ձնեմարդուկի մնացած մասերը:

 

7.Գունագեղ սառցե արձաններ

Ձեզ հարկավոր կլինեն

  • Զանազան չափսի ամաններ, բաժակներ, թխվածքալիթների համար ֆորմաներ
  • Ջուր
  • Սննադյին ներկերice

Ընթացքը

  • Ջուրը լցրեք ամանի մեջ
  • Գունավորեք սննդային ներկի օգնությամբ
  • Դրեք սառցարանը ,որ սառչի
  • Այնուհետև մի փոքր տաք ջուր ցողեք սառած ջրի վրա,որպեսզի այն հեշտորեն դուրս գա ամանների միջից 
  • Եվ իհարկե  երեխաների հետ շտապեք դուրս որևէ հետաքրքիր կոմպոզիացիա պատրաստելու համար: icyՉմոռանաք ձեռնոցները 🙂 

Բարի ընթացք ***