19Փտր
2017
0
Image

Մանկական նկարների զարգացումը

Երեխաները սիրում եմ նկարել: Դա հայտնի փաստ է : Հազվադեպ կհանդիպես երեխայի, ով չսիրի և հրաժարվի նկարելուց: Նույնիսկ մեծահասակները հաճախակի ունենում են նկարելու ցանկություն և հաճախ արտահայտում են դա խզբզոցներով իրենց նոթատետրերի , թղթի կտորների վրա:

Կա կարծիք,որ երեխաները պետք է իմանան նկարել, այսինքն դա բնական ունակություն է, իսկ եթե երեխաները  չեն կարողանմում թեկուզ պարզ բաներ նկարել, ապա դա զարգացման հապաղման ցուցանիշ կարող է լինել:

Մանկական նկարները անցնում են զարգացման իրենց ուրույն ճանապարհը՝ որոշակի հաջորդականությամբ:Հետաքրքիրէ,որ տարբեր մշակույթենում դաստիարակված երեխաները անցնում են այդ նույն փուլերով և տարբեր ազգերի նույն տարիքի երեխաների նկարները առանձնանում են մեծ նմանությամբ: Նկարչական էվոլյուցիան արտահայտում է երեխայի տարածական,տեսողական և շարժողական փորձի զարգացումը :

Եվ այսպես.

  • 1-1.5 տարեկան երեխաները կարող են մատիտով կետիկներ անել կամ խզբզոցներ:
  • 3 տարեկանին մոտ երեխաները շրջաններ են սկսում նկարել, իսկ վերջիններս կարող են ունենալ ցանկացած իմաստ՝ մարդ, արև, ծաղիկ..:Այսինքն այն ամենը ,ինչ շրջապատում է երեխային: Հետաքրքիր է,իհարկե,որ սա շրջանի տեսքով է արտահատվում, միգուցե դա հուշ է ներարգանդային վիճակի մասին:
  • 3.5-4 տարեկանում երեխան փորձում է նկարել մարմին և գլուխ, վերջինս հաճախ իր չափսերով շատ գերազանցում է  մարմնի չափսերին: Կարող են նկարել նաև հագուստի  դետալներ: Նաև պատկերել թվեր, տառեր, երբեմն հակառակ ձևով:
  • 5 տարեկանում երեխաների նկարներում հայտնվում է սյուժե:Եվ դա պարզապես սյուժե չէ, այլ հետաքրքիր մի պատմություն:Եթե խնդրեք այդ տարիքի երեխային պատմել իր նկարի մասին, ապա հնարավոր է լսեք կախարդական մի պատմություն ՝ լի իրադարձություններով: Մինչև վեց տարեկան երեխաները չեն անում տարածական պատկերներ, նրանք նկարում են  տեսարանը դիմացից կամ վերևից:
  • ավելի մեծ տարիքում և դեռահասության շրջանում երեխաները սկսում եմ նկարել իրատեսական նկարենր՝ ձգտելով որքան հնարավոր է ճշգրիտ պատկերել այն , ինչ շրջապատում է իրենց: