18Ապր
2017
0
fears

Մանկական վախեր

Մանկական վախերը բազմազան են: Դրանք կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներից: Բացի ձեռքբերովի վախերից,որոնք առաջանում են այս կամ այն արտաքին իրավիճակներին ի պատասխան, կարող են լինել նաև տարիքային վախեր, որոնք բնական են և ժամանակավոր բնույթ են կրում,եթե երեխային շրջապատող միջավայրում սթրեսային իրադրություններ չեն լինում.

  • Մինչև վեց ամսական երեխային կարող են վախեցնել ցանկացած բարձր ձայնը, անսպասելի աղմուկը, անկումը, ֆիզիկական հենարանի կորուստը:
  • Յոթ ամսականից մինչև մեկ տարեկան— երեխային արդեն սկսում են վախեցնել որոշակի ձայները, անծանոթ մարդիկ, բարձրությունը, հագուստ հագնելու և հանելու գործընթացը:
  • Մեկից երկու տարեկանում երեխաները սկսում են վախենալ ծնողներից բաժանումից, անծանոթ մարդկանցից, քնից:
  • Մինչև երեք տարեկան երեխաների համար վախի աղբյուր է կրկին ծնողներից բաժանումը, ծնողների կողմից մերժվածությունը, անծանոթ հասակակիցները, միջավայրի փոփոխությունը, օրակարգի փոփոխությունը:
  • Երեքից չորս տարեկանում երեխաների մոտ ակտիվանում է մթության, մենակության, փակ տարածությունների վախը:
  • Վեցից յոթ տարեկանում սկսվում է մահվան վախը:
  • Յոթից ութ տարեկանում ծնողների սերը կորցնելու, ծնողների սպասելիքները չարդարացնելու վախն  է ակտիվանում:
  • Ութ տարեկանից սկիզբ  է առնում ծնողների մահվան, ծնողներին կորցնելու վախը:

Վախերի սրության հարցում մեծ դեր ունեն նաև երեխայի բնավորության առանձնահատկությունները՝ նրա տագնապայնության մակարդակը, զգայունակությունը, երեխայի հանդեպ կիրառվող պատիժները և սպառնալիքները, ինչպես նաև համակարգչային խաղերի և մուլտֆիլմերի ազդեցությունը:

Մանկական վախերի առաջացմանը նպաստող արտաքին գործոններից կարող են լինել.

  • Ընտանիքը- այն ընտանիքներում , որոնցում առկա են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ընտանեկան բռնությունը, կոնֆլիկտային հարաբերությունները ընտանիքի անդամների միջև, երեխաներն առավել հաճախ են ունենում զանազան վախեր: Դրանք հիմնականում կապված են լինում ծնողական սերը կորցնելու  հետ:Հաճախ դիտվում են մթության , մենակ մնալու վախը: Երբեմն վախը դրսևորվում է անուղղակի ձևով,օրինակ՝ քնի խանգարումների, վախենալու երազատեսությունների , ախորժակի բացակայության կամ շատակերության տեսքով, երևակայության ակտիվացման տեսքով:
  • Ծնողների մեծ սպասելիքները, որոնք չեն համապատասխանում երեխայի տարիքային զարգացման մակարդակին:Նման դեպքերում երեխաների մոտ սրվում է սխալվելու վախը:
  • Իրավիճակային վախեր: Երեխաները կարող են վախենալ մեծ շներից, մեքենաներից, բժիշկներից և այլն:
  • Համակարգչային խաղերը:

Եվ այսպես ՝ինչ կարելի է անել, եթե նկատում եք,որ երեխան վախենում է.

  • Եթե վախերի պատճառը ընտանեկան կոնֆլիկտային հարաբերություններն են, ապա պետք է խոսել երեխայի հետ՝ բացատրելով իրավիճակը: Անդրադարձեք երեխայի զգացմուքներին, առաջացած վախերին և  անհանգստութոյւններին: Դրանով Դուք ցույց կտաք երեխային,որ նրա կողքին եք և հասակնում ենք նրան և պատրաստ եք օգնել:
  • Պետք է խրախուսել երեխային, քանի որ վախերը ուղղակիորեն ազդում են ինքնագնահատականի վրա:Հաճախակի նշեք երեխայի ուժեղ կողմերը, դրական խոսքեր ուղղեք նրան և քաջալերեք:
  • Պետք է ուշադրություն դարձենլ ծնող-երեխա հարաբերությունների վրա: Արդյո՞ք ամեն բան նորմալ է, արդյո՞ք մեր պահանջները համապատասխանում են երեխայի տարիքային, հոգեբանական, ֆիզիկական հնարավորություններին: Քանի որ  երեխայի մոտ կարող է բավականին սրված լինել  ծնողների հրամանները , ցանկությունները պատշաճ կերպով չկատարելու և պատժվելու վախը:
  • Պետք է հարգանքով վերաբերվել երեխայի վախին ` չծաղրելով, չկասկածելով, չանտեսելով այն:Մի՛ ծաղրեք երեխային և նրա վախը: Դա էլ ավելի կսրի նրա զգացումը: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի ապահով, հանգիստ միջավայր, որում երեխան կկարողանա արտահայտվել, կիսվել, նաև հանգստանալ:
  • Կարելի է նաև պատմել երեխային սեփական կամ մեկ ուրիշի վախի մասին, դրա դրսևորումների մասին և անպայման պատմել երեխային, թե ինչպես այն հաղթահարվեց:
  • Վախերի հաղթահարման գործում կօգնի նաև նկարչությունը: Ահա վախի հետ աշխատելու մի քանի նկարչական վարժություններ. 1.Վախի  կերպարանափոխում: Խնդրեք երեխային նկարել իր վախը կամ վախեցնող կոնկրետ երևույթը : Այնուհետև առաջարկեք նրան վերափոխել այն ` դարձնելով գեղեցիկ կամ ծիծաղելի: 2.Վախեցնող նկարի կողքին կարելի է նկարել որևէ ուժեղ , օգնող մի բան, որն ըստ երեխայի կարող է հաղթել վախին : 3.Եթե երեխան ցանկանում է,կարելի է նաև վախի նկարը պատռել, ջնջել, դեն նետել: