03Մրտ
2017
0
fingerpaint

Մատիկների ներկի բաղադրատոմս

Մատիկների ներկերը ստեղծագործելու հիանալի միջոց են:Երեխաները,որպես կանոն, սիրում են ձեռքերով թաթախվել  ներկի մեջ:Դա նրանց տալիս է ազատ ստեղծագործելու հնարավորություն: Բացի դա, մատիկներով նկարելը օգտակար է երեխաների համար. այն զարգացնում է մանր մոտորիկան:

Սակայն մատիկների ներկեր գտնելը մեր գրախանութներում այդքան էլ հեշտ չէ: Բացի դա , դրանք հաճախ թանկ են լինում և այնուամենայնիվ, մենք չգիտենք ,թե դրանք ինչից են պատրաստված: Այստեղ կներկայացնեմ տնական պայմաններում պատրաստվող բնական, մատչելի մատիկների ներկի բաղադրատոմսը: 

Եվ այսպես, մատիկներով ներկի բաղադրիչներն են.

  • ալյուր -1/2 բաժակ
  • ջուր -1 բաժակ
  • աղ /մեկ պտղունց/
  • սննդային ներկեր
  • ջուր

Պատրաստման ընթացքը.

  • ալյուրը և մեկ բաժակ ջուրը լցրեք կաթսայի մեջ
  • միջին կրակի վրա, անընդհատ խառնելով տաքացրեք մինչև համասեռ զանգված դառնալը
  • երբ սկսի բլթբլթալ, հանեք կրակի վրայից
  • ավելացրեք աղը, եթե չեք պատրաստվում անմիջապես օգտագործել ներկը: Աղը պահպանում է ներկը՝ չթողնելով ,որ այն փչանա:
  • դանդաղորեն ավելացրեք սառը ջուրը  և խառնեք. մոտավորապես 1/4 բաժակ
  • ստացված զանգվածը բաժանեք առանձին ամանների մեջ
  • յուրաքանչյուր ամանի մեջ ավելացրեք սննդային գույնը և խառնեք այնքան, մինչև ցանկալի գույնը ստանաք
  • եթե ներկը անմիջապես չեք օգտագործելու, լցրեք այն փակ տարրայի մեջ և դրեք սառնարանը:

Բարի նկարչություն