17Մյս
2017
0
marbled painting

Մարմարե նկարներ

Մարմարե նկարներ ստանալու տարբեր միջոցներ կան:Դրանցից ամենապարզը սափրվելու փրփուրով արված նկարներն են:

Մարմարե նկարներ պատրաստելու համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • սափրվելու փրփուր
  • թխվածքի համար նախատեսված աման, ցանկալի է ուղղանկյուն ձևի
  • ջրաներկ կամ սննդային ներկեր
  • ստվարաթուղթ
  • փայտիկներ
  • կաթոցիկ /пипетка/

Նկարչության ընթացքը.

  • Նախ և առաջ թխվածքի ամանը պատեք սափրվելու փրփուրով
  • Այնուհետև կաթոցիկի օգնությամբ ջրաներկը կամ սննդային ներկերը կաթացրեք փրփուրի մակերևույթին
  • Փայտիկով խառնեք ներկերը
  • Ստվարաթուղթը սեղմեք փրփուրի մակերևույթին
  • Այնուհետև բարձրացրեք նկարը և  ստվարաթղթի մեկ այլ կտորով մաքրեք ավելորդ փրփուրը այնպես, որ մնան միայն ներկերը

Մարմարե նկարը պատրաստ  էԲարի նկարչություն