05Ապր
2018
0
artjournal

Մի քանի թեմաներ արտ օրագրերի համար

Արտ օրագրերին մենք արդեն անդրադարձել ենք  հոդվածներից մեկում: Արտ օրագիրը յուրահատուկ օրագիր է,որի մեջ կարող եք թե՛ նկարել , թե՛ գրել, թե՛ կոլաժներ պատրաստել: Այն,ինչպես տեսնում եք, տալիս է ինքնաարտահայտման բազմազան հնարավորություններ:

Եվ հատուկ արտ օրագրերի սիրահարների համար առաջարկում եմ մի քանի թեմաներ,որոնք կարող եք իրականացնել Ձեր օրագրերում.

  • Ամբողջ էջը լցրեք խզբզոցներով
  • Զբոսնելիս ծաղիկներ հավաքեք և դրեք օրագրի էջերի արանքում
  • Ամսագրերից կտրեք որոշ արտահայտություններ,որոնք Ձեզ ոգեշնչում են և փակցրեք օրագրի էջերին
  • Նկարեք Ձեր տրամադրությունը որևէ սիմվոլի տեսքով
  • Նկարեք Ձեր մանկության ամենավառ հուշը
  • Գրի առեք Ձեր սիրելի բանաստեղծությունը և նկարեք դրա վերաբերյալ
  • Նկարեք Ձեր սիրած երգը/մեղեդին
  • Եթե տարբեր վայրեր այցելելիս հավաքում եք տոմսերը, ամրացրեք դրանք օրագրի էջերին, գրեք այդ վայրերի թողած տպավորությունների մասին
  • Փորձեք նկարել Ձեր սիրելի նկարչի ոճով:Վերանայեք նկարչի ստեղծագործությունները, փորձեք հասկանալ նկարչության ընդհանուր ոճը, տրամադրությունը:Օրագրում փորձեք նկարել նույն ոճով:
  • Ամսագրերից ընտրեք նկարներ,որոնք Ձեզ դուր են գալիս, կտրեք դրանք և փակցրեք օրագրի էջին՝ ստեղծելով կոլաժ
  • Օրվա ամփոփում :Յուրաքանչյուր օրվա վերջում հետադարձ հայացք գցեք անցած օրվան և փորձեք պատկերել Ձեր տպավորությունը օրվա վերաբերյալ
  • Մտածեք՝ ինչի համար եք շնորհակալ կյանքում և գրի առեք կամ պատկերեք այն
  • Մտածեք ՝ինչ գեղեցիկ բան եք այսօր տեսել և նկարեք այն
  • Մտածեք ՝ինչն է ձեզ այսօր ուրախացրել և նկարեք դա
  • Նկարեք մի բան ,որը Ձեզ համար դժվար է կամ անհնագստացնում է :Փորձեք պատկերել դժվար իրավիճակից լուծման ուղիները
  • Մտածեք Ձեր աշխատաքի մասին.ինչն եք գնահատում այնտեղ,ինչով է այն Ձեզ դուր գալիս:Փորձեք գրի առնել և նկարել այդ ամենը:
  • Նկարեք Ձեր երազանքները,նպատակները, ցանկությունները: Որքան դրանք պատկերավոր և կոնկրետ դառնան, այնքան կհեշտանա դրանց իրականացումը 😉

Բարի ընթացք