18Հլս
2017
0
natureart

Երբ ոգեշնչում է բնությունը.մի քանի ստեղծագործական մտքեր

Ստեղծագործական նախագծերի համար բնությունը հարուստ աղբյուր է: Իսկ ամառային եղանակը շատ նպաստավոր է դրանք իրագործելու համար: Դուք կարող եք երեխայի հետ միասին գնալ բնության գիրկը, հավաքել բոլոր անհրաժեշտ նյութերը և անցնել ստեղծագործելուն:

Բնական նյութերով ստեղծագործական խաղերը հարմար են ավագ նախադպրոցական տարիքից սկսած: Խրախուսեք երեխային հավաքել տերևները , ծաղիկները, ճյուղերը գետնից  և միայն անհրաժեշտության դեպքում դրանք պոկեք ծառերից և թփերից:

Բնական նյութերով աշխատելը կրկնակի լավ է: Մի կողմից դա ստեղծագործական նորանոր գաղափարների աղբյուր է , մյուս կողմից այն զարգացնում է երեխայի ճանաչողությունը: Բնական նյութերով աշխատելու գործընթացը հարմար է,որպեսզի երեխան սովորի, ուսումնասիրի բնությունը, ինչպես նաև սովորի խնամել և հոգ տանել բնության մասին:

Եվ այսպես, այսօր կներկայացնեմ մի քանի բնական, ուրախ ստեղծագործական զբաղմունքներ, որոնք կարող եք իրականացնել երեխայի հետ, ընտանիքով, երեխաների խմբի հետ,եթե աշխատում եք երեխաների հետ և իհարկե, կարող եք ինքներդ անել:

Բնական նյութերից կոլաժ

Այս կոլաժի համար Ձեզ հարկավոր կլինեն տերևներ, ճյուղեր, ծաղկի թերթեր: Զբոսանքի ժամանակ երեխայի հետ հավաքեք այն ամենը, ինչը կարող է պետք գալ:Երեխայի հետ քննարկեք,թե ինչի նման են դրանք, ինչ կուզի դրանցից պատրաստել: Այնուհետև թղթին սոսինձի օգնությամբ պատրաստեք կոլաժը:nature

 

Մանդալա

 Ընտրեք մի վայր,որը չի սահմանափակի գործողությունները՝ ծովափ, այգի, դաշտ: Հավաքեք այն ամենը ,ինչը պետք կգա մանդալա պատրաստելու համար՝ քարեր, ճյուղեր, տերևներ, խխունջներ: Սկսեք կենտրոնից, այնուհետև կենտրոնի շուրջը հավաքեք մյուս շրջանները :mandala

Ծաղկանկար 

Ծաղկանկարներին մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ նյութերից մեկում՝ http://www.arttherapy.am/%D5%AE%D5%A1%D5%B2%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80/

Տերևանկար

Ձեզ հարկավոր կլինեն թարմ տերևներ, ներկեր, թուղթ, վրձիններ: Դրեք տերևը  փորձաթղթի վրա: Ներկեք այն նախընտրած գույնով: Զգուշորեն վերցերք տերևը և շրջեք: Այնուհետև տպեք՝սեղմելով այն թղթին:Կրկնեք այս գործողությունը այնքան ,որքան կցանկանաք:

Նկարչություն տերևների վրա

Հավաքեք տարբեր չափսի տերևներ և նկարեք դրանց վրա յուղամատիտներով, գուաշով, մարկերներով:

painted_leaves1

 

Քարե արվեստ

Քարերը ստեղծագործելու այնքան մեծ հնարավորություն են տալիս: Ինչե՜ր ասես,որ չես կարող անել քարերով:

Նկարչություն քարերի վրա հալեցրած յուղամատիտով  https://www.facebook.com/agirlandagluegun/videos/1427696267268413/?fref=mentions

Նկարչություն քարերի վրա պարզապես յուղամատիտներով և կավիճներով Kids-Art-with-Rocks-Colored-Pencils-on-Rocks

Կարող եք ստեղծել քարե պատմություններ՝ քարերի վրա փակցնելով տիպեր կամ ամսագրերից կտրատված նկարներ:Մանրամասները հղումով՝  http://www.arttherapy.am/%D6%84%D5%A1%D6%80%D5%A5-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/

Կարող եք ստեղծել քարե պատկերներ և քարե մանդալաներKids-Art-with-Rocks-Land-Art-for-KidsKids-Art-with-Rocks-Nature-Mandala

 

Քարից կարելի է պատրաստել նաև զվարճալի բուիկներ՝ ներկերի օգնությամբ:Kids-Art-with-Rocks-Stone-Owls

 

 

Իսկ մեծ քարերը կարող են ծառայել որպես կտավKids-Art-with-Rocks-Large-Rocks-as-Canvas

 

Բնության օրագիր

Խրախուսեք երեխային բնության օրագիր ստեղծել. որում երեխան կկարողանա նկարել, կոլաժներ պատրաստել, գրի առնել իր դիտարկումները և բացահայտումները բնության վերաբերյալ: Սա երեխայի մոտ բնության հանդեպ սեր արթնացնելու լավ տարբերակ է:

Իսկ եթե ցանկանում եք ձեռագործ օրագիր պատրաստել, ապա կարդացեք ձեռագործ օրագրերի և ալբոմների մասին մեր հոդվածը հետևյալ հղումով՝ http://www.arttherapy.am/%D5%B1%D5%A5%D5%BC%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AC%D5%A2%D5%B8%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80/ notebook

 

 

 Բարի ընթացք