24Մյս
2019
0
boy

Նամակ մեր երեխաներից

Սիրելի մայրիկ և հայրիկ,

Ինձ համար շատ կարևոր է զգալ.

-Երբ ես շատ փոքրիկ եմ, ձեր աջակցության շնորհիվ ես սովորում եմ այն, ինչ դուք կոչում եք ինքնաաջակցություն: Դրա շնորհիվ, երբ  մեծանամ կկարողանամ հոգ տանել իմ և ուրիշների մասին:

-Երբեմն ես չեմ հասկանում` ինչ է ինձ հետ կատարվում: Երբեմն ես գոռում եմ, լացում եմ, որպեսզի չպայթեմ:Երբ դուք, ինձ վրա գոռալու փոխարեն, հանգիստ օգնում եք ապրել իմ բոլոր զգացմունքները և բացատրում եք` ինչ է ինձ հետ կատարվում,ես սովորում եմ:  8-9 տարեկանին մոտ ես ինքս կկարողանամ հասկանալ ու անվանել այն, ինչ կատարվում է ներսումս:

-Երբ ես զայրանում եմ, հաճախ ձեզ վրա չեմ զայրանում :Մի՛ մտածեք ,որ ձեզ վրա եմ զայարնում : Այդպես դուք ավելի հեշտ կկարողանաք դիմանալ իմ զգացմունքներին:

-Երբ ես 1-2-3-4, նույնիսկ 5 տարեկան եմ, ես դեռևս շատ փոքրիկ եմ միաժամանակ հասականալու համար ինչ եմ ուզում և ինչ է ինձ հետ կատարվում

-Երբ ես տխուր եմ կամ զայրացած, ես չեմ լսում և չեմ հասկանում ինչ եք դուք ասում: Դաստիարակեք ինձ երբ դուք և ես հանգիստ ենք:

-Ես փնտրում եմ ձեր հայացքը: Ինձ համար կարևոր է ,որ դուք ինձ «տեսնեք»: Այդպես ես ինձ զգում եմ «արտահայտված» աշխարհում: Եվ այն, ինչ ես զգում եմ ձեր հայացքում կդառնա իմ վերաբերմունքը ինքս իմ հանդեպ: Ինձ համար կարևոր է լցվել ձեր հայացքով:

-Ամեն անգամ ,երբ դուք ինձ հպվում եք, ես ինձ ավելի կենդանի եմ զգում, ավելի «իրականացված»՝ նյութական: Եթե ձեր հպումների պակասն ունենամ, ես կարող եմ հիվանդանալ, գիշերանոթից հրաժարվել, ձեզ հրահրել ,որ ինձ նույնիսկ հարվածեք:

-Ինձ համար կարևոր է զգալ,որ դուք ինձանից մեծ եք, որ դուք եք ինձ ծանոթացնում աշխարհի հետ և ինձ գրկում: Եվ ոչ թե ես՝ ձեզ;

-Ինձ համար կարևոր է ձեզանից ստանալ հոգատարություն: Կարևոր է ՝ զգամ, որ դուք չեք զոհում ձեզ: Եվ երբ դուք հոգ եք տանում իմ մասին, ես կիմանամ,որ նաև հոգ կտանեք ձեր մասին:

-Երբ դուք ասում եք «քո պատճառով…», երբ դուք ինձ մեղադրում եք , ես այնքան եմ վախենում  կորցնել ձեզ և ձեր սերը, որ ձեզ գրկում եմ: Կամ սառեցնում եմ իմ զգացմունքները, որ այդքան վախենալու և ցավոտ չլինի: Ես վախենում եմ զգալ և լսել, որ իմ պատճառով ձեզ դժվար է: Այդ ժամանակ կարծես ինձ ասեք ՝ դու մեղավոր ես ,որ ապրում ես, և դու ինձ պարտական ես քո կյանքի համար:

-Միայն այն ժամանակ, երբ ապահով եմ զգում, կարող եմ թուլանալ: Միայն այն ժամանակ երբ ես ապահով եմ զգում, կկարողանամ ձեզ բաց թողնել:

-Ինձ ժամանակ է պետք նոր մարդկանց և տեղերին սովորելու համար: Երբ ես տեսնում եմ, թե ինչպես եք դուք ծանոթանում, շփվում, հպվում ուրիշ մարդկանց,նրանք  ինձ համար էլ դառնում են ապահով և վստահելի :

-Որքան շատ պաշտպանվածություն ստանամ ձեզանից, այնքան ինքնուրույն կկարողանամ լինել:

-Անհնար է,որ ես սովորեմ ձեր ձեռքերին, երբ դուք ինձ գրկում եք: Ձեր ձեռքերը իմ բույնն են: Ինձ համար կարևոր է այնտեղ լինել այնքան ժամանակ, որքան ինձ է պետք ամրանալու համար:Միայն այն ժամանակ,երբ ես չեմ հագենա ձեր ձեռքերի ջերմությունից և ամրությունից, միայն այդ դեպքում ես կախված կլինեմ դրանցից:Կամ էլ կհրաժարվեմ իմ զգացմուքններից ու պահանջմունքներից:Կամ էլ կամակորություններ կանեմ, կհիվանդանամ,որպեսզի զգամ որքան ամուր եք ինձ գրկում:

-Ես միշտ,բոլոր տարիքներում խոցելի եմ այն մարդկանց առաջ,ում վստահում եմ: Եվ հենց ձեր քննադատությունը, ծաղրը ամենաշատն է ցավեցնում ինձ:

-Ինձ համար կարևոր է տեսնել ու սովորել,որ մեծերը հոգ են տանում իրենց մասին, որ մայրիկին ու հայրիկին ժամանակ է պետք հանգստի համար:

-Պետք չէ իմ բոլոր ցանկությունները իրականացնել: Ես պետք սովորեմ դիմանալ լարվածությանը: Բայց կարևոր է,որ դուք ընդունեք իմ զգացմունքները,երբ ես չեմ ստանում այն,ինչ ուզում եմ:

-Ես չգիտեմ տարբեր զգացմունքներ զգալ: Ես դա կսովերմ 7-8 տարեկանում: Ես կարող եմ կա՛մ սիրել, կա՛մ ատել: Կա՛մ ուրախանալ, կա՛մ տխրել: Ես չեմ կարող իրավիճակին ուրիշ տեսանկյունից նայել: Դեռևս ես մի տեսանկյուն ունեմ:

-Երբ դուք ինձ ասում եք «սխալների վրա սովորում են»,- ես դա դեռ չեմ հասկանում: Երբեմն ինձ համար անտանելի է տեսնել իմ սխալները: Ինձ ավելի լավ կլիներ,եթե դուք անվանեիք իմ զգացմուքները, պատմեիք,որ դա տխուր է կամ նորմալ է զայրանալը,երբ սխալվում ես, և միայն հետո ասեիք,որ սխալը կարող է նաև հաղթանակ բերել:  

-Ես չեմ կարող ասել՝ ում եմ ավելի շատ սիրում: Այս հարցի պատասխանը սիրտը պատռելու նման է: Ես չեմ կարող ասել՝ ում եմ ավելի նման: Ես ուզում եմ նման լինել և մայրիկին, և հայրիկին որտեղ էլ լինեն: Ինձ կարևոր է ձեր Սիրո վրա հենվելը՝ անկախ ձեր հարաբերություններից:

-Երբեմն ես ուզում եմ գրկել մամային կամ քնել նրա կողքին, որպեսզի զգամ նրա բույրը, շունչը, սրտի զարկերը: Դա ինձ օգնում է հաղթահարել տագնապը:

-Երբ մենք միասին բոբիկ քայլում ենք խոտերի վրա, հոտոտում ենք համեմունքները, ձնագնդիկ ենք խաղում: Երբ դուք ինձ ցույց եք տալիք որքան տարբեր են զգայությունները՝ համը, գույները, տաքն ու սառը, բույրերը, հարթությունները և խորթուբորդությունները, ձայները, պայծառությունը, շարժումները,այդ ամենը ինձ միավորում է, կապում է կյանքի հետ: Եվ դա ավելի լավ է մարզում իմ ուղեղը, քան վաղ զարգացման  դասընթացները և խմբակները:

— Քանի դեռ իմ ուղեղը այնքան հասուն չէ,որպեսզի ես կարողանամ կառավարել «իմ աշխարհը»/ մինչև 8 տարեկան/, ինձ շատ պետք են կանոններ : Ինձ պետք է օրակարգ, ավանդույթներ, սովորական գործողություններ և հիշեցումներ: Կարևոր է,որ այդ կաննոները չփոխվեն: Եթե դուք մի օր թույլ եք տալիս, մեկ այլ օր ՝ոչ, ես շատ ջղայնանում եմ ու սկսում եմ վախենալ:

-Երբ դուք ինձ ասում եք «դա վախենալու չի», իմ վախը չի անցնում: Ես սկսում եմ ամաչել: Ես սկսում եմ չվստահել ինձ կամ ձեզ: Եվ նաև ես ինձ շատ մենակ եմ զգում:  Ես դադարում եմ վախենալ, երբ դուք իմ ձեռքը բռնում եք, և մենք միասին սկսում ենք նայել իմ վախին:

-Երբ ես 3,4,5… տարեկան եմ և ասում եմ «ես ձանձրանում եմ», ինձ իրականում պետք չեն մուլտիկներ, պետք չի ինձ ուրախացնել: Ինձ համար կարևոր է ինքնուրույն փորձել ինչ որ բան անել: Միայն այդ դեպքում ես կսովորեմ վայելել:Դուք կարող եք ինձ ասել ՝ «մի քիչ ձանձրացիր և մի նոր միտք անպայման կգա քեզ մոտ»:

-Շատ-շատ-շատ-շատ կարևոր է ,որ ես խաղամ:Որքան ես շատ խաղամ փոքր տարիքում, այնքան ավելի հեշտ կլինի ինձ հետո դպրոցում:

-Երբ ես ուզում եմ ձեզ հետ խաղալ, կարևոր է,որ ես զգամ ձեզ հետ կապը: Ես չգիտեմ,որ ձեզ դժվար կարող է լինել ինձ հետ խաղալը, կամ որ դուք կարող է հոգնած լինեք: Եթե դուք ինձ ասում եք «արի գիրք նայենք», ես ,իհարկե ,կհամաձայնվեմ, որպեսզի ձեզ հետ լինեմ:

-Ես միշտ զգում եմ, երբ դուք որևէ բան ստիպված կամ ոչ անկեղծ եք անում:Այդ ժամանակ ինձ թվում է ,որ դուք ինձ չեք սիրում կամ որևէ բան թաքցնում եք: Խնդրում եմ ինձ անկեղծ ասեք, որ դուք հոգնած եք, կամ որ հիմա չեք կարող անել ինչ որ բան:Խնդրում եմ ինձ հետ անկեղծ եղեք և արեք այն, ինչ ձեզ ուրախություն է պարգևում: Ինձ պարզապես պետք է զգալ ձեզ հետ կապը:

-Իմ արցունքները թուլության կամ ձեր՝ վատ ծնող լինելու նշան չեն: Դրանք լարվածությունը հաղթահարելու իմ միջոցն են:Այն երեխան, ով կարողանում է լացել, ավելի դիմացկուն է լինում կյանքում , քան այն երեխան ,ով սառեցնում և զսպում է իր արցունքները: Ես չգիտեմ,որ իմ արցունքները հալեցնում են ձեր ՝ժամանակին զսպված արցունքները և որ ձեզ այդ պատճառով կրկնակի դժվար է իմ կողքին լինելը,երբ ես լացում եմ: Ես լացում եմ այն մարդու հետ,ում վստահում եմ:

-Երբ դուք ինձ ասում եք «հավաքի՛ր  քեզ», ես դա կարող եմ անել միմիայն ձեր միջոցով:Միայն ձեր օգնությամբ: Իմ ինքնավերահսկողության ուժը կսկսի դրսևորվել միայն 10 տարեկանում:

-Երբ դուք ինձ ասում եք «եթե դու այդպիսին ես, ես կգնամ», ապա ես կգամ ձեր հետևից վախից դրդված: Եվ նույնիսկ շատ լսող կլինեմ: Ես ամեն բանի պատրսատ եմ,որպեսզի ձեզ չկորցնեմ: Բայց եթե դուք իմ Սերը վախի մեջ պահեք, ապա իմ վախը կսառեցնի իմ զգացմունքները: Եվ ձեզ հետ լինելու իմ պահանջմունքը:

— Ես կարող եմ ինձ իրապես դրսևորել, ցույց տալ ,թե որքան ուժեղ և նուրբ կարող եմ լինել միայն այն ժամանկ, երբ ձեր կողքին ինձ ապահով զգամ: Միայն այն ժամանակ, երբ կզգամ,որ դուք իմ բոլոր զգացմուքներին կդիմանաք:

-Ինձ համար կարևոր է զգալ,որ ես «պատկանում եմ» իմ ծնողներին, իմ ընտանիքին:Ես սիրում եմ լսել «մենք»:

-Եթե ես շատ երկար եմ սպասել հանդիպման, որևէ նվերի, եթե ես շատ երկար եմ պատրաստվել որևէ տոնի, ապա երբ այդ պահը գալիս է, ես կարող եմ սառել:Կարող է թվալ որ անտարբեր եմ: Սա չի նշանակում, որ ես չեմ գնահատում այն, ինչ դուք անում եք:  Պարզապես իմ ուղեղը փորձում է ինձ պաշտպանել հիասթափությունից կամ ծանրաբեռնվածությունից: Ինձ ժամանակ տվեք:

-Ինձ համար կարևոր է իմանալ ինչն է Իմը: Եվ ես կպաշտպանեմ Իմ-ը ,եթե դուք թույլ տաք: Ինձ մի խնդրեք կիսվել քանի դեռ ես չեմ վայելել Իմ-ը: Այդպես ես կսովորեմ հարգել իմը և ձերը:

-Եթե ես առողջ եմ, ապահով եմ, եթե ծանրաբեռնված չեմ տարբեր ազդակներով, ապա ես կուզեմ ճանաչել նորը:

-Ինձ համար կարևոր է իմանալ, որ մեր հարաբերությունները առավել կարևոր են, քան տառերը և թվերը, քան ջարդված բաժակները և կեղտոտված հագուստը:

-Երբ դուք ցանկացած տարիքում ինձ համեմատում եք ուրիշի հետ, ինձ թվում է ,որ ես այդքան էլ լավը չեմ ձեզ համար: Դրանից ես չեմ դառնում ավելի լավը: Ես ավելի ու ավելի սկսում եմ ինձ չսիրել:

-Եթե ես չեմ զգում ձեր Սերը և մտերմությունը, ապա պատրաստ եմ դառնալ ձեր նման, իմ ներսում աճեցնել ձեր սովորույթները, ձեր հիվանդությունները, ձեր ճակատագիրը: Միայն այն ժամանակ, երբ ես զգում եմ ձեր Սերն ու մտերմությունը հենց այնպես, միայն այդ ժամանակ ներսումս կառուցում եմ ձեր կերպարը որպես հենք՝ առանց ձեզ հետ ձուլվելու: Ձեր վրա հենվելով կերտում եմ իմ Անհատականությունը:

-Կարևոր է ինձ բացատրել որ երբեմն վատ բաներ պատահում են լավ մարդկանց և երեխաների հետ:

-Ես միշտ սովորում եմ ձեզանից: Ես չեմ կարող սովորել այն, ինչ դուք չունեք: Եվ ես չեմ հասկանում, երբ դուք ինձ վրա զայրանում եք, երբ տեսնում եք ձեր իսկ բնավորության գծերը իմ մեջ:

-Կարևոր է ,որ զգամ, որ դուք միշտ ավելի բան ունեք ինձ տալու, քան ես խնդրում եմ՝ սեր, համբերություն, հոգատարություն: Ես ուզում եմ զգալ, որ իմ վախերը, կամակորությունները, հույզերը կկարողանաք չեզոքացնել ձեր անսպառ սիրով:

-Ես հաստատ կհաղթահարեմ ձեր ոչ կատարյալ լինելը: Եվ այն,որ դուք կարող եք ինձ վրա անարդարացիորեն զայրանալ: Եվ այն,որ կարող եք երբեմն պատժել: Ես հասատ ձեր բոլոր սխալները կհաղթահարեմ: Ինձ համար ավելի կարևոր է այն տրամադրությունը, որը ժամանակի մեծ մասն է կազմում: Ձեր սխալների և անտեղի զայրույթի 30% ես հաստատ կհաղթահարեմ:

-Ես սիրում եմ ձեզ: Եվ ինձ կարևոր է իմանալ ձեր սիրո մասին: Այն միշտ չէ, որ ակնհայտ է ինձ համար: Քանի դեռ փոքր եմ, ես սիրում եմ ինձ ձեր սիրո վ:Դրանից էլ ծնվում է սերը ինքս իմ հանդեպ:

 

Սիրով

Բարի մեծացում բոլորին

Հեղինակ՝ Սվետլանա Ռոյզ