28Փտր
2017
0

Նկարչություն յուղամատիտներով

Յուղամատիտներով նկարչությունը երեխաների սիրելի զբաղմունքներից է: Եվ այն հարմար է ամենափոքրիկ նկարչասեր երեխաների համար: Այստեղ կներկայացնենք յուղամաիներով նկարչության երկու պարզ և գեղեցիկ տարբերակներ:

Եվ այսպես.

Յուղամատիտներով նկարչության համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • յուղամատիտներ
  • թուղթ
  • բուսական յուղ
  • բամբակե փայտիկներ

Նկարչության ընթացքը.

  • առաջարկեք երեխային նկարել յուղամատիտներով
  • այնուհետև բամբակե փայտիկների օգնությամբ բուսական յուղը քսեք պատկերների վրա: Բուսական յուղի ազդեցությամբ յուղամատիտներով նկարված պատկերները ստանում են ավելի փայլուն տեսք, կարծես ներկով նկարված լինեն:

Յուղամատիտներով նկարչության ևս մեկ տարբերակ կա, որի համար Ձեզ հարկավոր կլինի .

  • յուղամատիտ
  • թուղթ
  • ջրաներկ


Ընթացքը նույնն է. յուղամատիտներով արվում է նկարը, այնուհետև ավարտուն նկարի վրա ջրաներկ է արվում:

Բարի նկարչություն