Բարի գալուստ Արտ թերապիայի բազմազան և գունագեղ աշխարհ

Մեր կայքի նպատակը հոգեբանության ամենաստեղծագործ  ուղղության ՝ Արտ թերապիայի մասին հասանելի տեղեկություն և գիտելիք տրամադրելն է ուսանողների, հոգեբան մասնագետների, պարզապես հետաքրքրվողների , ինչպես նաև ծնողների և երեխաների համար:

Այստեղ Դուք կգտնեք զանազան հոդվածներ Արտ թերապիայի հիմունքների, տեսակների, պատմության վերաբերյալ:Ինչպես նաև կտեղեկանաք այս ոլորտի միջազգային նորություններին և հետազոտություններին:

Մենք առանձնահատուկ տեղ ենք հատկացնում երեխաներին և ծնողներին :Ծնողներն այստեղ կգտնեն՝

  • օգտակար խորհուրդներ երեխաների դաստիարակության վերաբերյալ ,
  • երեխաների ստեղծագործականության զարգացման մասին զանազան նյութեր,
  • խաղեր,որոնք հաճելի, ուրախ և արդյունավետ կդարձնեն երեխաների հետ համատեղ ժամանցը:

Այստեղ Դուք կգտնեք նաև տեղեկություն Արտ թերապիային վերաբերող իրադարձությունների և դասընթացների վերաբերյալ: Մենք իրականացնում ենք՝

  • ուսուցողական դասընթացներ Արտ թերապիայի վերաբերյալ ,
  • ծնողավարական դասընթացներ ծնողների համար,
  • անձնային աճի դասըթնացներ Արտ թերապևտիկ մեթոդով,
  • ուրախ և ստեղծագործ խմբեր երեխաների համար
  • «Չամիչ» թանգարանային ակումբը,որն իրականացվում է Հովհ.Թումանյանի թանգարանում: