16Հնս
2017
0
idea

Ոգեշնչում գտնելու 7 տարբերակ

Ոգեշնչում գտնելը գործի կամ որևէ նախաձեռնության համար երբեմն բարդ է լինում: Լինում է այնպես, որ մենք ոչ մի կերպ  չենք կարողանում ինքներս մեզ ստիպել անել այս կամ այն բանը, թեև դա կարող է լինել մեզ համար հաճելի մի զբաղմունք: Եվ այսպես ՝ ի՞նչ կարելի է անել նման իրավիճակներում: Ահա մի քանի խորհուրդ.

  • Մի ՛քննադատեք ինքներդ Ձեզ , երբ չեք կարողանում գտնել ոգեշնչում: Հեշտ է ինքնաքննադատությամբ զբաղվել,երբ ընկճված ես,և նման հոգեվիճակում միանգամից գալիս է այն միտքը,որ Դուք բավարար գիտելիքներ կամ տաղանդներ չունեք այս կամ այն հարցի վերաբերյալ: Իսկ նման մտքերը, հայտնի է, էլ ավելի են խորացնում ընկճվածությունը և անգործությունը:
  • Զրուցեք մտերիմների հետ.միգուցե նրանց ոգեշնչման աղբյուրնեը Ձեզ ևս ոգեշնչեն կամ նոր մտքեր հաղորդեն:
  • Մտավոր դադար տվեք ինքներդ Ձեզ: Սա թույլ կտա կողմոնորոշվել բարդ իրավիճակում: Ինքնավերլուծությունը և ներհայեցողությունը կարող են ոգեշնչման անսպասելի աղբյուր դառնալ:
  • Փորձեք լինել ինքնաբուխ: Սա թույլ կտա դուրս գալ բացասական հոգեվիճակից և իրականությունը նոր լույսի տակ տեսնել:
  • Կարդացեք: Կարդացեք այն ,ինչ ձեզ հետաքրքիր է՝ գեղարվեստական գիրք, փլիսոփայական մտքեր, հայտնինների կենսագրություն, նույնիսկ նոր բաղադրատոմսերի ժողովածուն կարող է նպաստել ոգեշնչման զարթոնքին:
  • Ընդունեք, որ լինում են կյանքում պահեր, երբ Դուք կարող եք ոգշնչում չունենալ: Երբեմն մենք կարիք ենք ունենում «ոչինչ» չանելու , թեև սա հարաբերական անգործություն է: Այն ի վերջո կարող է բերել նոր մտքերի:
  • Մեծ գաղափարները և ծրագրերը մասնատեք փոքր նպատակների: Մեծ գաղափարների և ծրագրերի իրականացումը ժամանակ է պահանջում և բարդ կարող է լինել, նամանավանդ եթե համապատասխան տրամադրվածություն չունես: Իսկ եթե մենք փորձենք փոքր նպատակներ սահմանել,որոնց իրականացման համար բավարար ներուժ ունենք,ապա նման փոքր հաջողությունները ի վերջո կարող են մի մեծ գաղափարի վերածվել:

Բարի ոգեշնչում