25Մրտ
2018
0
PIC

Ուրախ Զատիկ

Սուրբ Զատիկը երեխաների սիրելի տոներից մեկն է և ամենաշատը երեխաները, իհարկե, սիրում են տունը զարդարելու և  ձուն ներկելու արարողությունը:

Այստեղ կներկայացնենք Սուրբ Զատիկի վերաբերյալ մի շարք ստեղծագործական և ուրախ գաղափարներ: Սկսենք ձուն ներկելու տարբերակներից.

Տիպերով և սննդային ներկերով զարդանախշեր

Անհրաժեշտ նյութեր

  • լավ խաշած ձու
  • սննդային ներկեր
  • տիպեր

Ընթացքը

Լավ խաշած ձուն զարդարեք տիպերով/տիպերը պետք է լինեն փոքրիկ, ցանկալի է պարզ ձևերի՝ աստղիկներ, շրջանակներ, սրտիկներ և այլն/:  Այնուհետև ներկում ենք ձուն սննդային ներկով՝ ձուն թաթախելով ջրով բացված ներկի մեջ և պահելով մոտ 30 րոպե:Թողնում ենք,որ չորանա:Վերջում պոկում ենք տիպը : Ստացվում են այսպիսի պատկերներ:

Հալեցրած յուղամատիտով զարդանախշեր

Հալեցրած յուղամատիտով աշխատանքների մասին արդեն խոսել ենք մեր նախորդ թեմաներում  :Երեխաները սիրում են այն գեղեցիկ պատկերները,որոնք արդյունքում ստացվում են :Հալեցրած յուղամատիտներով կարող եք ներկել նաև ձուն, բայց հիշեք,որ պետք է զգույշ լինել,որպեսզի մատերը չվնասեք տաք մատիտով:

Անհրաժեշտ նյութեր

  • լավ խաշած ձու
  • յուղամատիտ

Ընթացքը

Լավ խաշած տաք ձուն դրեք որևէ բաժակի մեջ ,որպեսզի հարմար լինի այն ներկել՝ առանց մատերը վառելու: Այնուհետև յուղամատիտը քսեք տաք ձվի մակերեսին և նկարեք:

Կպչուն ժապավենով զարդարանք

Զատիկի ձուն կարելի է զարդարել նաև կպչուն գեղեցիկ ժապավեններով,որոնք կարելի է գտնել գրախանութներում և դիզայնի համար նախատեսված խանութներում:

Անհրաժեշտ նյութերը

  • լավ խաշած ձու
  • սննդային ներկեր
  • կպչուն ժապավեն

Ընթացքը

Լավ խաշած և սառած ձվին ամրացրեք ժապավենները:Կարելի է նաև նախապես ներկել ձուն Ձեր ուզած սննդային ներկով, այնուհետև ամրացնել ժապավենը:

Ձուն կարելի է օգտագործել նաև որպես փոքրիկ կտավ

Անհրաժեշտ նյութեր

  • լավ խաշած ձու
  • մարկերներ, ցանկալի է լվացվող մարկերներ 

Ընթացքը

Այսպես ՝լավ խաշած և արդեն սառած ձվի վրա նկարեք շրջանակ : Այնուհետև երեխային առաջարկեք նկարել  շրջանակի մեջ իր ուզած պատկերը:

Բացի ձուն ներկելուց Սուրբ Զատիկի կապակցությամբ կարելի է երեխաների հետ կազմակերպել այլ ստեղծագործական զվարճալի զբաղմունքներ:

Նկարչություն թղթե ձվի վրա

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • ստվարաթուղթ
  • պոմպոմներ
  • ներկեր
  • միանվագ ափսե

Ընթացքը

Ներկերը առանձին –առանձին լցրեք միանվագ ափսեի մեջ:Ստվարաթղթից կտրեք մեծ չափսի ձու:Թաթախեք պոմպոմները ներկի մեջ և տպեք թղթե ձվի վրա:

Կոլաժ

Այստեղ Ձեզ  պետք կգան

  • ստվարաթուղթ 
  • գունավոր թղթեր
  • սոսինձ

Ընթացքը

Ստվարաթղթից կտրեք ձուն:Այնուհետև կպչուն թղթերը կտրեք այնպես ,ինչպես ցանկանում եք և փակցրեք թղթե ձվի վրա:

 

Բարի ընթացք