10Ապր
2017
0
Image

Չամիչ

Երեխաների ամենասիրելի թանգարաններից մեկում արդեն ամիսներ շարունակ գործում է «Չամիչ» թանգարանային ակումբը՝ նախատեսված 7-11 տարեկան երեխաների համար:

«Չամիչ»-ը յուրահատուկ միջավայր է երեխաների համար:

Այստեղ նրանք հնարավորություն են ունենում մանրակրկիտ ծանոթանալու թանգարանային գաղտնիքներին և նորույթներին, դառնում են թանգարանում կատարվող բազում հետաքրքիր իրադարձությունների գլխավոր մասնակիցը:

Երեխաները սովորում են ստեղծագործել նոր և յուրահատուկ նյութերով՝ զարգացնելով ստեղծագործական մտածողությունը:

Իսկ երեխաների գեղեցիկ և յուրահատուկ ստեղծագործությունները ամեն անգամ ցուցադրվում են: Չ՞է որ բոլոր երեխաները արտիստներ են:

Ակումբի շրջանակներում երեխաները նաև ծանոթանում են ոչ այդքան հայտնի, բայց շատ հետաքրքիր հեքիաթների և պատմությունների,որոնք այդքան կարևոր են երեխաների զարգացման համար:Չամիչները դառնում են նաև հեքիաթագիրներ՝ առաջարկեով հայտնի հեքիաթների իրենց տարբերակները և ստեղծելով նոր պատմություններ:

Երեխաների հետ «Չամիչ» ակումբում պարբերաբար կազմակերպվում են ինտելեկտուալ խաղեր,որոնք երեխաներին մեծ բավականություն են պատճառում և բացի դա զարգացնում են ճանաչողությունը, թիմային մտածողությունը և հանդուրժողականությունը: Ի դեպ, մենք խաղում ենք նաև հենց Հովհ. Թումանյանի մշակած խաղերով՝ «Դդում» գույների խաղը,Հայկական առածների լոտոն,Հանելուկները…:

Եվ այսպես, եթե Ձեզ հետաքրքեց մեր ակումբը, ապա կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ՝ զանգահարելով 091 355 005 հեռախոսահամարով:

Սիրով կսպասենք