23Հնս
2017
0
sad girl

Պատժի մասին

Պատժի մասին թեման ծնողների համար երևի թե ամենաբարդ և հակասական թեմաներից է: Ի՞նչ անել ,եթե երեխան ոչ մի կերպ չի հետևում սահմանված կանոններին և ցուցաբերում է անընդունելի վարք:Ինչպե՞ս արդյունավետ բացատրել, հասկացնել, դաստիարակել երեխային: Ինչպե՞ս առանց  երեխային վնասելու սահմանել կանոնները և արգելքներ:

Երեխայի հետ ներդաշնակ շփման համար կարևոր է այն, թե ինչպես ենք մենք պատժում երեխային , այն թե որն է մեզ համար պատժի արդյունավետ և երեխային չվնասող,այլ սովորեցնող տարբերակը: Տարածված տեսակետ կա, ըստ որի պատիժը հարկավոր է  , որպեսզի երեխայի մոտ բացասական հույզ/ցավ, վախ, վիրավորնաք/ առաջացնի և երեխան հետագայում, հիշելով իր այդ հույզը, զերծ կմնա անցանկալի վարքից: Սակայն նման մոտեցումը չի շտկում երեխայի անցանկալի վարքը և ավելին, երեխան չի հասկանում ՝ ինչու չի կարելի այս կամ այն բանը:

Այսպիսով` նախ և առաջ պետք է հստակեցնել պատժի մասին պատկերացումը, այն է ՝պատիժը կանոնի,սահմանված կարգուկանոնի խախտման ազդակ է: Պատժի նպատակն է ավելի հստակ և կարևոր դարձնել մեծահասակի խոսքը:

Ահա մի քանի խորհուրդներ պատիժ սահամնելու վերաբերյալ.

  • Պատիժը պետք չէ հետաձգել .այն պետք է հաջորդի անցանկալի և կոպիտ վարքին: Պատժի իմաստը երեխային հիշեցնելն է սահմանված կանոնի լրջության մասին: Այդ պատճառով այն չի կարելի բաց թողնել  կամ հետաձգել , երբ երեխայի անցանկալի վարքն արդեն մոռացվել է:
  • Պատժելիս չի կարելի նվաստացնել, վիրավորել և քննադատել երեխային: Կարևոր է , որ այն սպառնալիքի զգացողություն և ծնողական սերը կորցնելու վախ չառաջացնի: Լավագույն տարբերակը ձայնի հանգիստ և ընկերական հնչերանգն է:
  • Ֆիզիկական պատիժները ընդունելի չեն: Ֆիզիկական պատիժը չափազանց անցանկալի և վտանգավոր պատժի ձև է : Այն մի կողմից կործանարար ազդեցություն է ունենոմ երեխայի և ծնողի հարաբերությունների վրա, քանի որ դրա արդյուքնում երեխայի մոտ ձևավորվում է վախ, թշնամանք իր ծնողի հանդեպ: Բացի դա ծեծը երբեք չի կարող լինել արարքի շտկման եղանակ: Ծեծի ենթարկվելով` երեխան չի սովորում, թե ինչու է արարքը սխալ, նա չի յուրացնում բարոյական նորմեր, նա պարզապես սկսում է վախենալ :
  • Երեխային պետք է հանգիստ , հասկանալի ձևով բացատրել , թե ինչու չի կարելի այս կամ այն արարքը: Երեխային պետք է բացատրվի թե կոնկրետ ինչ եք իրենից սպասում: Դա գիտակցելով՝ երեխան պատասխանատվություն է ստանձնում իր հետագա արարքների համար:
  • Միշտ պետք է առաջարկել վարքի այլընտրանք: Այսինքն՝ ցույց տալ , թե ինչ կարող է երեխան անել անցանկալի վարքի փոխարեն:
  • Երեխայի հանդեպ պատիժ սահմանելիս նպատակահարմար է նրան զրկել որևէ լավ բանից, քան նրան վնասել: Այսինքն ՝երեխայի համար պատժի առավել արդյունավետ տեսակը ոչ թե ֆիզիկական պատիժն է կամ վիրավորանքը, այլ նրա համար սիրելի որևէ բանից զրկանքը ՝ օրինակ մուլտֆիլմ դիտելուց, համակարգչից, զբոսանքից և այլն: