09Մրտ
2017
0
playdough

Պլաստիլինի բաղադրատոմս

Տանը պատրաստված արտ նյութերը ունեն մի շարք առավելություններ.

  • դրանք մատչելի են
  • բնական են
  • երեխաները սիրում են դրանց պատրաստման ընթացքը
  • դուք կարող եք ձեր ուզած գույները ստանալ
  • որպես կանոն դրանք շատ են ստացվում՝ երեխաներին տալով ազատ ստեղծագործելու հնարավորություն

Այստեղ կներկայացնենք տանը պատրաստվող պլաստիլինի բաղադրատոմս:

Պլաստիլինի բաղադրատոմսը

Ձեզ հարկավոր կլինի.

  • 2 բաժակ ալյուր
  • 1 բաժակ աղ
  • 2 թեյի գդալ ձեթ
  • Սննդային ներկեր
  • 2 բաժակ եռացրած ջուր
  • եթերային յուղեր կամ փայլիկներ /ըստ ցանկության/

Պատրաստման ընթացքը

  • Ամանի մեջ խառնեք ալյուրը և աղը
  • Փոսիկ արեք մեջտեղում, ավելացրեք ձեթը և սննդային ներկերը
  • Ավելացրեք եռացրած ջուրը, խառնեք
  • Մի քանի րոպե թողեք, որ ստացաված զանգվածը հանգստանա
  • Այնուհետև պլաստիլինը վերցրեք ամանի միջից՝ձևավորելով գունդ
  • Ցանկության դեպքում կարող եք ավելացնել փայլիկներ կամ եթերային յուղեր

Պլաստիլինը պատրաստ է