27Փտր
2017
0
watercolor

Ջրաներկով և աղով նկարչություն

Ջրաներկը և աղը հիանալի համադրություն կարող են դառնալ ստեղծագործական գործընթացում՝ պատճառելով մեծ բավականություն երեխաներին:

Այստեղ կներկայացնեմ ջրաներկի և աղի համադրությամբ նկարչական երկու տեխնիկա:

Աղի նկարչություն

Այս տեխնիկայի համար Ձեզ հարկավոր կլինի.

  • թուղթ նախատեսված ջրաներկով նկարելու համար
  • ջրաներկ
  • վրձիններ
  • ջուր
  • աղ

Անհրաժեշտ նյութերը ունենալով կարող եք անցնել նկարչության:

  • Նախ և առաջ վրձնի օգնությամբ թրջեք թուղթը
  • Այնուհետև ջրաներկով տարբեր նախշեր արեք:Այստեղ պարտադիր չէ կոնկրետ բաներ նկարելը:Որքան շատ գույներ անեք, այնքան ավելի գեղեցիկ արդյունք կստանաք:Ջրաներկը անելով՝ հետևեք թե ինչպես է այն խառնվում ջրի հետ և ծորում թղթի վրայով:
  • Վերջում ողջ նկարի վրա աղ ցանեք և թողեք,որ նկարը չորանա:
  • Չորանալուց հետո, նկարը ուղղահայաց պահեք, որպեսզի ավելորդ աղը թափվի: Աղի նկարը պատրաստ է:

Ուռուցիկ աղից պատկերներ

Այս տեխնիկայի համար Ձեզ անհրաժեշտ կլինի.

  • ստվարաթուղթ կամ ջրաներկի համար նախատեսված թուղթ
  • սոսինձ /էմուլսիա/
  • աղ
  • ջրաներկ
  • ջուր
  • վրձիններ

Նկարչության ընթացքը.

  • Սոսնձով նկարեք պատկերը
  • Աղ ցանեք ստացված պատկերի վրա:Այնուհետև ուղղահայաց պահեք, որ ավելորդ աղը թափվի:
  • Այնուհետև զգուշությամբ ջրաներկով թաթախված վրձինով նկարեք սոսնձի և աղի մակերեսին:
  • Թողեք ,որ չորանա:Ի դեպ, այս նկարները փոքր-ինչ երկար են չորանում:Դա կարող է մեկ-երկու օր տևել:

Բարի նկարչություն