07Օգս
2018
0
relax

Ռելաքսացիա տեսողական պատկերների միջոցով

Ռելաքսացիայի տեխնիկաների կիրառումը հանգստանալու լավ տարբերակ կարող են լինել, հատկապես լարվածության, հոգնածության և անհանգստության պահերին: Այս տեխնիկաները նաև օգնում են կանխել տագնապի հետագա զարգացումը:

Այստեղ կներկայացնեմ հանգստացնող մի տեխնիկա, որը կարող եք հեշտությամբ ինքնուրույն անել: Ձեզանից կպահանջվի ընդամենը փակել աչքերը և պատկերացնել,որ հայտնվել եք մի հանգիստ , խաղաղ վայրում: Յուրաքանչյուրի համար այդ վայրը տարբեր կարող է լինել ՝ անտառ,ծովափ, գիշերային աստղազարդ տեսարան, ջրվեժ:Իսկ ոմանց համար ամենահնագիստ վայրը իրենց իսկ տունն է կամ սենյակը:

Խաղաղ վայրում երևակայության միջոցով հայտնվելը բերում է հանգստության զգացում,ինչպես նաև հանդարտեցնում է օրգանիզմում ֆիզիոլոգիական պրոցեսները ՝ շնչառությունը , սրտի աշխատանքը, մկանային լարվածությունը:

Այս տեխնիկայի արդյունավետ կատարման համար հարկավոր է ամենայն մանրամասնությամբ պատկերացնել խաղաղ վայրը: Նույնիսկ կարելի է նախապես գրի առնել խաղաղ վայրի նկարագիրը ՝ ինչ եք տեսնում, ինչ եք լսում, ինչ բույր եք առնում, ինչ կարող եք համտեսել,ինչ կարող եք զգալ:Հատկապես ,եթե առաջին անգամ եք փորձում այս տեխնիկան:

Ժամանակի հետ Դուք ավելի ու ավելի կհիշեք խաղաղ վայրի նկրագրությունը և նոթերի կարիք չեք ունենա:

Եվ այսպես, խաղաղ վայրը պատկերացնելու համար հետևեք այս հրահանգներին.

  • Հաճելի, խաղաղ, հանգիստ վայր ընտրեք
  • Գրի առեք այդ վայրի մանրամասն նկարագիրը:Փորձեք ներառել հինգ զգայարնների մասին նկարագրությունը. ինչ եք տեսնում, լսում, զգում, ինչ բույր եք առնում ,ինչ կարող եք համտեսել:
  • Դանդաղ կարդացեք նկարագրությունը՝ ժամանակ առ ժամանակ կանգ առնելով,որպեսզի պատկերացնեք:
  • Երբ պատրաստ լինեք, փակեք աչքերը և երևակայության միջոցով գնացեք Ձեր խաղաղ վայրը: Փորձեք զգալ այն ամենը,ինչ գրել էիք: Փորձեք այնտեղ մնալ առնվազն 20-30 վայրկյան: Եթե հանգիստ եք զգում, մնացեք ավելի երկար:
  • Այնուհետև “անջատեք” պատկերը և կենտրոնացեք այն բոլոր զգացողությունների վրա, որը այս տեխնիկան առաջացրել է:

Բարի ընթացք