18Մյս
2017
0
3

Ստեղծագործական բաղադրատոմսեր Ձեր և երեխաների համար

Ստեղծագործական բաղադրատոմսեր ձեռքի տակ ունենալը հիանալի միջոց կարող է դառնալ բնական, մատչելի, արագ պատրաստվող և որակյալ արտ նյութեր ստանալու համար: Դրանց պատրաստումը բավականություն կպատճառի երեխաներին և  ստեղծագործելու համար լավ խթան կհանդիսանա: Չէ՞ որ սեփական ձեռքով պատրաստված արտ նյութերը չափազանց գրավիչ են ստեղծագործելու համար:

Այստեղ կներկայացնենք երեք ստեղծագործական բաղադրատոմսեր .

  • պլաստիլինի բաղադրատոմս
  • մատիկների ներկի բաղադրատոմս
  • աղի խմորի բաղադրատոմս

Եվ այսպես.

Պլաստիլինի բաղադրատոմս

Ձեզ հարկավոր կլինի

  • 2 բաժակ ալյուր
  • 1 բաժակ աղ
  • 2 թեյի գդալ ձեթ
  • Սննդային ներկեր
  • 2 բաժակ եռացրած ջուր
  • եթերային յուղեր կամ փայլիկներ /ըստ ցանկության/baghadratoms

Պատրաստման ընթացքը

  • Ամանի մեջ խառնեք ալյուրը և աղը
  • Փոսիկ արեք մեջտեղում, ավելացրեք ձեթը և սննդային ներկերը
  • Ավելացրեք եռացրած ջուրը, խառնեք
  • Մի քանի րոպե թողեք, որ ստացաված զանգվածը հանգստանա
  • Այնուհետև պլաստիլինը վերցրեք ամանի միջից՝ձևավորելով գունդ
  • Ցանկության դեպքում կարող եք ավելացնել փայլիկներ կամ եթերային յուղեր: http://www.arttherapy.am/պլաստիլինի-բաղադրատոմս/

 

Մատիկների ներկի բաղադրատոմս

Ձեզ հարկավոր կլինի

  • ալյուր -1/2 բաժակ
  • ջուր -1 բաժակ
  • աղ /մեկ պտղունց/
  • սննդային ներկեր
  • ջուր    baghadratoms2

Պատրաստման ընթացքը

  • ալյուրը և մեկ բաժակ ջուրը լցրեք կաթսայի մեջ
  • միջին կրակի վրա, անընդհատ խառնելով տաքացրեք մինչև համասեռ զանգված դառնալը
  • երբ սկսի բլթբլթալ, հանեք կրակի վրայից
  • ավելացրեք աղը, եթե չեք պատրաստվում անմիջապես օգտագործել ներկը: Աղը պահպանում է ներկը՝ չթողնելով ,որ այն փչանա:
  • դանդաղորեն ավելացրեք սառը ջուրը  և խառնեք. մոտավորապես 1/4 բաժակ
  • ստացված զանգվածը բաժանեք առանձին ամանների մեջ
  • յուրաքանչյուր ամանի մեջ ավելացրեք սննդային գույնը և խառնեք այնքան, մինչև ցանկալի գույնը ստանաք
  • եթե ներկը անմիջապես չեք օգտագործելու, լցրեք այն փակ տարրայի մեջ և դրեք սառնարանը:  http://www.arttherapy.am/մատիկների-ներկի-բաղադրատոմս/

Աղի խմորի բաղադրատոմս

Ձեզ հարկավոր կլինի

  • ալյուր-4 բաժակ
  • աղ -2 բաժակ
  • ջուր -1 1/2 բաժակ
  • գրտնակ
  • պերգամենտ
  • խմորի դանակներbaghadratoms3

Պատրաստման ընթացքը

  • ալյուրը խառնեք աղի հետ
  • ավելացրեք ջուրը /եթե խմորը չի ձևավորվում , մի փոքր ջուր ավելացրեք/
  • սեղանի վրա փռեք պերգամենտը, ալյուր ցողեք և խմորը գրտնակեք
  • խմորի համար նախատեսված դանակների օգնությամբ կտրեք խմորը ցանկալի ձևերով
  • չմոռանաք անցք բացել խմորի վրա ՝հետագայում այն կախելու համար:Դա կարող եք անել խմելու ձողիկների օգնությամբ:
  • նախապես տաքացրեք ջեռոցը 250 C
  • թխեք խմորը 2-3 ժամ մինչև լիարժեք չորանալը:Թխվելու ընթացքում կարող եք մեկ անգամ շրջել խմորը:
  • խմորը ջեռոցից հանելուց հետո թողեք ,որ սառչի
  • այնուհետև կարող եք զարդարել ստացված խմորային զարդանախշերը ներկերով
  • կարող եք նաև թել անցկացնել խմորների անցքից՝ դրանք կախելու համար: http://www.arttherapy.am/աղի-խմորի-բաղադրատոմս/  baghadratoms3.1

Ուրախ ընթացք