19Հնս
2017
0
todlers

Ստեղծագործական խաղերը ամենափոքրերի համար

Ստեղծագործական խաղերը  ամենափոքրերի համար միաժամանակ և ստեղծագործական և ուսուցողական գործընթացներ են: 2-3 տարեկան երեխաները սովորում են, բացահայտում են զանազան նյութեր, զանազան արտ գործիքներ, սովորում են աշխատել այդ ամենի հետ, սովորում են իրենց փորձն արտահայտել ստեղծագործության մեջ:Ստեղծագործական աշխարհը մեծ բացահայտումների դաշտ է երեխաների համար:  Եվ ամենակարևորը, երեխայի համար ստեղծագործական գործընթացում կարևոր է ոչ թե արդյունքը ,այլ գործընթացը: Հենց գործընթացը երեխայի համար ունի զարգացնող, ճանաչողական և խաղային նշանակություն: Եվ որքան փոքր է երեխան , այնքան ճիշտ է այս պնդումը:creativity

Իսկ մեծահասկաներին մնում է միայն քաջալերել երեխայի ստեղծագործականությունը, հետևել և ուղղություն տալ նրան, որպեսզի նյութերը ճիշտ տեղում հայտնվեն, քանի որ փոքրերը հաճախ ցանկանում են համտեսել այդքան գունավոր նյութերը: Տալ նրանց նաև ազատ ստեղծագործելու , բացահայտումներ և փորձարկումներ անելու հնարավորություն:

Եվ այսպես, այստեղ կներկայացնենք փոքրերի համար ստեղծագործական խաղերի մի քանի պարզ տարբերակներ.

Յուղամատիտով և բուսական յուղով նկարչություն

Յուղամատիտները երևի թե ամենահարմար ստեղծագործական նյութն են փոքրերի համար: Դրանք փափուկ են և անվնաս:Դրանցով նաև հեշտ  է նկարել: Յուղամատիտով և բուսական յուղով նկարչության համար Ձեզ հարկավոր կլինեն՝

  • թուղթ,
  • յուղամատիտ,
  • բուսական յուղ,
  • բամբակե փայտիկներ

Նկարչության ընթացքը.

  • առաջարկեք երեխային նկարել յուղամատիտներով
  • այնուհետև բամբակե փայտիկների օգնությամբ բուսական յուղը քսեք պատկերների վրա:Picture

Բուսական յուղի ազդեցությամբ յուղամատիտներով նկարված պատկերները ստանում են ավելի փայլուն տեսք, կարծես ներկով նկարված լինեն:

 

Յուղամատիտով և ջրաներկով նկարչություն

Այս նկարչության համար Ձեզ հարկավոր կլինեն՝

  • թուղթ,
  • յուղամատիտ,
  • ջրաներկ

Սկզբում արվում է յուղամատիտով նկարը:Ավարտին նկարի վրա ջրաներկ է արվում: Դա ապահովում է նկարի հետաքրքիր մակերևույթը:Picture

Մատիկներով նկարչություն

Մատիկներով նկարչությունը միշտ ուրախ է անցնում: Երեխաները հնարավորություն են ստանում ներկը քսել իրենց ձեռքերին և զանազան փորձարկումներ անել: Իսկ ամենափոքրերի համար մատիկներով նկարչությունը նաև օգտակար է. Այն զարգացնում է մոտորիկան,հանգստացնում է երեխայի նյարդային համարկարգը: Եվ այսպես, մատիկներով նկարչության համար Ձեզ հարկավոր կլինեն ՝

  • թուղթ, ցանկալի է մեծ չափսի, որպեսզի երեխան չկաշկանդվի նկարչության ժամանակՙ
  • մատիկների ներկեր, որոնք կարող եք ձեռք բերել գրենական կամ նկարչական խանութներից կամ կարող եք տան պայմաններում պատրաստել բնական , մատչելի մատիկների ներկեր`  http://www.arttherapy.am/մատիկների-ներկի-բաղադրատոմս/ :

Եթե նյութերը արդեն ձեռքի տակ են, կարելի է անցնել նկարչության: Ներկը լցրեք անմիջապես թղթին կամ կարող եք միանվագ ափսեները որպես ներկապնակ օգտագործել : Առաջարկեք երեխային ներկը տարածել թղթին, ներկոտ մատիկներով շրջանաձև շարժումներ անել թղթի վրա, ներկը ձեռքի մեջ ճզմել, զգալ ներկը, գրել կամ նկարել մատիկով,խառնել գույները, ներկոտ ձեռքը տպել թղթին, թմբուկի պես հարվածել թղթին, նկարել մեկ կամ տասը մատներով:finger

Նկարչություն անիվներով

Այո, այո: Նկարել կարելի է նաև խաղալիք ավտոմեքենաներով: Սա շատ զվարճալի կարող է լինել: Այս նկարչության համար Ձեզ հարկավոր կլինեն՝

  • թուղթ մեծ չափսի,
  • խաղալիք մեքենաներ .ցանկալի է մի քանի մեքենա լինի ՝ տարբեր չափսի անիվներով,
  • ներկ, ցանկալի է մատիկների ներկ, որպեսզի երեխաները չմտահոգվեն ներկոտվելու մասին, բայց եթե ձեռքի տակ չունեք մատիկների ներկ, կարող եք օգտագործել ակրիլիկ կամ գուաշ:

Եվ այսպես ներկը լցրեք որևէ ամանի կամ միանվագ ափսեի մեջ, խաղալիք մեքենան անիվներով թաթախեք ներկի մեջ և քշեկ , ըըը,նկարեք թղթին մեքենայով:car

Ինչե՜ր ասես, որ չես անի պստիկների հետ 🙂

 

Կոլաժ տիպերով

Կոլաժի պատրաստումը հաճելի գործընթաց է :Այն հնարավորություն է տալիս աշխատել բազմազան նյութերի հետ: Եվ քանի որ ամենափոքրերին մենք դժվար թե վստահենք մկրատներ, ապա առաջարկում եմ նրանց հետ պատրաստել կոլաժ տիպերից: Կարող եք տիպեր ձեռք բերել գրենական պիտույքների խանութից և ցանկալի է ,որ դրանք լինեն ուսուցողական, օրինակ` երկրաչափական մարմինների տիպեր, հույզեր արտահայտող տիպեր, բնության, կենդանիների վերաբերյալ տիպեր: Դրանով ստեղծագործական գործըթնացը նաև ուսուցողական կդառնա: Երեխաներին  շատ դուր է գալիս տիպերը պոկելու և թղթին ամրացնելու պահը: Դա նաև զարգացնում է մոտորիկան: Իսկ եթե տիպերը երկրաչափական մարմինների տեսոքվ են, ապա դա հնարավորություն կտա զարգացնելու ստեղծագործական միտքը: Երեխան, օրինակ, երկարաչափական մարմիններից որևէ պատկեր  կարող է ստանալ ՝ մեքմենա, տուն, մարդուկ և այլն:sticker

 

Կոլաժներ բնական նյութերից

Այստեղ Ձեզ հարկավոր կլիեն՝

  • թուղթ,
  • սոսինձ ,
  • վրձին
  • բնական նյութերը ,որոնք ունեք ձեռքի տակ: Դրանք կարող եք երեխայի հետ միասին հավաքել զբոսանքի ժամակ՝ տերևներ, ծաղիկներ, ճյուղեր, փոքրիկ քարեր:

Երբ նյութերը պատրաստ են, կարող եք անցնել գործի: Երեխայի հետ միասին բնական նյութերը սոսնձեք թղթին: Օգնեք ,որ երեխան վրձնի օգնությամբ սոսինձը քսի բնական նյութերին և այնուհետև ամրացնի թղթին այնպես, ինչպես կկամենա:nature

Ծաղկանկարներ

Սա ևս մեկ բնական  և շատ գեղեցիկ ստեղծագործական տարբերակ է: Մանրամասն կարողեք կարդալ հղումով ՝ http://www.arttherapy.am/ծաղկանկար/ : flower

 

Բարի ընթացք