14Հլս
2017
0
doodling

Վիննիկոտը և խզբզոցը

Դոնալդ Վիննիկոտը հոգեբանության մեջ հայտնի է իր մի շարք կարևոր և հոգեբանական գիտության,պրակտիկայի զարգացման համար հրմնարար գաղափարներով,ինչպիսիք են օբյեկտային հարաբերությունների տեսությունը, իրական ինքնության  և կատարյալ ինքնության գաղափարը,կեղծ ես-ի գաղափարը, բավակնին լավ մայր հասկացությունը, անցումային օբյեկտի գաղափարը և այլն: Նա,իրապես, մեծ ազդեցություն ունեցավ հոգեդինամիկ ուղղության հետագա զարգացման համար և նրա գաղափարները արդիական են նաև մեր օրերում:winnicott

Մի փոքր անդրադառնանք նրա կենսագրությանը և արտ թերապևտիկ մի հրաշալի տեխնիկային ,որի հեղինակն է նա:

 Եվ այսպես, Դոնալդ Վիննիկոտը բրիտանացի մանկաբույժ և մանկական հոգեվերլուծաբան էր:

Ստանալով բժշկական կրթություն ՝նա առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխատում է որպես մանկաբույժ, այնուհետև մեծ հետաքրքրություն ունենալով հոգեվերլուծության նկատմամբ , անցնում է իր սեփական հոգեվերլուծությունը Ջ.Ստրետչիի մոտ: Իսկ ավելի ուշ ստանում է մեծահասակների, այնուհետև երեխաների հետ աշխատելու հոգեվերլուծական մասնագիտացում :Իր գործունեության ընթացքում նա մտերիմ էր Մելանի Քլայնի հետ, սակայն հետագայում չընդունելով նրա ռադիկալիզմը հոգեվերլուծության վերաբերյալ, դառնում է  Բրիտանական հոգեվերլուծական հասարակության անկախ հոգեվերլուծող: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատում է լուրջ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ, ովքեր ծնողներից բաժանված էին: Սա թույլ է տալիս ավելի խորքային ուսումնասրել երեխայի հոգեբանությունը և մոր դերը երեխայի զարգացման մեջ:

Վիննիկոտն իր աշխատանքի կարևոր սկզբունքը դարձրեց ստեղծարարությունը, ինքնաբուխությունը և խաղը: Նա ինքը ստեղծագործում էր, սիրում էր նամակների մեջ խզբզոցներ և նկարներ անել: Իսկ իր կնոջ՝ մանկական սոցիալական աշխատող Կլերի հետ ամանորյա բացիկներ էր պատաստում ընկերների համար:

Ունենալով սեր նկարչության ,խզբզոցների և ինքնաբուխ ստեղծարարության հանդեպ՝ Դոնալդ Վիննիկոտը, ստեղծում է մի արտ թերապևտիկ խաղ-տեխնիկա,որը ստանում է « խզբզոց խաղ » անվանումը /the squiggle game, Игра в каракули/ : Այն լայն կիրառում ունի նաև մեր օրերում ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի հետ արտթերապևտիկ աշխատանքում:

Այս տեխնիկան Վիննիկոտի համար ծառայում էր որպես հաղորդակցման միջոց երեխայի հետ: Նա շատ պարզ է նկարագրում այս տեխնիկան: Այսպես, վերցնելով մի թղթի կտոր և անփույտորեն այն բաժանելով երկու մասի՝ նա ցույց էր տալիս, որ այն, ինչ արվում է  կարևոր չէ և չկան կանոններ ,չկա ճիշտ ու սխալ: Այնուհետև ասում էր երեխային, որ հիմա նա կփակի աչքերը և մի բան կնկարի, հետո երեխան պետք է նայի խզբզոցին և փորձի տեսնել որևէ պատկեր կամ շարունակել խզբզոցն այնպես,որ այն մի որևէ կոնկրետ բանի վերածվի: Հետո թերապևտն ու երեխան փոխվում էին դերերով: Այժմ երեխան էր նկարում փակ աչքերով, իսկ թերապևտը փորձում էր պատկեր տեսնել:doodle

Այս նկարչական տեխնիկայի ժամանակ թերապևտը չի վերլուծում երեխայի երևակայությունը կամ «խելացի» բաներ չի ասում նկարի մասին: Այստեղ երեխան է սովորեցնում թերապևտին ինչ պետք  է ասել: Սա շփման տարբերակ է ,որը կարող է թե իմասատլից լինել, թե անիմաստ:Սակայն թերապևտի և երեխայի միջև հաղորդակցման աշխատող տարբերակ է:

 Առհասարակ, Վիննիկոտը չէր սիրում մեկնաբանել երեխաների ստեղծագործությունները և խաղը: Նա կողմնակից էր աջակցող և երեխայի զարգացումը խթանող միջավայրի ստեղծման, որը կնպաստեր երեխայի մոտ ինսայտի առաջացմանը:

Վիննիկոտը նշում էր ,որ վերլուծաբանը իրավունք ունի և նաև պարտավոր է ՉԻՄԱՆԱԼ: donaldՀենց սա է թերապիայի արդյունավետությունը ապահովող գործոններից մեկը:

Վիննիկոտը նաև տպագրել է այցելուների խզբզոցների իր մեծ հավաքածուն, որը թույլ է տալիս հետևել երեխայի թերապևտիկ ընթացքին այս պարզ և հրաշալի արտ թերապևտիկ խաղի կոնտեքստում:

Այնպես որ, հարգելի, արտ թերապևտներ և երեխաների հետ աշխատող հոգեբաններ, եթե մինչ այժմ չեք կիրառել այս տեխնիկան, փորձեք՝ չմոռանալով Չիմանալու սկզբունքը:

Բարի ընթացք