08Սպտ
2017
0
Autumn Leaves Photo Background. Colorful Leaves on a Ground.

Տերևանկարչության մասին կամ դեղնած դաշտերին իջել է աշու՜ն

Վերջապես եկավ աշունը : Եվ վերջապես մի լավ հնարավորություն ունենք աշնանային սիրունություններով ստեղծագործելու:

Աշունը գեղեցիկ է: Այն գեղեցիկ է իր եղանակով, իր անձրևներով, տաքուկ թեյախմություններով  և իհարկե իր գունապնակով ՝ իր բազմագույն տերևներով, որոնք բացի գեղեցիկ լինելուց, նաև կարող են ստեղծագործելու համար լավ տրամադրություն ապահովել: Աշնան մեկ այլ սիրունությունն այն է,որ աշնանը այնքան տերևներ կան, որ ստեղծագործելու համար անսպառ մտքեր կարող են առաջացնել:

Եվ այսպես, ինչպես ասում էր Արիստոտելը՝ «Արվեստը բնությունը վերցնում է որպես իր մոդել»: Մենք էլ կհետևենք այս խոսքին և կտեսնենք ՝ ինչ կարելի  է անել աշնանային տերևների հետ:

Ահա տերևանկարչության մի քանի մտքեր.

Խզբզոցներ տերևների վրա

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Տերևներ
  • Մարկերներ, գուաշ, յուղամատիտներ

Հավաքեք շատ տերևներ, մի փոքր չորացրեք, հարթացրեք և նկարեք: Կարող եք նկարել գուաշով, մարկերներով կամ յուղամատիտներով : doodlingՇատ պարզ և գեղեցիկ:

 

Տերևահետքեր

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • թարմ տերևներ,
  • ներկեր,
  • թուղթ,
  • վրձիններ

Դրեք տերևը  փորձաթղթի վրա: Ներկեք այն նախընտրած գույնով: Զգուշորեն վերցերք տերևը և շրջեք: Այնուհետև տպեք՝սեղմելով այն թղթին:Կրկնեք այս գործողությունը այնքան ,որքան կցանկանաք:leaf_prints2big

Տերևանկարչություն պաստելներով

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Սև մատիտ
  • Թուղթ
  • Պաստելներ

Հավաքած տերևները դրեք երեխայի կողքին, թող դրանք ծառայեն որպես մոդելներ: Առաջարկեք երեխային ուսումնասիրել տերևները և սև մատիտով  ուրվագծեր անել թղթին տերևի նմանությամբ: Հետո ներկեք պաստելներով:natureart

Տերևներից  նաև զվարճալի բաներ կարելի է պատրաստել

Թելերի խանութից կարող եք ձեռք բերել զանազան ուլունքներ, կամ աչուկներ,որոնք և սոսինձով կարող եք ամրացնել տերևներին՝ստանալով այ այսպիսի ուրախ տերևներ:googlyaye

Տերևանկարչության ևս մեկ տարբերակ

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Թուղթ
  • Յուղամատիտ
  • Գուաշ
  • Ատամ մաքրելու փայտիկ

Յուղամատիտով ներկեք թուղթը: Վրայից գուաշի նուրբ շերտ արեք: Դեռևս գուաշը թաց վիճակում ատամի փայտիկով քերեք տերևների ուրվագծեր: googlyayeFall-Leaf-Art-with-DIY-Scratch-PaperԻրականում, կարող եք քերել այն, ինչ կուզեք 😉

Տերևանկարչություն մեկ այլ տարբերակ

Ձեզ հարկավոր կլինեն՝

  • Տերևներ
  • Բարակ մեծ թուղթ
  • Կպչուն ժապավեն
  • Յուղամատիտ
  • Ջրաներկ

Տերևները փռեք սեղանով մեկ, վրայից բարակ մեծ թուղթ փռեք: Կպչուն ժապավենով ամրացրեք ծայրերը,որպեսզի թուղթը չշարժվի: Յուղամատիտով արեք տերևների ուրվագծերը: Վերջում ներկեք տերևները ջրաներկով:Autumn-Leaves-Painting-09

 

Բարի ընթացք և չմոռանաք տերևները հավաքելիս խնամքով վերաբերվել բնությանը: Հավաքեք գետնին ընկած տերևները: