19Դկտ
2017
0
ornamnets

Տոնական խմորախաղ

Խմորը հաճախ է օգտագործվում երեխայի հետ ստեղծագործական աշխատանքներում:  Երեխաները միշտ մեծ ոգևորությամբ են մասնակցում խմորի պատրաստմանը: Բացի դա, այն բնական է և շատ հեշտ պատրաստվող:

Խմորախաղը կարող է բաղկացած լինել խմորի բուն պատրաստումից և պարզ խաղից, կամ էլ կարելի է ստացված խմորից գեղեցիկ զարդանախշեր ստանալ խմորի համար նախատեսված դանակներով:

Եվ քանի որ մեր և երեխաների սիրելի տոնը արդեն մոտենում է, այստեղ կխոսենք  տոնական խմորախաղից և ամանորյա խմորե խաղալիքների պատրաստումից: Պատկերացնու՞մ եք որքան կուրախանան երեխաները ՝իմանալով ,որ իրենց իսկ ձեռքով պատրաստված խաղալիքները զարդարելու են տոնածառը 🙂 

Նախ սկսենք խմորի բաղադրատոմսից:

Եվ այսպես, աղի խմոր պատրաստելու համար Ձեզ հարկավոր կլինի.

  • ալյուր-4 բաժակ
  • աղ -1 բաժակ
  • գոլ ջուր -1 1/2 բաժակ
  • գրտնակ
  • պերգամենտ
  • խմորի դանակներ

Պատրաստման եղանակ N°1 Խմորե գունավոր խաղալիքներ

  • ալյուրը խառնեք աղի հետ
  • ավելացրեք ջուրը /եթե խմորը չի ձևավորվում , մի փոքր ջուր ավելացրեք/
  • սեղանի վրա փռեք պերգամենտը, ալյուր ցողեք և խմորը գրտնակեք
  • խմորի համար նախատեսված դանակների օգնությամբ կտրեք խմորը ցանկալի ձևերով
  • չմոռանաք անցք բացել խմորի վրա ՝հետագայում այն կախելու համար:Դա կարող եք անել խմելու ձողիկների օգնությամբ:
  • նախապես տաքացրեք ջեռոցը 250 C
  • թխեք խմորը 1-2 ժամ մինչև լիարժեք չորանալը:Թխվելու ընթացքում կարող եք մեկ անգամ շրջել խմորը:
  • խմորըջեռոցից հանելուց հետո թողեք ,որ սառչի
  • այնուհետև կարող եք զարդարել ստացված խմորային զարդանախշերը ներկերով
  • կարող եք նաև թել անցկացնել խմորների անցքից՝ դրանք կախելու համար:baghadratoms3.1

 

Պատրաստման եղանակ N°2  Խմորե խաղալիքներ մատնահետքերով

Խմորի բաղադրատոմսը և սկզբնական ընթացքը նույնն են: Պարզապես խմորը կտրատելուց հետո երեխային առաջարկեք մատիկներով փոքրիկ փոսեր անել խմորի վրա: Իսկ խմորը եփվելուց հետո կարող եք այդ փոսերը գունավորել:finger

 

Պատրաստման եղանակ N°3  Խմորե խաղալիքներ հալեցրած յուղամատիտներով

Այս տարբերակին մենք արդեն անդրադարձել ենք: Կարող եք ծանոթանալ հղումով : Չմոռանաք զգույշ լինել տաք խմորի հետ աշխատելիս 😉

 

Պատրաստման եղանակ N°4 Փայլուն խմորե խաղալիքներ

Այս տարբերակի համար Ձեզ լրացուցիչ հարկավոր կլինեն՝ ներկեր/ գուաշը հարմար տարբերակ է/, հեղուկ սոսինձ և փայլիկներ:

Մանրամասն դիտեք տեսանյութում 

 

Պատրաստման եղանակ N°5  Համեմունքներով անուշաբույր խմոր

Այս տարբերակը հարմար է խաղի համար:

Այստեղ բաղադրատոմսը մի փոքրի այլ է.

  • Ալյուր -8 բաժակ
  • Ձիթայուղ -1 բաժակ
  • Դարչին -3 թեյի գդալ
  • Կոճապղպեղ- 2թեյի գդալ

Այս բոլոր բաղադրիչները խառնեք մեծ ամանի մեջ: Այնուհետև երեխային տվեք զանազան «գործիքներ»՝ գդալներ, զանազան ֆորմաներ, կոճակներ , բաժակներ: Եվ ուրախ խաղն ապահովված է: Այս խաղը հարմար կլինի ամենափոքրերի համար:Gingerbread Cloud Dough recipe for kids f1

Իսկ ստացված խմորի բույրը պարզապես հիանալի է և շատ համահունչ Ամանորի հետ:

Ի դեպ, եթե ցանկանում եք ,որ խմորի թխվող տարբերակներն էլ հաճելի բույր ունենան, պարզապես մի փոքր դարչին ավելացրեք խմորին և խաղալիքները կլինեն ոչ միայն գեղեցիկ , այլև բուրավետ:

 

Բարի ընթացք