05Սպտ
2018
0
stone

Քարերի մասին.հանգստության քարեր

Երբևէ մտածել եք ,թե հնում, երբ չկային զանազան սպիներներ կամ ժամանակակից հանգստացնող զբաղմունքներ, ինչպե՞ս էին մարդիկ հանգստանում կամ հաղթահարում տագնապը:

Պատասխանը շատ պարզ է: Հնում մարդիկ անհանգիստ պահերին օգտագործում էին քարեր: Քարերը բնական ինքնաաջակցման ձևեր էին:

Հանգստության  քարերը այն քարերն են,որոնք օգնում են լարված պահերին: Դրանք անգլերենում կոչվում են անհանգստության քարեր /worry stone/: Բայց ,ըստ իս, այս անունը ավելի բացասական ընկալում կարող է առաջացնել: /Ի դեպ, անունները կարող են տարբեր լինել ՝ հաջողության , ընկերության, ներդաշնակության քար… ընտրեք այն անվանումը,որը Ձեզ դուր է գալիս/:

Եվ այսպես, ի՞նչ է իրենից ներկայացնում  հանգստության քարը:

Դա հարթ քար է,որը կարող  է նվազեցնել սթրեսը և տագնապը: Այս քարի հետ խաղը, կամ պարզապես ձեռքում պահելը, հանգստացնում է:Քարին դիպչելը կարծես վերադարձնում է իրականություն՝ չթողնելով,որ անցանկալի հույզերը ուժգնանան:

Նմանատիպ հարթ քարեր ծովափում կարելի է գտնել:Դրանք կարելի է թողնել հենց բնական վիճակում կամ նկարել դրանց վրա:Կարելի է քաջալերող գրառում անել քարի վրա, զարդարել սիրելի սիմվոլներով և այլն: Ի դեպ ,երեխաների հետ նույնպես կարելի է հետաքրքիր ստեղծագործական աշխատանքեր անել քարերի օգնությամբ:

Ինչպես օգտագործել հանգստության քարերը

Մատներով «տրորեք» քարը, երբ անհանգիստ եք

 Իհարկե, քարի հետ նման խաղը չի լուծի Ձեր խնդիրը, բայց կօգնի նվազեցնել անհնագստությունը և հուզական վիճակից դուրս գալ :

Քարը պահեք հասանելի տեղում

Ինքնակարգավորումը հմտություն է,որին սովորում են, հատկապես երեխաները: Եվ դա կարող է ժամանակ պահանջել: Քարը դառնում է հանգստության հիշեցնողը: Եվ եթե գիտեք,որ լարված պիտի լինեք, կամ մի տեղ պետք է գնաք, ու անհանգիստ եք,ապա քարը հասանելի/տեսանելի տեղում պահեք, որպեսզի կարողանաք հանգստանալ:

Մեդիտացիա արեք քարի օգնությամբ

Քարը ձեռքում պահելը օգնում  է կենտրոնանալ և վերացնել շեղող գործոնները:

 

Քարերը հոգեթերապիայում

Հանգստության քարերը նաև կիրառվում են հոգեթերապիայում հատկապես կախվածությունների, կպչուն գործողությունների / եղունգ կրծել, մազերը պոկել../ պարագայում: Քարի հետ խաղը փոխարինում է կործանարար վարքը: Ինչպես նաև քարերը լայնորեն տարածված են մանկական հոգեթերապիայում՝ վախերի հետ աշխատանքում:

 

Նվիրեք հանգստության քարը նրան,ով դրա կարիքն ունի

Սա լավ հոգեբանական նվեր կարող  է լինել նրանց համար ,ովքեր վախեր , տագնապներ ունեն կամ անցնում են կյանքի դժվար փուլով: Կարող եք նվիրել քարը ՝ բացատրելով դրա նշանակությունը: Ինչպես ասացի, քարերը օգնող կարող են լինել նաև երեխաների համար: Եվ եթե Ձեր կամ ծանոթ երեխան ունի վախեր , ապա քար նվիրելը լավ տարբերակ է:

 

Ստեղծագործական աշխատանք քարերի հետ

Ահա մի քանի ստեղծագործական գաղափարներ

-Հարթ քարը կարող է ծառայել որպես կտավ: Կարող եք քարի վրա նկարել գուաշով կամ ակրիլիկ ներկերով:

-Քարի վրա գրեք Ձեզ ոգեշնչող խոսքեր:

-Երեխաների հետ քարերի վրա տիպեր ամրացրեք:

-Նկարված քարերով կարող եք ստեղծել պատմություններ http://www.arttherapy.am/%D6%84%D5%A1%D6%80%D5%A5-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/

-Քարերից կարող եք պատրաստել մանդալաներ կամ այլ պատկերներ ստանալ Kids-Art-with-Rocks-Land-Art-for-Kids http://www.arttherapy.am/%D5%B4%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%BF%D6%84%D5%A5%D6%80/