26Փտր
2017
0
stone

Քարե պատմություններ

Քարերը ոչ միայն գեղեցիկ կարող են լինել, այլև կարող են դառնալ ստեղծագործական բուռն գործունեության հիանալի պատճառ: Այստեղ Ձեզ կներկայացնեմ քարերի հետ ստեղծագործելու մի քանի տարբերակ:

Եվ այսպես քարե պատմություններ ստեղծագործական խաղի համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • հարթ քարեր, որոնք հիմնականում հանդիպում են ծովափին
  • գուաշ
  • ակրիլիկ
  • վրձիններ
  • մարկերներ
  • ամսագրեր
  • մկրատ
  • սոսինձ
  • ինքնակպչող նկարներ

Բոլոր անհրաժեշտ նյութերը ունենալուց հետո կարող եք անցնել գոծի:Նշեմ, որ այս ստեղծագործական խաղը ավելի հետաքրքիր է իրականցնել մի քանի երեխաների հետ:Բայց եթե երեխայի հետ մենակ եք այդ պահին, կարող եք ինքներդ միանալ ստեղծագործական գործըթնացին:

Ահա քարե պատմություններ ստեղծելու մի քանի տարբերակ.

  • Առաջարկեք երեխային  քարերի վրա նկարել տարբեր կերպարներ՝ օգտագործելով գուաշ,ակրիլիկ կամ մարկերներ: Կերպարները կարող են լինել կենդանիներ, բնության երևույթներ, մարդիկ և այլն: Քարե նկարները ավարտելուն պես երեխային առաջարկեք  հորինել հեքիաթ այդ կերպարներով: Կարելի է նաև ձայնագրել երեխայի պատմածը, այնուհետև լսել: Երեխաներին դա մեծ բավականություն կպատճառի:
  • Կերպարները նկարելու փոխարեն կարելի է ամսագրերից կտրտել նկարներ և սոսնձել քարերին:Այնուհետև ստեղծել որևէ պատմություն:
  • Կարելի է օգտագործել նաև գրախանութից գնված զանազան ինքնակպչող  նկարներ /տիպեր/:

Բարի ընթացք