04Մրտ
2018
0
film

Ֆիլմ.Ֆիլմ.Ֆիլմ

Եթե մտածում եք՝ ինչ անել այսօր, ապա ֆիլմ նայելը  լավ  ընտրություն է, մանավանդ եթե այն արվեստի մասին է և պատմում  է նկարիչների կյանքի, արվեստի, ստեղծագործական աշխարհի մասին:

Եվ այսպես, Ձեզ եմ ներկայացնում նկարիչների մասին մի քանի կինոնկարներ.

Ֆրիդա

Ջուլի Տեյմորի կինոն հայտնի մեքսիկուհի նկարչուհու՝ Ֆրիդա Կալոյի  մասին, որը նկարագրում  է  նրա կյանքը, արվեստը, հիվանդության հետ պայքարը:Շատ գունագեղ ֆիլմ է,երևի Սելմա Հայեկի լավագույն դերերից:

https://www.kinopoisk.ru/film/frida-2002-676/

 

Մոդիլյանի

Գեղեցիկ կիոն, որը պատմում է Մոդիլյանիի կյանքի վերջին տարիների մասին՝ բացահայտելով նրա բուռն խառնվածքը, սիրո պատմությւոնը, Պիկասսոյի հետ մրցակցությունը և իհարկե Փարիզյան բոհեմը..

Միկ Դեվիսի կինոն վստահաբար արժի նայել, եթե դեռ չեք դիտել:

https://www.kinopoisk.ru/film/modilyani-2004-24198/

Պոլակ

Ջեքսոն Պոլակը 20-րդ դարի ամերիկացի ամենահայտնի նկարիչներից մեկն է,ով իր ժամանակին  գեղանկարչության մեջ մեծագույն հեղաշրջում կատարեց ՝ ստեղծելով   նկարչության իր յուրօրինակ ոճը : Պոլակին մարմնավորել է Էդ Հարիսը,ով նաև ֆիլմի ռեժիսորն է: Ազդեցիկ ֆիլմ նկարչի և իր ներքին խնդիրների,ինչպես նաև  Պոլակի անձնվեր կնոջ նկարչուհի Լի Կրասների մասին, ով զոհեց իր կյանքը, իր արվեստը հանուն Պոլակի:

https://www.kinopoisk.ru/film/pollok-2000-788/

Աղջիկը մարգարտե ականջօղով

Ոսկե դարի մեծագույն  հոլանդացի նկարիչ  Յան Վերմեերի մասին պատմող ֆիլմը  փորձում  է  բացահայտել հայտնի կտավի ստեղծման պատմությունը: Հավաստի տեղեկությւոնների չկան, թե ինչպես է ստեղծվել այդ կտավը: Եվ, ըստ էության, ֆիլմը ռեժիսոր Պիտեր Ուեբերասի ստեղծագործական փորձն է վերականգնել Վերմեերի անձնային նկարագիրը  և կտավի ստեղծման պատմությունը:

https://www.kinopoisk.ru/film/devushka-s-zhemchuzhnoy-serezhkoy-2003-8076/

 

Բասկիա

Ֆիլմը պատմում է Ժան Միշել Բասկիայի  ստեղծագործական ուղու պատմությումը ՝ աղքատությունից և սթրիթ արտից մինչև ճանաչում: Ֆիլմում  նկարագրվում  է Նյու Յորքի բոհեմը ՝իր հայտնի կերպարներով:

Սա Ջուլիան Շնաբելի առաջին ռեժիսորական փորձն է:

https://www.kinopoisk.ru/film/baskiya-1996-6724/

 

Բարի դիտում