02Սպտ
2017
0
parenting

10 հիանալի բացահայտումներ ծնողների կողմից

Մանկական և ընտանեկան հոգեբան Անջելա Պրուեսը իր փորձի ընթացքում հավաքագրել է իրեն դիմած ծնողների ինսայտները երեխաների դաստիարակման և ծնողավարման վերաբերյալ:

Նա ամբողջացրել է այդ բացահայտումները 10 կետերի մեջ:Մենք էլ սիրով անդրադառնում ենք դրանց, քանի որ կարծում ենք՝ դրանք  օգտակար կարող են լինել ծնողների համար:

Երեխաները վարվում են երեխաների պես

Շատ հաճախ մենք՝ծնողներս մոռանում ենք,որ երեխաները ինչ որ բան սովորելուց առաջ բարդ ճանապարհ են անցնում .նրանք սխալվում են, զայրանում են, իրենց «թերի» են պահում: Մեծերն էլ երբեմն նյարդայնանում են, համբերությունը հատում է,երբ երեխան նորից ու նորից «չի հասկանում», «սխալ է » գործում:

Իսկ իրականությունն այն է ,որ ուղեղի այն մասերը ,որոնք պատասխանատու են բանականության, տրամաբանության  համար  ամբողջովին զարագանում են  միայն   20 տարեկանից հետո: Եվ, հետևաբար, նորմալ է ,որ երեխաները թերանում և սխալվում են:

Այս պարզ ճշմարտությունը հաշվի առնելով, լինենք մեր երեխաների կողքին, աջակցենք և լինենք համբերատար: Մենք բոլորս էլ անցել ենք այդ ճանապարհով:

Իսկ երբ մենք երեխաներից  անդադար պահանջում ենք, ուզում ենք ,որ նրանք լինեն «ճիշտ», «լավը»,«լսող» և այլն,ապա այստեղ արժե կանգ առնել և հասկանալ ինքներս մեզ: Քանի որ հաճախ ծնողը իր չիրականացված սպասելիքները կամ անհաջողությունները բարդում է երեխայի վրա կամ երեխայի սխալ արարքների մեջ տեսնում է իր ՝որպես ծնողի թերացումը:

Սահմանափակումները և արգելքները սահմանեք հարգանքով և ոչ թե քննադատելով

Բոլոր երեխաներին հարկավոր են սահամանուփակումներ և ուղղորդումներ իրենց խնամողների կողմից: Այդ սահմանափակումները օգնում և հանգստացնում են երեխաներին:  Հակառակ դեպքում նրանք կարող են ունենալ վախեր և վերահսկողությունից դուրս գալ: Սահմանափակումները կարող են ասվել ամոթանքի, քննադատության ,երեխային վիրավորելու եղանակով կամ ընկերական, հարգալից ,բայց միևնույն ժամանակ հստակ:

Ուշադրություն դարձրեք ՝ ինչպե՞ս եք Դուք արգելքներ սահամանում:

Իրազեկ եղեք երեխայի զարգացման փուլերի մասին

Սա շատ կարևոր կետ է դրական ծնողավարության համար: Երեխայի զարգացման, տարիքային ճգնաժամերի, տարիքային պահանջների մասին իրազեկվածությունը կօգնի ծնողներին կառուցել դրական հարաբերություններ երեխայի հետ և ունենալ երեխայի զարգացմանը համապատասխան սպասելիքներ :

Իսկ երեխայի բնականոն զարգացման մասին տեղեկության պակասը կարող է հանգեցնել երեխայի հետ լարված հարաբերություններին, ինչպես նաև չիմացությունը հանդիսանում է երեխայի հանդեպ ֆիզիկական, հուզական, հոգեբանական բռնության պատճառներից մեկը:

Ճանաչեք երեխայի խառնվածքը և անհատականությունը

Ճանաչելով մեր երեխայի անհանատականությունը, նրա եզակիությունը, մենք կկարողանանք ավելի ճիշտ նրան ուղղորդել և աջակցել: Անհատականության ճանաչումը օգնում է հասկանալ երեխայի ուժեղ և խնդրային կողմերը և համապատասխանաբար օգնում է ծնողին կողմոնրոշվել տարբեր իրավիճակներում և ճիշտ աջակցել երեխային:

Տրամադրեք շատ ժամանակ երեխայի ազատ խաղի համար

Էյնշտեյնն ասում էր «Խաղը հետազոտական աշխատանքի բարձրագույն ձևն է»: Իսկապես, երեխան խաղի շնորհիվ սովորում է ամեն բան, սովորում է ինչպիսին է իրեն շրջապատող աշխարհը, զարգացնում է զանազան հմտություններ:

Հետևաբար, ամեն  օր ժամանակ հատկացրեք երեխայի ազատ, բացառապես երեխայի կողմից վերահսկվող, աշխարհի հետազոտմանն ուղղված խաղի համար:

Իմացեք՝երբ խոսել և երբ լսել

Երեխաները ուզում են,որ իրենց լսեն և հասկանան: Համաձայնեք, մենք էլ ՝ մեծահասակներս, նույն բանն ենք ցանկանում:

Մենք հաճախ խոսում ենք մեր երեխաների հետ, ասում ենք ՝ ինչպես վարվել, ինչպես լուծել խնդիրները: Բայց երբեմն նաև շատ կարևոր է պարզապես դիտել երեխային կողքից, տալ նրան ազատություն և լսել, եթե նա ուզում է խոսել մեզ հետ: Եվ այս պարագայում մենք կտեսնենեք, որ երեխաները առանց մեր ուղղորդման կարող են հաջողել և լուծել իրենց առջև ծագած շատ խնդիրենրը:

Պահպանեք Ձեր ինքնությունը ՝երեխայից առանձին

Երեխայի ծնունդը փոխում է մեր կյանքը լիովին: Այն,ինչ մեզ համար առաջնային և կարևոր էր մինչև երեխայի ծնունդը, երեխայի ծնվելով կորցնում է իր առաջնայնությունը: Երեխան դառնում է մեր աշխարհը, մեր Ամենը:

Սակայն, ծնողները կարիք ունեն իրենց անհանատականությունը պահպանելու,օրինակ ՝ժամանակ տրամադրել  սիրելի զբաղմունքներին, շփվել ընկերների հետ և այլն:

Երբեմն մեզ կարող է թվալ, որ  մենք չենք կարող առանց մեր երեխայի, և երեխան էլ չի կարող առանց մեզ: Բայց իրականությունն այլ է.մենք ժամանակ առ ժամանակ առանձին լինելու կարիք ունենք :

Սա հարկավոր է մեզ, որպեսզի մենք պահպանենք մեր հոգեկան հավասարակշռույթունը :Սա հարկավոր է նաև երեխային,որպեսզի նա սիպված չստանձնի մեր բոլոր հուզական պահանջմուքները բավարարողի ծանր դերը:

Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը

Այն ,թե ինչպես ենք մենք շփվում մեր երեխաների հետ և ինչպես ենք ապրում առհասարակ, դառնում են երեխայի լավագույն ուսուցիչները: Երեխաները հիանալի դիտորդներ են, նրանք միշտ նայում են: Եվ եթե մենք ընդունենք,որ երեխան միշտ հետևում են մեզ, սա մեզ ոչ միայն ավելի լավ ծնող կդարձնի, այլև ՝ ավելի լավ մարդ:

Ուրախ ժամանցը, սետղծարարությունը դրական վարք և համագործակցային հարաբերություններ զարգացնելու լավագույն տարբերակներն են

Վերահսկողությունը և վախեցնելը արդյունավետ ուսուցիչներ չեն երեխաների համար: Դրանք կարող են կարճաժամկետ ազդեցություն ունենալ երեխայի վրա, սակայն դրանք լավ տարբերակներ չեն երեխաներին բարոյականություն և խնդիր լուծելու հմտություններ սովորեցնելու համար:

Երբ երեխան ծնողի հետ հարաբերություններում զգում է ,որ գնահատված է ,ապա նա բնականոն կերպով սովորում է գնահատել ուրիշներին և ճիշտ ընտրություն անել:

Սահմանեք ընդհանուր նպատակ ոչ միայն  ձևավորելու երեխայի վարքը, այլ Սիրտը

Ծնողները հաճախ  ցանկանում են, որ իրենց երեխան ունենա լավ վարքագիծ և իրենց ծնողավարման ռազմավարությունը ուղղում են հենց դրան: Սակայն սա հիմնարար նպատակ չէ, և ոչ միշտ է տանում երջանիկ և հոգեպես առողջ մարդու ձևավորմանը:

Իսկ երբ մենք ՝ծնողներս օգնում ենք երեխաներին հասկանալ իրենց հույզերը, մտքերը, մենք նրանց մոտ ձևավորում ենք նաև դժվարությունները հաղթահարելու ունակություններ, և առողջ շփում կառուցելու հմտություններ:

 

Ծնողավարման ոճը և ռազմավարությունը փոխելը հեշտ չէ: Սակայն այն միշտ բխում է երեխաների լավագույն  շահերից, հետևաբար նաև մեր շահերից :

 

Լավ մնացեք