11Ապր
2017
0
Note

5 սխալներ արտ թերապիայի մասին

Ի՞նչ եք մտածում, երբ լսում եք արտ թերապիա բառակապակցությունը:

Ոմանք մտածում են արտ թերապիան  միայն արվեստագետների համար է, մյուսները կարծում են ,որ արտ թերապևտը այն մասնագետն է,ով սովորեցնում է նկարել կամ որ արտ թերապիան մանկական զվարճալի զբաղմունք է:

Արտ թերապիա եզրույթի սահմանումները շատ են, բայց ամենակարևոր առանձնհատակությունը այն է ,որ արտ թերապիայում արվեստը և ստեղծագործական գործընթացը կիրառվում են բժկման,հոգեբանական խնդիրների լուծման,ինչպես նաև  հոգեթերապևտի և այցելուի միջև հարաբերություններ կառուցելու նպատակով:Արտ թերապիան հոգեթերապևտիկ այն ուղղությունն է,որը միավորում է հոգեբանական գիտելիքը արվեստի հետ: Ավելորդ չի լինի նշել նաև,որ արտ թերապիան մասնագիտություն է,որը պահանջում է համապատասխան հոգեբանական կրթություն և նաև գիտելիքներ արվեստի վերաբերյալ:

Ահա 5 տարածված սխալ պատկերացումներ արտ թերապիայի մասին,որոնք կօգնեն Ձեզ ավելի լավ ճանաչել հոգեթերապևտիկ այս ուղղությունը.

  • Արտ թերապիան միայն երեխաների համար է:Արտ թերապիան բոլոր տարիքների համար է :Այն կիրառվում է երեխաների, մեծահասակների և ծերերի հետ: Արտ թերապիան կիրառվում է բազմազան խնդիրենրի պարագայում՝ կորուստ, հոգեբանական և հոգեբուժական խնդիրներ, բռնություն, մարմնական հիվանդություններ: Հաճախ արտ թերապիան համարում են նկարչությունը միայն , սակայն այն ներառում է արվեստի բոլոր ուղղությունները:
  • Արտ թերապիային մասնակցելու համար պետք է ունենալ համապատասխան հմտություններ: Արտ թերապիան չի գնահատում ստեղծագործական կարողությունները:Այստեղ ստեղծագործական գործընթացը օգտագործվում է ինքնաարտահայտման և ինքնաճանաչման համար:
  • Արտ թերապևտը պարզապես հետևում է ,թե ինչպես է երեխան կամ մեծահասակը նկարում:Որոշ թերպևտներ ստեղծագործում են այցելու հետ միասին, մյուսները քիչ հեռու են նստում այցելուից ՝ տալով նրան ստեղծագործական ազատ տարածք:Ստեղծագործական գործընթացի դիտումը և ոչ հետևելը, շատ կարևոր է հոգեթերապիայի համար:Դիտումը հնարավորություն է տալիս տեսնել այցելուի ոչ խոսքային դրսևորումները, մարմնի լեզուն,ինչը կարող է տեղեկություն տալ այցելուի համար հուզական և կարևոր թեմաների մասին,ասենք՝ ինչ որ մի բան նկարելուց,այցելուն կարմրում է, կամ սկսում է մարմնով լարվել,այս ամենը ցուցանիշներ են,որ այն ինչ նկարվում է, հուզում է այցելուին:Իսկ ստեղծագործելուց հետո կարևոր է այցելուի հետ զրույցը ստեղծագործության և բուն ստեղծագործական գործընթացի վերաբերյալ:Արտ թերապևտը իր ուղղորդող հարցերի միջոցով օգնում է այցելուին հասկանալ, իմաստավորել ստեղծագործական գործընթացը և բացահայտելիր ստեղծագործության և ներաշխարհի միջև կապերը:
  • Արտ թերապիան նման է արվեստի դասերին:Այս երկուսը տարբերվում են իրենց նպատակով և ընթացքով: Արտ թերապիայի նպատակը երեխայի և մեծահասակի հոգեբանական խնդիրների լուծումն է:Իսկ արվեստի դասերի նպատակը համապատասխան հմտություններ ուսուցանելն է: Իհարկե, արտ թերապևտը պետք է գիտելիքներ ունենա արվեստի, ստեղծագործական նյութերի և ստեղծագործական գործընթացի առանձնահատկությունների վերաբերյալ: Այդ ամենը օգնում է այցելուին ավելի ապահով և հարմարավետ զգալ ստեղծագործական միջավայրում: Սակայն արտ թերապևտը այդ գիտելիքները կիրառում է ոչ թե այցելուին ուսուցանելու, այլ հոգեբանական խնդիրների լուծմանը աջակցելու նպատակով:
  • Արտ թերապիայի յուրաքնաչյուր հանդիպման ընթացքում այցելուն ստեղծագործում է: Արտ թերապիայում ստեղծագործական գործընթացը կարևոր է և խրախուսվում է, նամանվանդ այն դեպքերում,երբ այցելուն դժվարանում է խոսել: Սակայն ստեղծագործելը պարտադրվող պահանջ չէ:Այցելուն ազատ է որոշել՝ինչպես է ուզում անցկացնել արտթերապևտիկ հանդիպումը:

Ձեզ կարող է հետաքրքել նաև՝ http://www.arttherapy.am/առասպելներ-արտ-թերապիայի-մասին/ , 

http://www.arttherapy.am/ի՞նչ-է-արտ-թերապիան/