21Ապր
2017
0
Image

8 նկարչական խաղ երեխաների համար

Նկարչական խաղերը ուրախ ժամանակ են ապահովում երեխաների համար, ինչպես նաև օգտակար են,քանի որ զարգացնում են երևակայությունը և ստեղծարար միտքը: Այս խաղերը հարմար են ինչպես երկու հոգու , այնպես էլ ավելի մեծ խմբի համար: Եթե Դուք աշխատում եք երեխաների հետ և ունեք խումբ , ապա անպայման խաղացեք այս խաղերը.դրանք կուրախացնեն երեխաներին:Իսկ եթե Դուք մայրիկ եք և ուզում եք հետաքրքացնել Ձեր և երեխայի առօրյան ,ապա նույնպես նկարչական այս խաղերի մեջ կարող եք գտնել Ձեզ համար մի տարբերակ:

Այս նկարչական խաղերի համար Ձեզ հարկավոր կլինեն.

  • Թուղթ
  • Մատիտներ
  • Ֆլոմաստերներ
  • Յուղամատիտներ
  • Գրիչներ

Եվ այսպես Ձեզ ենք ներկայացնում նկարչական խաղերի 8 տարբերակներ.

Նկարչություն շրջանով

Սա ուրախ և անսպասելի արդյունքով նկարչություն է,որը հարմար է իրականացնել երեխաների խմբի հետ, սակայն երկու հոգու պարագայում էլ հնարավոր է անել:Յուրաքնաչյուր մասնակից սկսում է նկարել թղթի վրա:Այնուհետև թուղթը փոխանցում է իր ընկերոջը,որը և շարունակում է նկարը: Վերջում յուրաքանչյուրի սկսած նկարը վերադառնում է իրեն ՝լիովին փոխված և հարստացած: Այստեղ կարելի է նկարչության համար ժամանակ սահմանել, որպեսզի շատ չսպասեցնեք մասնակիցներին:

Խզբզոց

Այստեղ Ձեզ հարկավոր կլինեն մատիտներ, ֆլոմաստերներ, գրիչներ, թուղթ:Կարող են խաղալ 2 և ավել մասնակիցներ:

Ընթացքը՝ յուրաքանչյուր մասնակից արագ խզբզում է որևէ բան թղթին.դա կարող է լինել  որևէ անորոշ պատկեր կամ կոնկրետ մի ուրվագիծ:Այնուհետև խզբզոցով թղթերը փոխանակվում են: Յուրաքանչյուր մասնակից պետք է նայի իրեն բաժին հասած  խզբզոցին և պետք է փորձի հասկանալ ինչի նման է այն, ինչ է հիշեցնում:Այնուհետտև շարունակի նկարը այնպես, ինչպես պատկերացնում է՝ ավարտելով նկարը: Վերջում մասնակիցները միմյանց ցույց են տալիս ՝ ինչ ստացվեց:

Խզբզոց #2

Երեխայի առաջարկեք խզբզել թղթի վրա, այնուհետև ուշադիր նայել խզբզոցին և գտնել պատկերներ:Պատկերները ներկել մարկերով այնպես ,որ դրանք առանձնանան խզբզոցից:Ի դեպ, խզբզել կարելի է նաև փակ աչքերով:

Անավարտ նկարներ

Մասնակիցներից մեկը սկսում է նկարել որևէ պատկեր, այնուհետև նկարը դեռ չավարտած թուղթը ծալում է այնպես, որ իր նկարը փակվի , սակայն մի փոքր մաս տեսանելի է թողնում:Այնուհետև թուղթը փոխանցվում է հաջորդ մասնակցին,որը պետք ՝ շարունակի նկարը: Եթե 2ից ավել մասնակից կա ,ապա նույն գործողությունը կրկնվում է այնքան ժամանակ,մինչև բոլոր մասնակիցները նկարեն նույն թղթի վրա:

Նկարչություն զույգերով

Նկարչության այս տարբերակի համար հարկավոր է,որ երեխաները բաժանվեն զույգերի: Այնուհետև երեխաներից մեկը նկարում է որևէ նկար,հետո խոսքով, առանց նկարը ցույց տալու, իր ընկերոջը բացատրում է ,թե կոնկրետ ինչ պետք է նկարել և ինչպես՝ ինչ գույնով, ինչ ներկով,թղթի որ մասում և այլն :Նկարչական այս վարժությունը հաղորդակցման հմտությունները զարգացնելու լավ տարբերակ է :

Կրկնիր նկարը

Խմբային կամ զույգով նկարչության մեկ այլ տարբերակ է, երբ երեխաներից մեկը նկարում է որևէ պատկեր, իսկ մյուսը/մյուսները փորձում են կրկնօրինակել այն:

Նկարչություն երկրաչափական մարմիններով

Մեծահասաը /ծնողը կամ խմբավարը/ տարբեր երկրաչափական պատկերներ է նկարում թղթին , այնուհետև յուրաքանչյուր երեխային տալիս է որևէ պատկեր: Վերջիններս այդ երկրաչափական պատկերը պետք է օգտագործեն իրենց նկարում:

Մարդու նկար կետիկներց

Թղթի վրա նկարվում են կամայական 5 կետիկներ: Երեխան պետք է այդ կետիկներից մարդուկ ստանա՝մի կետիկը գլուխն է, երկուսը՝ ձեռքերը, մյուս երկուսը ՝ոտքերը:
Ուրախ նկարչություն