05Ապր
2018
0
artjournal

Մի քանի թեմաներ արտ օրագրերի համար

Արտ օրագրերին մենք արդեն անդրադարձել ենք  հոդվածներից մեկում: Արտ օրագիրը յուրահատուկ օրագիր է,որի մեջ կարող եք թե՛ նկարել , թե՛ գրել, թե՛ կոլաժներ պատրաստել: Այն,ինչպես տեսնում եք, տալիս է ինքնաարտահայտման բազմազան հնարավորություններ: Եվ հատուկ արտ օրագրերի սիրահարների համար առաջարկում եմ մի քանի թեմաներ,որոնք կարող եք իրականացնել Ձեր օրագրերում. Ամբողջ էջը լցրեք խզբզոցներով Զբոսնելիս ծաղիկներ հավաքեք […]

21Մրտ
2018
0
mask2

Արտաքին և ներքին դիմակներ

Բոլորս կրում ենք դիմակներ..շատուշատ դիմակներ: Աշխատավայրում, տանը, ընկերների հետ, ամենուր: Սա բնական է և անհրաժեշտ մարդու համար: Սակայն Դիմակի գերին չդառնալու համար մենք պետք է լավ գիտակցենք ,թե ամեն անգամ ինչ դիմակ ենք կրում և կարողանանք ձերբազատվել դրանից ,երբ այն այլևս հարկավոր չէ: Արտ թերապևտիկ այս վարժությունը կօգնի ավելի լավ գիտակցել Դիմակները, դրանց դրական և […]

12Փտր
2018
0
self

Ինքնանկար կամ նկարիր ինքդ քեզ

Ինքնանկարը արտ թերապևտիկ պարզ տեխնիկաներից է,որն իր պարզության հետ մեկտեղ կարող է շատ բովանդակալից լինել՝ պատմելով նկարողի մասին: Արտ թերապևտները կարող են ասել,որ մարդու յուրաքանչյուր նկար ինչ որ առումով ինքնանկար է : Ես կհամաձայնեմ նրանց հետ,բայց այստեղ ,իսկապես խոսելու ենք հենց Ինքնանկար տեխնիկայի մասին,որը  թույլ է տալիս ուղղակիորեն բացահայտել թե ինչ է մարդը մտածում ինքն իր […]

16Դկտ
2017
0
christmas

Ձմեռային ստեղծարան

Մեր ձմեռային ստեղծարանը Ձեզ և երեխաներին առաջարկում  է մի քանի ստեղծագործական խաղեր, որոնք կլրացնեն Ձեր ձմեռային առօրյան: Ինչպես նաև երեխաների ստեղծագործությունները կարող են հաճելի ձեռագործ նվերներ դառնալ հարազատների համար Ամանորյա օրերին: Եվ այսպես, այստեղ կներկայացնենք մի քանի ձմեռային-ամանորյա-տոնական ստեղծագործական խաղեր 🙂 1.Ձմեռային բացիկներ Անհրաժեշտ նյութերը Սոսինձ Փայլիկներ, աչուկներ /կարող եք գտնել թելերի, կոճակների խանութներում/ Ջրաներկի […]

17Սպտ
2017
0
autism

Արտառոց նկարչական ունակություններով երեխաներ. Նադիայի դեպքը

Երեխաների հետ արտ թերապևտիկ հանդիպումների  ընթացքում շատուշատ նկարներ ես տեսնում:Որոշները հստակ համընկնում են երեխաների տարիքային զարգացման փուլի հետ, մյուսները վկայում են զարգացման հապաղման մասին:Եվ կան նկարներ,որոնք զարմացնում, ապշեցնում են իրենց կատարմամբ, հստակությամբ,  ճշգրտությամբ: Նույինիսկ մի պահ կարող է թվալ, որ նկարի փոքրիկ հեղինակը յուրահատուկ ունակություններ ունի նկարչության մեջ: Սակայն հիմնականում նման նկարները վկայում են երեխայի […]

08Սպտ
2017
0
Autumn Leaves Photo Background. Colorful Leaves on a Ground.

Տերևանկարչության մասին կամ դեղնած դաշտերին իջել է աշու՜ն

Վերջապես եկավ աշունը : Եվ վերջապես մի լավ հնարավորություն ունենք աշնանային սիրունություններով ստեղծագործելու: Աշունը գեղեցիկ է: Այն գեղեցիկ է իր եղանակով, իր անձրևներով, տաքուկ թեյախմություններով  և իհարկե իր գունապնակով ՝ իր բազմագույն տերևներով, որոնք բացի գեղեցիկ լինելուց, նաև կարող են ստեղծագործելու համար լավ տրամադրություն ապահովել: Աշնան մեկ այլ սիրունությունն այն է,որ աշնանը այնքան տերևներ կան, […]

10Օգս
2017
0

Մանկական նկարչության զարգացման փուլերը

Մանկական նկարչությունը պատմում է երեխայի զարգացման ընթացքի, նրա հուզական , մտավոր, ֆիզիկական փորձառության մասին: Մանկական նկարչությունը անցնում է զարգացման իր յուրահատուկ փուլերը,որոնք համամարդկային և համընդհանուր են, իսկ այդ փուլերից շեղումները կարող են հուշել երեխայի զարգացման բնականոն ընթացքի խաթարումների մասին: Մանկական նկարներում յուրահատուկ կերպով արտացոլվում է երեխայի հոգեբանական զարգացումը: Օրինակ,կրտսեր նախադպրոցական տարիքում երեխաները կոնկրետ բաներ դեռևս […]

Էջ 1 - 4