25Մրտ
2018
0
PIC

Ուրախ Զատիկ

Սուրբ Զատիկը երեխաների սիրելի տոներից մեկն է և ամենաշատը երեխաները, իհարկե, սիրում են տունը զարդարելու և  ձուն ներկելու արարողությունը: Այստեղ կներկայացնենք Սուրբ Զատիկի վերաբերյալ մի շարք ստեղծագործական և ուրախ գաղափարներ: Սկսենք ձուն ներկելու տարբերակներից. Տիպերով և սննդային ներկերով զարդանախշեր Անհրաժեշտ նյութեր լավ խաշած ձու սննդային ներկեր տիպեր Ընթացքը Լավ խաշած ձուն զարդարեք տիպերով/տիպերը պետք է […]

19Դկտ
2017
0
ornamnets

Տոնական խմորախաղ

Խմորը հաճախ է օգտագործվում երեխայի հետ ստեղծագործական աշխատանքներում:  Երեխաները միշտ մեծ ոգևորությամբ են մասնակցում խմորի պատրաստմանը: Բացի դա, այն բնական է և շատ հեշտ պատրաստվող: Խմորախաղը կարող է բաղկացած լինել խմորի բուն պատրաստումից և պարզ խաղից, կամ էլ կարելի է ստացված խմորից գեղեցիկ զարդանախշեր ստանալ խմորի համար նախատեսված դանակներով: Եվ քանի որ մեր և երեխաների […]

16Դկտ
2017
0
christmas

Ձմեռային ստեղծարան

Մեր ձմեռային ստեղծարանը Ձեզ և երեխաներին առաջարկում  է մի քանի ստեղծագործական խաղեր, որոնք կլրացնեն Ձեր ձմեռային առօրյան: Ինչպես նաև երեխաների ստեղծագործությունները կարող են հաճելի ձեռագործ նվերներ դառնալ հարազատների համար Ամանորյա օրերին: Եվ այսպես, այստեղ կներկայացնենք մի քանի ձմեռային-ամանորյա-տոնական ստեղծագործական խաղեր 🙂 1.Ձմեռային բացիկներ Անհրաժեշտ նյութերը Սոսինձ Փայլիկներ, աչուկներ /կարող եք գտնել թելերի, կոճակների խանութներում/ Ջրաներկի […]

08Սպտ
2017
0
Autumn Leaves Photo Background. Colorful Leaves on a Ground.

Տերևանկարչության մասին կամ դեղնած դաշտերին իջել է աշու՜ն

Վերջապես եկավ աշունը : Եվ վերջապես մի լավ հնարավորություն ունենք աշնանային սիրունություններով ստեղծագործելու: Աշունը գեղեցիկ է: Այն գեղեցիկ է իր եղանակով, իր անձրևներով, տաքուկ թեյախմություններով  և իհարկե իր գունապնակով ՝ իր բազմագույն տերևներով, որոնք բացի գեղեցիկ լինելուց, նաև կարող են ստեղծագործելու համար լավ տրամադրություն ապահովել: Աշնան մեկ այլ սիրունությունն այն է,որ աշնանը այնքան տերևներ կան, […]

18Հլս
2017
0
natureart

Երբ ոգեշնչում է բնությունը.մի քանի ստեղծագործական մտքեր

Ստեղծագործական նախագծերի համար բնությունը հարուստ աղբյուր է: Իսկ ամառային եղանակը շատ նպաստավոր է դրանք իրագործելու համար: Դուք կարող եք երեխայի հետ միասին գնալ բնության գիրկը, հավաքել բոլոր անհրաժեշտ նյութերը և անցնել ստեղծագործելուն: Բնական նյութերով ստեղծագործական խաղերը հարմար են ավագ նախադպրոցական տարիքից սկսած: Խրախուսեք երեխային հավաքել տերևները , ծաղիկները, ճյուղերը գետնից  և միայն անհրաժեշտության դեպքում դրանք […]

18Մյս
2017
0
3

Ստեղծագործական բաղադրատոմսեր Ձեր և երեխաների համար

Ստեղծագործական բաղադրատոմսեր ձեռքի տակ ունենալը հիանալի միջոց կարող է դառնալ բնական, մատչելի, արագ պատրաստվող և որակյալ արտ նյութեր ստանալու համար: Դրանց պատրաստումը բավականություն կպատճառի երեխաներին և  ստեղծագործելու համար լավ խթան կհանդիսանա: Չէ՞ որ սեփական ձեռքով պատրաստված արտ նյութերը չափազանց գրավիչ են ստեղծագործելու համար: Այստեղ կներկայացնենք երեք ստեղծագործական բաղադրատոմսեր . պլաստիլինի բաղադրատոմս մատիկների ներկի բաղադրատոմս աղի խմորի […]

03Ապր
2017
0
Image

Ստեղծարան

Միջավայրը կարևոր է ցանկացած գործում:Դա այդպես է նաև արվեստի և ստեղծագործելու պարագայում: Արվեստի միջավայր կարելի է ստեղծել ինչպես տան պայմաններում, այնպես էլ ունենալ հատուկ տարածք դրա համար աշխատավայրում, եթե աշխատում եք երեխաների հետ: Բայց  եթե տանը կա երեխա, թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար շատ ավելի հարմար կլինի ունենալ առանձին , թեկուզ և փոքրիկ տեղ ստեղծագործելու […]